«Ռոմայի» նախկին ավագ և առաջատար Ֆրանչեսկո Տոտտին 43 տարեկան հասակում դեռևս չի կորցրել նախկին վարպետությունը։ Իտալական ֆուտբոլի լեգենդար խաղացողը Lega Calcio 8-ի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ տուգանային հարվածի իրացումից հետո դարձել է անհավանական գոլի հեղինակ, որը ներկայացնում ենք ձեզ։
Ավելին
«Ռոման» ու «Ինտերը» ձմեռային այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, իրականացնեն փոխանակում։ Երկու թիմերն էլ ունեն որոշակի խնդրահարույց դիրքեր և ցանկանում են ուժեղացնել։ Ըստ Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ «Ինտերն» այդպես էլ չկարողացավ «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Էշլի Յանգի հետ վերջնական համաձայնության գալ և այժմ ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» եզրային Լեոնարդո Սպինացոլային։ «Ռոման» […]
Ավելին
«Բորնմութի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Բոսնիացի դարպասապահը, ով մրցաշրջանի առաջին մասը վարձակալական հիմունքներով անցկացրել է ադրբեջանական «Ղարաբաղի» կազմում, մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալությամբ հանդես կգա «ռոսոներիների» կազմում։ Բեգովիչը ակումբին կմիանա արդեն վաղը։
Ավելին
«Լիվերպուլի» նախկին դարպասապահ Պեպե Ռեյնան վերադարձավ Անգլիա, որտեղ հանդես է եկել 8 մրցաշրջան։ 37-ամյա դարպասապահը մինչև մրցաշրջանի վերջ հանդես կգա «Աստոն Վիլլայի» կազմում։ Ռեյնան 2018 թվականից համարվում է «Միլանի» ֆուտոբլիստ։ Դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում անցկացրել է 1 հանդիպում։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Սևիլիայի» 30-ամյա կենտրոնական պաշտպան Սիմոն Կյայերին։ Վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որից հետո «Միլանը» կունենա խաղացողի տրանսֆերը գնելու իրավունք։ Խաղացողը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Ատալանտայի» կազմում, սակայն մասնակցել է ընդամենը 5 հանդիպման։
Ավելին
Անգլիա Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Նիկոլո Սկիրան, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը անձնական պայմանագրի հարցում հասել են համաձայնության։ Ըստ աղբյուրի՝ կոմղերը պայմանագիր կկնքեն մինչև 2025 թվականը, աշխատավարձի չափը կկազմի 7․5 մլն եվրո։ Այժմ մանկունյանցիները պետք է տրանսֆերի արժեքի հարցում համաձայնության հասնեն պորտուգալական ակումբի հետ։ Չենք հեռանում Մանչեսթերից։ «Յունայթեդը» նպատակադրված է ձեռք […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ատալանտայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալական հիմունքներով վերադարձրել է ակումբի 24-ամյա կենտրոնական պաշտպան Մատիա Կալդարային։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարձակալության համար «Ատալանտան» գումար չի վճարի «Միլանին», դեռ ավելին՝ խաղացողի աշխատավարձի մի մասը վճարելու են «ռոսոներիները», իսկ 2021 թվականի հուլսին Բերգամոն ներկայացող ակումբը խաղացողի տրանսֆերը 15 մլն եվրոյով գնելու իրավունք կունենա։ Կալդարան […]
Ավելին
Իտալական Ա սերիայի կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր առաջնության առաջատար «Յուվենտուսին»։ Թուրինյան ակումբը շատ արագ 2 գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը։ Աչքի ընկան Մերիհ Դեմիրալն ու Կրիշտիանու Ռոնալդուն, ով հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Գոլերը գրանցվեցին 3-րդ և 10-րդ րոպեներին։ Բաց թողած երկու գոլերից՝ հանդիպման մյուս ժամանակահտվածը […]
Ավելին
2020 թվականն արդեն վաղուց մեկնարկել է։ Տրանսֆերային շուկան էլ բավականին ակտիվ է, սակայն շարունակում ենք ամփոփել 2019 թվականը։ Այս անգամ անդրադարձել ենք 2019 թվականի ընթացքում կայացած այն տրանսֆերներին, որոնք արդարացրել են բոլորի սպասելիքները։ Ռոմելու Լուկակու «Մանչեսթեր Յունայթեդ» -> «Ինտեր» 65 մլն եվրո Բելգիացի հարձակվողը չամրապնդվելով «կարմիր սատանաների» կազմում՝ տեղափոխվեց Միլանի «Ինտեր»։ 26-ամյա հարձակվողը բազմիցս նշել […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ «Ինտերն» ընդունել էր «Ատալանտային»։ Խաղն անցավ բավականին լարված և թեժ պայքարում։ Անտոնիո Կոնտեի սաները ոչ միայն չկարողացան հաղթել, այլև քիչ էր մնում պարտություն կրեին։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։ Չնայած միլանյան ակումբին հաջողվեց բավականին արագ բացել հանդիպման հաշիվը, առաջին խաղակեսն անցավ հավասար […]
Ավելին
1 426 427 428 429 430 468

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023