«Ռոման» մտադիր է ամրապնդել պաշտպանության աջ եզրը։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «գայլերն» այդ դիրքի ուժեղացման համար դիտարկում են «Բարսելոնայի» պաշտպան Սերժինիո Դեստի թեկնածությունը։ Հատկանշական է, որ «բլաուգրանան» նույնպես դեմ չէ վաճառել իր ֆուտբոլիստին, որի տրանսֆերի դիմաց ցանկանում է նվազագույնը ստանալ 20 մլն եվրո։ Նշվում է, որ «ջալոռոսիների» ղեկավարները դրական են ընդունել` իմանալով կատալոնական […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, հոլանդացի հարձակվողին իրենց շարքերում են ցանկանում տեսնել իտալական գրեթե բոլոր գրանդները։ Աղբյուրի փոխանցմամբ` 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Ինտերն» ու «Յուվենտուսը»։ Նշվում է, որ վերոնշյալ ակումբները կապվել են Դեպայի հետ` փորձելով պարզել նրա հետագա ծրագրերի մասին։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Սասուոլոն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով բավական անակնկալ հաղթանակ տոնեց գործող չեմպիոն «Ինտերի» նկատմամբ։ Ալեսիո Դիոնիզիի թիմն ընթացիկ մրցաշրջանում կարծես գրանդ ակումբների դահիճը դարձած լինի։ «Սասուոլոն» ընթացիկ մրցաշրջանում հյուրընկալվելիս հաղթել է նաև «Յուվենտուսին» (2:1) և «Միլանին» (3:1)։ Ընդ որում, ինչպես հայտնում է OptaPaolo-ն, «ներովերդին» պատմության մեջ առաջին անգամ մեկ մրցաշրջանում հյուրընկալվելիս […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Սասուոլոյի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն և գրեթե ամեն ինչով գերազանցում էին մրցակցին, սակայն Սիմոնե Ինձզագիի սաների խաղը չէր ստացվում, իսկ գնդակը որոշ դրվագներում չցանկացավ հայտնվել հյուրերի դարպասում։ «Սասուոլոյի» ֆուտբոլիստներն էլ որակական տեսանկյունից ավելի լավ հանդիպում անցկացրին ու […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց հետնապահ «Սալերնիտանայի» դեմ։ Կարելի է ասել` «ռոսոներիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 5-րդ րոպեին Ջունիոր Մեսիասի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Թվում էր` արագ գոլից հետո Ստեֆանո Պիոլիի թիմը հերթական հեշտ հաղթանակը կտոնի, սակայն «Միլանը» լուրջ դիմադրության բախվեց և դժվարությամբ 1 միավոր […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Վերոնայի» դեմ։ Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ «գայլերի» համար, քանի որ արդեն 20-րդ րոպեին հյուրերը հաղթում էին 2:0 հաշվով. աչքի ընկան Անտոնին Բարակն ու Ադրիեն Թամեզը։ 32-րդ րոպեին «Վորոնայի» ֆուտբոլիստները «Օլիմպիկո» մարզադաշտի լուսատախտակին վառեցին արդեն 0:3 հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Լուկա Պայրետոն խաղից […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 26-րդ տուրը, որի մեկնարկային խաղում կայացավ թուրինյան հերթական դերբին. «Յուվենտուսը» «Ալյանց» մարզադաշտում մրցեց «Տորինոյի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին տանտերերը, ովքեր արդեն 13-րդ րոպեին Մաթիաս դե Լիխտի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Այդուհանդերձ, հանդիպման մնացած ժամանակահատվածում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը չկարողացավ զարգացնել հաջողությունը։ Դեռ ավելին` երկրորդ խաղակեսում «Տորինոն» շատ ավելի լավ տեսք […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Նապոլիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման մեկնարկից առաջ Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում տեղադրվեց, որի միջոցով հետևորդները փորձում էին գուշակել խաղի ելքը։ Հարցմանը մասնակցածների միայն 19% է ճիշտ գուշակել «Բարսելոնա» 1:1 «Նապոլի» հանդիպման ելքը, իսկ 60%-ը կարծում էր, որ կհաղթի «բլաուգրանան»։ «Նապոլիի» հաղթանակին էլ հավատացել է […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Լացիոն» հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեց «Պորտուին»։ Հանդիպման 23-րդ րոպեին «Լացիոյի» կազմից աչքի ընկավ Մատիա Ձականին` անկյունայինի խաղարկումից հետո կրնկով կատարած հարվածով դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Օլիմպիակոսի» դեմ։ Հանդիպման առաջին կեսը բավական անհաջող ընթացք ունեցավ տանտերերի համար, ովքեր ընդմիջան գնացին «Օլիմպիակոսի» նվազագույն առավելության պայմաններում. հունական ակումբին 16-րդ րոպեին առաջ էր մղել Տիկինիո Սոարեսը։ Այդուհանդերձ, երկրորդ կեսում Ջանպիերո Գասպերինիի թիմը բավական արագ կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցրեց, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025