Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի շրջանակում «Յուվդնտուսը» սեփական հարկի տակ մրցում է «Վերոնայի» դեմ։ Հանդիպման 13-րդ րոպեին թուրինյան ակումբի կազմից աչքի ընկավ Դուշան Վլահովիչը` բացելով խաղի հաշիվը։ Հավելենք, որ սերբ հարձակվողը «բյանկոներիների» շարքերը համալրելուց հետո խփեց իր առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Միլանը» համաքաղաքային դերբիի շրջանակում մրցեց «Ինտերի» դեմ` տանելով կամային հաղթանակ` 2:1 հաշվով։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին. «Ես ծիծաղեցի, երբ նայեցի եզրագծի երկայնքով իմ վազքը, սակայն դա հիասքանչ էր։ Ես շատ երջանիկ էի, քանի որ տղաները իրենց գլխից վեր […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում կայացավ հերթական միլանյան դերբին, որի շրջանակում մրցեցին «Ինտերն» ու «Միլանը»։ Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ «Ինտերի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր նախքան ընդմիջման գնալն առաջ անցան հաշվի մեջ. 38-րդ րոպեին աչքի ընկավ Իվան Պերիշիչը։ Կողմերն ընդմիջման գնացին «ներաձուրիների» նվազագույն առավելության պայմաններում։ Երկրորդ կեսում հակառակ պատկերն էր. նաձեռնությանը, մեծ հաշվով, տիրում էին Ստեֆանո […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» կմրցի «Միլանի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ. Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ կմրցի «Ջենոայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 18:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Հունվարի 31-ին շատ երկրներում փակվեց ձմեռային տրանսֆերային պատուհանը։ Հեղինակավոր Transfermarkt կայքն Insagram-ի իր էջում ներկայացրել է, թե 2022 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ որ ակումբներն են ամենաշատը ծախսել։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. «Նյուքասլ» (7 գործարք) – 102.1 մլն եվրո, ամենաթանկարժեք տրանսֆերը – Բրունո Գիմարայեշ – 42.1 մլն եվրո «Յուվենտուս» (5 գործարք) – 97.7 մլն […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 16-րդ տուրի շրջանակում Չիլիի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Բոլիվիայի ընտրանու դեմ։ Մարտին Լազարտեի սաներին աշխարհի առաջնության ուղեգրերի համար մղվող պայքարում մնալու համար միայն հաղթանակ էր անհրաժեշտ, և չիլիացիներին հաջողվեց համառ ու գոլառատ պայքարում 3:2 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Չիլիի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսիս Սանչեսը, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրին։ Կողմերի միջև կնքվել է 4.5 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ լոնդոնյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «բյանկոներիներին» վճարել է 19 մլն եվրո։ Ռոդրիգո Բենտանկուրը թուրինյան ակումբում հանդես էր գալիս 2017 թ. հուլիսից, որի կազմում անցկացրել է 181 հանդիպում` դառնալով […]
Ավելին
«Յուվենտուսի» կիսապաշտպան Արոն Ռեմզին շուտով կդառնա «Ռեյնջերսի» ֆուտբոլիստ։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ռենջերները», գնման իրավունքով, կվարձակալեն վալիացի ֆուտբոլիստին։ Կողմերը հասել են վերջնական համաձայնության, իսկ Գլազգոն ներկայացնող ակումբն այս գործարքի մասին կհայտարարի առաջիկա ժամերին։ Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից, որի կազմում անցկացրել է 70 հանդիպում` դանալով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բորուսիա Մյունխենգլադբախի» կիսապաշտպան Դենիս Զաքարիային։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ «բյանկոներիները» շվեյցարացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Բորուսիային» վճարել են 5 մլն եվրո։ Հավելենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիա Մյունխենգլադբախի» կազմում հանսես էր գալիս 2017 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 146 հանդիպում` […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023