Յուվենտուսը ծանր պայքարում հաղթեց Ինտերին🎥

Յուվենտուսը ծանր պայքարում հաղթեց Ինտերին🎥

20/03/2023 - 01:47

Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի վերջին և կենտրոնական հանդիպումը կայացավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Ինտերն» ու «Յուվենտուսը»։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բյանկոներիներին» հաղթանակ պարտևեց 23-րդ րոպեին Ֆիլիպ Կոստիչի խփած գոլը։

Այսպիսով, «Յուվենտուսը» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո Մասիմիլիանո Ալեգրիի թիմը վաստակեց 41 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Նշենք, որ թուրինյան ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Միլանին» զիջում է 7 միավորով։

«Ինտերը», 50 միավորով, 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023