Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն` ըստ CIES-ի

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն` ըստ CIES-ի

05/01/2023 - 22:32

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է իր վարկածով աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին։

Նշենք, որ CIES-ը, հիմնվելով սեփական վիճակագրական մոդելի վրա, գնահատել է աշխարհի 75 առաջնությունների ավելի քան 30,000 ֆուտբոլիստների հավանական տրանսֆերային արժեքը:

Ըստ CIES-ի` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ», Անգլիա) – 208,2 մլն եվրո
  2. Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա) – 200,5 մլն եվրո
  3. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) – 191,7 մլն եվրո
  4. Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա) – 190,5 մլն եվրո
  5. Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) – 174,9 մլն եվրո
  6. Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա) – 170,2 մլն եվրո
  7. Գավի («Բարսելոնա», Իսպանիա) – 147,6 մլն եվրո
  8. Ջամալ Մուսիալա («Բավարիա», Գերմանիա) – 145,1 մլն եվրո
  9. Յոշկո Գվարդիոլ («Լայպցիգ», Խորվաթիա) – 125,8 մլն եվրո
  10. Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ», Ուրուգվայ) – 123,5 մլն եվրո
  11. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա) – 117 մլն եվրո
  12. Լուիշ Դիաս («Լիվերպուլ», Կոլումբիա) – 109,7 մլն եվրո
  13. Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա», Նիդեռլանդներ) – 109,3 մլն եվրո
  14. Բուկայո Սակա («Արսենալ», Անգլիա) – 108,7 մլն եվրո
  15. Ռոդրիգո («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա) – 107,4 մլն եվրո
  16. Օրելյեն Չուամենի («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա) – 107,2 մլն եվրո
  17. Ֆերրան Տորես («Բարսելոնա», Իսպանիա) – 106,8 մլն եվրո
  18. Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա) – 105 մլն եվրո
  19. Ժոաո Կանսելու («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա) – 103,6 մլն եվրո
  20. Էդեր Միլիտաո («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա) – 102 մլն եվրո

Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Լեո Մեսսին դուրս են մնացել 100 ամենաթանկարժեք ֆուտբոլիստների շարքից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023