EA Sports-ը ներկայացրել է ևս մի քանի ֆուտբոլիստների քարտերը FIFA-19 համակարգչային խաղում: Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանի քարտը ևս ներկայացված է: Հենոյի ընդհանուր թիվը 87 է. լավագույն ցուցանիշը դրիբլինգն է՝ 88:
Ավելին
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» վաստակելու է տարեկան 3 միլիոն եվրո,- հայտնում է La Gazzetta dello Sport-ը: «Գայլերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Էդին Ջեկոն է, ով ստանում է տարեկան 5 միլիոն եվրո: Ֆուտբոլիստների աչխատավարձերի չափերով ցանկը՝ ստորև.
Ավելին
«Ռոմայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին ասուլիս է տվել, այնուհետև էլ մասնակցել է թիմի մարզմանը.
Ավելին
Հռոմում կայացել է Հենրիխ Մխիթարյանի՝ որպես «Ռոմայի» ֆուտբոլիստ, առաջին ասուլիսը. Հայաստանի հավաքականի ավագը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ այստեղ լինելու համար: Ինձ համար դժվար ժամանակներ էին, ուստի նոր էջ եմ սկսում, նոր արկածներ: Ես գիտեմ՝ ուր եմ եկել, ինչ նպատակներ ունի այս ակումբը, և իհարկե, առավելագույնը կներդնեմ ընդհանուր նպատակների համար: Ամեն ինչ շատ արագ է […]
Ավելին
Իտալիայի հավաքականի ավագ Լեոնարդո Բոնուչին խոսել է Հայաստան – Իտալիա խաղում աղմկալի դրվագի մասին, որտեղ Ալեքսանդր Կարապետյանը 2-րդ դեղին քարտով հեռացվել է խաղադաշտից. «Ներողություն խնդրելու կարիք չկա: Ես արմունկով երկու հարված արդեն ստացել էի և պաշտպանվում էի: Ընդունել եմ կայացված որոշումը և շարժվել առաջ, որքանով էլ այն վիճելի է: Միշտ ամեն ինչ ներդնում եմ լավ […]
Ավելին
Իտալական ֆուտբոլի լեգենդ, «Ռոմայի» խորհրդանիշ Ֆրանչեսկո Տոտտին անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ հռոմեական ակումբ տեղափոխությանը. «Մխիթարյանը թիմին որակ և արդյունք կավելացնի. լավ քայլ է: Վերջին 2 տարում նա ոչ այնքան պարբերաբար է խաղացել «Արսենալում», բայց հուսով եմ, որ «Ռոմայում» իրեն կզգա ինչպես տանը: Երկրպագուներն այստեղ կգնահատեն նրան: Նա լավ տեխնիկա ունի և լավ կողմերով կդրսևորվի խաղադաշտում»,- […]
Ավելին
Իտալիայի հավաքականի հարձակվող Անդրեա Բելոտին մեկնաբանել է ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի շրջանակում Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը (3:1): «Հավաքականի կազմում հանդես գալն ինձ համար ինչ-որ կարևոր բան է: Մեծ պատիվ է այստեղ գտնվելը և երբ մեզ հաջողվում է խփել, դա յուրաքանչյուրի շնորհիվ է: Չեմ ցանկանում կանգ առնել: Գոհ եմ նրանից, թե ինչպես է անցնում առաջնությունը և […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտչը ձմռաը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: Ինչպես հայտնում է Tuttosport-ը, 31-ամյա խորվաթը անհատական պայմանագիր էր համաձայնեցրել «ծեր սինյորայի» հետ, սակայն տրանսֆերը չկայացավ: Ռակիտիչը ենթադրում է, որ այս մրցաշրջանում կատալոնական ակումբում խաղային պրակտիկայի պակաս կունենա և այդ պատճառով ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբները համաձայնության չէին եկել, քանի […]
Ավելին
ՖԻՖԱ-ն ներկայացրել է ԱԱ-2022-ի տարբերանշանը, որը կանցկացվի Քաթարում: «Տարբերանշանի ծռված գծերը խորհրդանշում են ավազե սարերը, իսկ շարունակական հանգույցը ներկայացված է 8 թվանշանի տեսքով, ինչը խորհրդանշում է 8 մարզադաշտերը, որտեղ կանցկացվեն խաղերը: Տարբերանշանն իրենից ներկայացնում է նաև հավերժության նշանը, ինչն արտացոլում է մրցաշարի միավորող բնույթը: Տառատեսակն արտացոլում է արաբական ավանդական գեղագրությունը՝ ներկայցված ժամանակակից տեսքով:»,- հայտնում է […]
Ավելին
«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կելինին վիրահատել է վնասված ծունկը: Թուրինյան ակումբը հայտարարել է, որ վիրահատությունը հաջող է անցել: Վերականգնումը կտևի առնվազն 6 ամիս: Հիշեցնենք, որ «ծեր սինյորայի» ավագը մարզման ժամանակ վնասել էր ծունկը: Պաշտպանի մոտ ախտորոշվել էր աջ ծնկի խաչաձև կապանի պատռվածք:
Ավելին
1 442 443 444 445 446 468

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023