Կադիսը կրկին պարտվեց  խոշոր հաշվով. Ատլետիկոն հաղթեց անդալուսական ակումբին🎥

Կադիսը կրկին պարտվեց խոշոր հաշվով. Ատլետիկոն հաղթեց անդալուսական ակումբին🎥

28/11/2021 - 23:23

Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Կադիսը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից կողմերը միասին վերցրած 5 գոլ խփեցին, ինչի արդյունքում «Ատլետիկոն» հաղթեց 4:1 հաշվով։

«Հնդկացիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Տոմա Լեմարը, Անտուան Գրիզմանը, Անխել Կոռեան ու Մաթիաս Կունյան։

«Կադիսի» միակ գոլն էլ գրանցվեց Չոչո Լոսանոյի անվան դիմաց։

Հավելենք, որ «Կադիսի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Վարազատ Հարոյանը։

Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի թիմը վաստակեց 29 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։

«Կադիսը» մնաց նախապես վաստակած 12 միավորով, որը համապատասխանում է միայն 17-րդ հորիզոնականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023