Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բավարիան» հետաքրքրված է «Ռեալի» եզրային ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսի ծառայություններով։ Հայտնի է, որ Վասկեսի ու «Ռեալի» միջև գործող պայմանագիրը 2021 թվականի հունիսի 30-ին ավարտվում է, իսկ «արքայական» ակումբը ցանկանում է երկարաձգել այն՝ կատարելով առաջարկ, որը, սակայն չի գոհացրել 29-ամյա ֆուտբոլիստին, և Վասկեսը չի շտապում կնքել նոր պայամանագիր հարազատ ակումբի հետ։ Վասկեսի որոշման […]
Ավելին
Գերմանիայի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը բաց կթողնի «բունդեսմանշաֆթի» առջիկա երեք հանդիպումները, որոնք կայանելու են աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, Կրոսը հավաքականի ճամբար էր ժամանել արդեն ունենալով մկանային խնդիրներ։ Լրացուցիչ բուժզննումից հետո պարզ դարձավ, որ վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է, և 31-ամյա ֆուտբոլիստը չի […]
Ավելին
«Ատլետիկոյի» ՝ մարտի 23-ին տեղի ունեցած հերթական մարզումներից մեկի ժամանակ արտառոց դեպք է տեղի ուենցել։ Ինչպես տեղեկացնում է As-ը, մադրիդյան ակումբի հարձակվող Մուսա Դեմբելեն ուշագնաց է եղել։ «Հնդկացիների» բուժանձնակազմը ֆրանսիացի ֆուտբոլիստին առաջին օգնություն է ցույց տվել, ինչից հետո նրա վիճակը կայունացել է։ Հետագայում պարզվել է, որ Դեմբելեի ուշագնացության պատճառը եղել է զարկերակային ճնշման կտրուկ անկումը։ […]
Ավելին
«Բարսելոնան» հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է վաճառել մի շարք ֆուտբոլիստների՝ գումար խնայելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ի լրագրող Մարսալ Լյորենտեն՝ հղում կատարելով Sin Concesiones-ին, կատալոնական ակումբը տրանսֆերի կհանի դարպասապահ Նետոյին, պաշտպան Սամուել Ումտիտիին, կիսապաշտպաններ Միրալեմ Պյանիչին, Մաթեուս Ֆերնանդեսին, Ֆիլիպե Կոուտինիոյին, ինչպես նաև հարձակվող Մարտին Բրեյթվեյթին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ո՛չ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Cadena SER պարբերականը, «Ռեալը» դիտարկում է «Տոտենհեմի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը գնելու տարբերակը։ Իրադարձությունների նման զարգացում «արքայական» ակումբում դիտարկում են միայն այն դեպքում, եթե չկարողանան ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, կամ «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդին։ Քեյնի հետ բանակցությունների առավելությունն այն է, որ բանակցող կողմերը քննարկելու են տրանսֆերի կետերն առանց […]
Ավելին
«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի («Յուվենտուս») Լեո Մեսսիի («Բարսելոնա») և Նեյմարի (ՊՍԺ) պես աստղերին ակումբ հրավիրելու մասին․ ««Ինտեր Մայամի» ակումբի ստեղծման մասին հայտարարելու օրվանից ի վեր խոսակցություններ միշտ էլ եղել են այն մասին, որ կարող ենք մեր թիմ հրավիրել համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Ռոնալդուն, Մեսսին և Նեյմարը։ Այդպիսի խոսակցություններ […]
Ավելին
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդն իր կարծիքն է հայտնել Կրիշտիանու Ռոնալդուի և Լեո Մեսսիի մասին․ «Այս պահին ես մտածում եմ միայն իմ մասին և ձգտում եմ դառնալ ավելի ու ավելի լավը։ Խոսելով Մեսսիի և Ռոնալդուի մասին՝ կարող եմ ասել, որ նրանք, գուցե, պատմության լավագույն ֆուտբոլիստներն են։ Ես դեռ սովորելու շատ բան ունեմ, որպեսզի դառնամ այնպիսին, […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Լուիս Սուարեսը բարձր է գնահատել «Բորուսիա Դորտմունդի» ֆուբտոլիստ Էրլինգ Հալանդի որակները․ «Նա տպավորիչ ֆուբտոլիստ է, ով գտնվում է հիացնող մակարդակում։ Հալանդի ֆիզպատրաստությունն անհավանական է։ Նա ներկա պահին լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկն է և հետագայում կշրջի դարաշրջանը։ Մբապե՞, թե՞ Հալանդ։ Ես փոքր առավելություն տալիս եմ Հալանդին, սակայն Մբապեն նույնպես անհավանական մակարդակի ֆուտբոլիստ է»,- […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվողական աճի կիսապաշտպան Ժոաո Ֆելիշը գովեստի խոսքեր է շռայլել ազգային հավաքականում իր խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին․ «Խաղալ Կրիշտիանուի կողքին հաճույք է։ Պորտուգալիայի հավաքականում շատ են համաշխարհային մակարդակի աստղերը։ Երբ ես փոքր էի, հետևելով նրանց խաղին, հիանում էի։ Եթե հարկ լինի նրանցից ընտրել միայն մեկին, ապա դա Ռուի Կոշտան է։ Հրաշալի կլիներ խաղալ նրա […]
Ավելին
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն ակնարկել է, որ Զինեդին Զիդանը, ով ներկայումս գլխավորում է «Ռեալը», կարող է փոխարինել իրեն հավաքականում․ «Զիդանի մարզչական հաջողությունները նրան մեծ հեղինակություն են բերել։ Շատ հավանական է, որ ապագայում նա կարող է փոխարինել ինձ հավաքականում»,- նշել է Դեշամը, ում խոսքերը մեջբերում է AS-ը: Հիշեցնենք, որ Դիդիե Դեշամը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր […]
Ավելին
1 507 508 509 510 511 761

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023