Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկիե Սետիենը չի ցանկանում, որպեսզի թիմի չիլիացի կիսապաշտպան Արթուրո Վիդալը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանա ակումբից և արգելափակել է նրա տրանսֆերը։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Ըստ աղբյուրի՝ Սետյենը հավատացած է, որ Վիդալը կարող է աջակցել «Բարսելոնային» մրցաշրջանի երկրորդ հատվածում։ Ավելի վաղ տեղեկություններ կային, թե Վիդալի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը», […]
Ավելին
Կատալոնական «Բարսելոնան» և Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ խորացնել պահեստայինների նստարանը։ Ըստ La Repubblica-ի՝ կողմերը բանակցում են փոխանակում իրականացնելու շուրջ։ Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կհամալրի «ծեր սինյոռայի» կազմը, իսկ Ֆեդերիկո Բերնարդեսկին՝ «կատպանռնագույնների» շարքերը։ Երկու խաղացողներն էլ դեմ չեն այս փոխանակմանը, քանի որ կորցրել իրենց տեղը մեկնարկային կազմում։ Սակայն, այս փոխանակման հարցում շատ […]
Ավելին
«Ատալանտայի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբը «Սամպդորիայից» 12 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել 28-ամյա կենտրոնական հարձակվող Դուվան Սապտայի ամբողջական տրանսֆերը։ Կոլումբացի խաղացողը 2018 թվականի հունսից վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում։ «Ատալանտան» վարձակալության համար վճարել էր ևս 14 մլն եվրո։ Նշենք, որ կողմերի միջև պայմանագիրը նապատեսված է մինչև 2023 թվականը։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սելտայի» պաշտոնական կայքը, գալիսեական ակումբը մինչև մրցաշրջանի վերջը վարձակալել է «Սամպդորիայի» պաշտպան Ջեյսոն Մուրիլիոյին։ Մինչև վերջերս պաշտպանի ամբողջական իրավունքները պատկանում էին «Վալենսիային»։ «Սամպդորիան» 12 մլն եվրոյով գնել է խաղացողի տրանսֆերը և վարձակալությամբ բաց է թողել «Սելտային»։ Ընթացիկ մրցաշրջանում իտալական Ա սերիայի շրջանակում մասնակցել է 10 հանդիպման։
Ավելին
Երեկ՝ հունվարի 15-ին, «Յուվենտուսը» Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի խաղում Թուրինում 4։0 հաշվով ջախջախեց «Ուդինեզեին»։ Հանդիպումը բաց է թողել թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Ակումբը պաշտոնական հայտարարության մեջ նշել է, որ խաղացողը հիվանդացել է սինուսիտով, ինչը քթի հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է։ Խաղացողը այդ պատճառով չի կարողացել նույնիսկ ժամանել մարզադաշտ։
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2019 թվականի խորհրդանշական հավաքականը։ Խորհրդանշական հավաքականը ձևավորվել է երկրպագուների շրջանում անցկացված քվերակության արդյունքում, որին մասնակցել է շուրջ 2 մլն մարդ։ Ամենաշատ ներկայացուցիչն ունի «Լիվերպուլը»: Երկուական ներկայացուցիչ ունեն «Յուվենտուսը» ու «Բարսելոնան», մեկական ֆուտբոլիստով ներկայացված են «Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին»:
Ավելին
Իտալիայում ընթանում է գավաթի 1/8 եզրափակիչը։ Այսօր կայացավ ևս 3 հանդիպում։ Խաղային օրվա առաջին խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ՍՊԱԼ-ի նկատմամբ։ Ստեֆանո Պիոլիի թիմին հաղթանակ պարգևեցին Կշիշտոֆ Պյոնտեկի, Սամու Կաստիլյեխոյի, ինչպես նաև Թեո Էրնանդեսի խփած գնդակները։ Այսպիսով, «ռոսոներիները» դուրս եկան 1/4 եզրափակիչ, որի շրջանակում կմրցեն «Տորինոյի» դեմ։ «Ֆիորենտնան» նույնիսկ մնալով […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցում է «Ուդինեզեի» դեմ։ Հանդիպման 16-րդ րոպեին Գոնսալո Իգուայինն ու Պաուլո Դիբալան իդեալական գրոհ խաղարկելով՝ գնդակը միայնակ այնպես խաղարկելով, որ Իգուայնիը մեն-մենակ հայտնվեց հյուրերի դարպասապահի առջև։ Արդյունքում, 32-ամյա հարձակվողը բացեց հանդիպման հաշիվը։
Ավելին
«Նապոլին» ավարտին է հասցրել «Սելտայի» 25-ամյա հենակետային կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոդկայի տրանսֆերը։ Այս մասին տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։ Նեապոլիտանական ակումբը 20+4 մլն եվրո է վճարել խաղացողի տրանսֆերի դիմաց։ Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, իսկ Լոբոդկայի աշխատավարձը կկազմի 1․8 մլն եվրո։
Ավելին
Մեկնարկել է Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչը։ Միլանի «Ինտերը» «Սան Սիրո» մարզադաշտում 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ առաջնության բացահայտումներից «Կալյարիի» նկատմամբ։ «Ներաձուրիների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Բորխա Վալերոն և Անդրեա Ռանոկիան, իսկ սիցիլակական ակումբից՝ Քրիստիան Օլիվան։ Այսպիսով, Անտոնիո Կոնտեի սաները դուրս եկան մրցաշարի 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցեն «Ֆիորենտինա» – […]
Ավելին
1 440 441 442 443 444 483

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023