Գերմանական Բունդեսլիգայում ավարտվեց 16-րդ տուրը։ Երեկ կայացավ ևս 5 հանդիպում։ Գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս միայն խաղի ամենավերջում կարողացավ կոտրել «Ֆրայբուրգի» դիդադրությունը՝ հաղթական գնդակը խփելով 90+2-րդ րոպեին։ Հանս-Դիտեր Ֆլիկի սաները հաղթեցին 1։3 հաշվով։ Մյունխենցիների կազմից աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին, Ջոշուա Զիրկեզեն, ինչպես նաև Սերժ Գնաբրին։ Տատներերի կազմից միակ գնդակը հեղինակել է Վինչենցո Գրիֆոն։ Չեմպիոնության համար […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայում midweek է։ Մեկնարկել է 16-րդ տուրը։ Այսօր կայացել է 4 հանդիպում։ Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, որտեղ «Բորուսիան» ընդունել էր առաջնության առաջատար «Լայպցիգին»։ Մրցակիցները մեզ նվիրեցին 6 գոլ։ Հանդիպումն ավարտվեց գոլառատ ոչ-ոքի՝ 3։3։ Առաջին խաղակեսից հետո Լուսիեն Ֆավրի սաները Յուլիան Վայգլի և Յուլիան Բրանդտի գոլերի շնորհիվ հաղթում էին 2։0 […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Շալկե-04»-ը սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ Հանդիպման 67-րդ րոպեին տանտերերի 23-ամյա դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը կոպտագույն խախտում է թույլ տվել՝ անմիջապես հեռացվելով խաղադաշտից։ Գերմանացի դարպասապահի խախտումը հիշեցրել է 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում հոլանդացի Նայջել դե Յոնգի թույլ տված խախտումը, որը նա թույլ էր տվել Խաբի Ալոնսոյի նկատմամբ։
Ավելին
Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակում «Վոլֆսբուրգը» սեփական հարկի տակ ընդունել էր առաջատարների թվում ընթացող «Բորուսիա Մյունխենգլադբախին» և թույլ չտվեց հյուրերին կրկին բարձրանալ առաջին հորիզոնական։ «Գայլերը» հաղթեցին 2։1 հաշվով՝ հաղթական գնդակը խփելով մրցավարի կողմից ավելացրած ժամանակում։ Տանտերերին հաղթանակ պարգևեց Մաքիմիլիան Առնոլդի տպավորիչ գնդակը։ Մարկո Ռոզեի սաները մնացին 31 միավորով և նահանջեցին 2-րդ հորիզոնական, քանի որ երեկ «Լայպցիգը» […]
Ավելին
«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլաին Նագելսմանը Բունդեսլիգայի շրջանակում հաղթել է բոլոր 24 թիմերին, որոնց դեմ հանդիպել է երբևէ։ Վերջին ակումբը, որին Նագելսմանը դեռևս չէր հաղթել «Ֆորտունա-Դյուսելդորֆն էր»։ Երեկ կայացած խաղում «Լայպցիգը» 0։3 հաշվով հյուրընկալվելիս հաղթանակ տարավ։ «Լայպցիգը» վաստակեց 33 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական։ Հաջորդ հանդիպումը «ցլերն» անցկացնելու են դեկտեմբերի 17-ին՝ Դորտմունդում հյուրընկալվելով տեղի «Բորուսիային»։ Նշենք […]
Ավելին
Բունդեսլիգայի 15-րդ տուրի հերթական հանդիպման շրջանակում Դյուսելդորֆի «Մերկուրի Շպիլ-Արենայում» «Ֆորտունան» ընդունել էր առաջնության առաջատարներից «Լայպցիգին»։ Յուլաին Նագելսմանի սաները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը։ «Լայպցիգի» կազմից աչքի ընկան Պատրիկ Շիկը, Տիմո Վերներն ու Նորդի Մուկիելեն։ Տանելով հինգերորդ անընդմեջ հաղթանակը՝ «Լայպցիգը» շրջանցեց «Բորուսիա Մյունխենգլադբախին» և 33 միավորով ժամանակավորապես բարձրացավ առաջին հորիզոնական։ Վերջինս իր հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի […]
Ավելին
Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 6։1 հաշվով առավելության է հասել «Վերդերի» նկատմամբ։ Այդ խաղում մյունխենցիների կազմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ում խփած երկրորդ և երրորդ գոլերը բավակնին տպավորիչ են ստացվել։ Zezo cartoons հանրահայտ ֆեյսբուքյան էջը այս թեմայով հիանալի ծաղրանկար է պատրաստել .
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակում արդեն ավարտվել 6 հանդիպում։ Գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընդհատեց անհաջող հանդիպումները շարքը՝ «Ալյանց Արենա» մարզադաշտում 6։1 հաշվով առավելության հասնելով «Վերդերի» նկատմամբ։ Մյունխենցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆիլիպե Կոուտինիոն, առաջնության լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին դարձավ դուբլի, իսկ Թոմաս Մյուլերը՝ մեկ գոլի հեղինակ։ Հյուրերի կազմից միակ գնդակը հեղինակել է Միլոտ Ռաշիկան՝ շեշտակի […]
Ավելին
Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ մրցում է Բրեմենի «Վերդերի» դեմ։ Հանդիպման 24-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Միլոտ Ռաշիկան հիանալի անցում կատարեց և հեռահար հարվածով գրավեց Մանուել Նոյերի դարպասը՝ բացելով հաշիվը։
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեի շուրջ ծալվալվող տրանսֆերային բամաբասանքները չեն դադարում։ Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը՝ գերմանացի եզրայինը հրաժարվում է «քաղաքաբնակների» հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը, որը լրանում է 2021 թվականի ամռանը։ Մյունխենի «Բավարիան» չի դադարում հետաքրքրություն ցուցաբերել Սանեի նկատմամբ։ Մյունխենյան ակումբը պատրաստ է 100 մլն եվրո վճարել խաղացողի համար։ Գործակալ Ջովաննի Բրանչինին աշխատում է […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023