Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Վիլյառեալը» հաղթել էր 1:0 հաշվով։ Առաջ ընկնելով` նշենք, որ Ունայի Էմերիի թիմին հաջողվեց պատասխան խաղում դիմականել «Բավարիայի» ֆուտբոլիստների գրոհներին, ովքեր ունենալով մեծ առավելություն, չկարողացան հաղթանակ տոնել. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Մյունխենյան ակումբի կազմից 52-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցում է «Վիլյառեալի» դեմ։ 52-րդ րոպեին մյունխենյան ակումբի կազմից աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բավարիան» Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կմրցի «Վիլյառեալի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «դեղին սուզանավը» հաղթել է 1:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, «բլաուգրանայի» ղեկավարներն այժմ բանակցություններ են վարում լեհ հարձակվողի ներկայացուցիչների հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբը պատրաստ է Լևանդովսկու հետ կնքել 2-3 տարվա պայմանագիր` տարեկան 35-40 մլն եվրո «կեղտոտ» աշխատավարձով։ Նշվում է, որ 33-ամյա հարձակվողին «Բարսելոնայի» կազմում ցանկանում […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով համառ պայքարում հաղթանակ տոնեց «Լևանտեի» նկատմամբ։ Այդ խաղում կատալոնական ակումբի կազմից հերթական գոլային փոխանցումը կատարեց Ուսման Դեմբելեն, ով Լա լիգայի ընթացիկ մրցաշարջանում կատարեց 11-րդ գոլային փոխանցումը, որոնց ահռելի մասը` 9-ը կատարել է մրցաշրջանի երկրորդ հատվածում` 2022 թ. տարեսկզբից հետո։ Այդ առթիվ հեղինակավոր Transfermarkt.com-ն Instagram-ի իր էջքում ներկայացրել […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Interia Sport-ի լրագրող Սեբաստիան Ստաշևսկին, լեհ հարձակվողը, հանուն «Բարսելոնա» տեղափոխության, մերժել է մի շարք գրանդ ակումբների առաջարկները։ Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը ՊՍԺ-ի, «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» մասին է։ Հիշեցնենք` արդեն կան նախնական տեղեկություններ, որ լեհ հարձակվողը սկզբունքային համաձայնության է հասել «բլաուգրանայի» հետ։ […]
Ավելին
Ներկայացնում ենք «Լեգենդներ» հաղորդաշարի 23-րդ թողարկումը, որը նվիրված է «Չելսիի» և Կոտ դ’Իվուարի հավաքականի նախկին հարձակվող Դիդիե Դրոգբային։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ապրիլի 12-ի կկայանան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի «Ռեալ Մադրիդ» – «Չելսի» և «Բավարիա» – «Վիլյառեալ» դիմակայությունների պատասխան հանդիպումները։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են այդ հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Ռեալ Մադրիդ» – «Չելսի» (3:1) Գլխավոր մրցավար – Շիմոն Մարցինյակ (Լեհաստան) Եզրային մրցավարներ – Պավել Սոկոլնիցկի, Տոմաշ Լիստկևիչ (երկուսն էլ` Լեհաստան) Չորրորդ մրցավար – Սրջան Յովանովիչ (Սերբիա) VAR […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Աուգսբուրգի» դեմ։ Մյունխենյան ակումբը, հանդիպման ողջ ընթացքում ունենալով տարածքային ու խաղային լուրջ առավելություն, մեծ դժվարությամբ կոտրեց մրցակցի դիմադրությունն ու միայն խաղավերջում կարողացավ հաղթանակ կորզել։ Վճռորոշ դարձավ 82-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկու դիպուկ իրացրած 11-մետրանոցը, ով էլ հաղթանակ պարգևե Յուլիան Նագելսմանի թիմին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ խաղում սկանդալային դեպք էր գրանցվել. հանդիպման վերջնամասում «Բավարիան» մի քանի վայրկյան խաղադաշտում եղել է 12 ֆուտբոլիստներով, ինչն էլ առաջացրել էր «Ֆրայբուրգի» ղեկավարության դժգոհությունը, որը բողոքարկել էր կատարվածը` պահանջելով տեխնիկական պարտություն գրանցել մյունխենյան ակումբին։ Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023