Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Կրեմոնեզեն» հյուրընկալվելիս մրցեց «Նապոլիի» դեմ։ Կարելի է ասել` հանդիպումն անակնկալ մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 18-րդ րոպեին հյուրերը շվեյցարացի կիսապաշտպան Չարլզ Պիկելի գոլի շնորհիվ բացեցին հանդիպման հաշիվը։ Այդուհանդերձ, նախքան ընդմիջում Լուչիանո Սպալետիի թիմը ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 33-րդ ու 36-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ժուան Ժեզուսն ու […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել 17-ամյա կիսապաշտպան Արիյոն Իբրահիմովիչի հետ։ Ըստ նոր համաձայնագրի` գերմանացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ Իբրահիմովիչը «Բավարիայի» սան է, որի Մ-19 թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։ Հավելենք, որ Արիյոն […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հենրիխ Մխիթարյանի` «Ինտերում» մրցելույթներին։ Բոնուս` վայելեք նաև Մխիթարյանի «Ինտերի» կազմում բոլոր գոլերն ու ասիստները։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ «Գայլերը» հանդիպման ընթացքում կարողացան օգտվել ստացած քանակական առավելություն` «մանուշակների» դարպասն ուղարկելու երկու անպատասխան գնդակ։ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը 24-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռավել էր Դոդոն։ Հանդիպման հերոս դարձավ «ջալոռոսիների» հարձակվող Պաուլո Դիբալան, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ Նշենք, որ երկու […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում մրցեց «Սալերնիտանայի» դեմ։ Այս խաղում պարզապես գոլային հրավառություն եղավ, քանի որ «Ատալանտան» մրցակցին ջախջախեց 8:2 հաշվով։ Ջան Պիերո Գասպերինիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ադեմոլա Լուկմանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժերեմի Բոգան, Ջորջիո Սկալվինին, Տյոն Կոպմեյներսը, Ռասմուս Հոյլունդը, Էդերսոնը և Նադիր Զորտեան։ Հյուրերի գոլերը խփեցին Բուլայե Դիան […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ: Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց Լաուտարո Մարտինեսի 3-րդ րոպեին խփած միակ գոլը: Այսպիսով, Սիմոնե Ինձզագիի թիմը հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 37 միավոր՝ ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: «Ինտերը» մոտակա հետապնդողներ «Լացիոյին», «Ատալանտային» և «Ռոմային» գերազանցում […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 1:5 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Նապոլիից»։ Հանդիպումից հետո իտալացի անվանի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին. ««Յուվենտուսը» սարսափելի է բոլոր խաղերում։ Բացառություն էր միայն «Լացիոյի» դեմ կայացած հանդիպումը (3:0)։ Այժմ մենք տեսանք, թե որքան դոմինանտ է «Նապոլին», իսկ «Յուվենտուսը» միայն երկու գոլային պահ […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հունվարի 12-ին հրապարակել է The Best FIFA Football Awards ամենամյա մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերի հավակնորդներին։ 2022 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները. Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա) Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ», Անգլիա) Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա) Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա) Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո) […]
Ավելին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է Իտալիայի գավաթի անցկացման ձևաչափը.  «Իտալիայի գավաթը Եվրոպայի վատագույն մրցաշարն է. այն չի պաշտպանում փոքր թիմերին։ «Տորինոն» հյուրընկալվելիս հաղթեց «Միլանին», բայց հաջորդ փուլում նրանք ստիպված կլինեն կրկին արտագնա հանդիպում անցկացնել, քանի որ «Ֆիորենտինան» նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, իսկ թուրինյան ակումբը 8-րդն էր կամ 9-րդը։ Ես դա չեմ հասկանում։ Հիանալի կլիներ հանդիպումներ անցկացնել Բ Սերիան […]
Ավելին
1 158 159 160 161 162 499

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025