Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ատալանտայի» նկատմամբ։ Մանկունյական ակումբի կազմից այդ հանդիպմանը մասնակցել է նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով էլ 81-րդ րոպեին խփել է իր թիմի հաղթական գնդակը։ Մասնակցելով այս հանդիպմանը և դառնալով գոլի հեղինակ` պորտուգալացի հարձակվողը միանգամից երկու ռեկորդ է թարմացրել։ Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, եվրագավաթային մրցաշարերի […]
Ավելին
Չեմպիոնների խմբային փուլի 3-րդ տուրում «Չելսին» H խմբի շրջանակում Լոնդոնում մրցեց «Մալմյոյի» դեմ։ Մրցաշարի գործող գավաթակիրը որևէ շանս չտվեց շվեդական ակումբին` հաղթելով 4:0 հաշվով։ Թոմաս Տուխելի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ժորժինինոն, ով երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոցը, մեկական անգամ էլ աչքի ընկան Անդրեաս Քրիստիենսենն ու Կայ Հավերցը։ Այս խմբում կայացել է ևս մեկ խաղ. «Զենիթ» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» F խմբի շրջանակում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ Չնայած առաջին խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային առավելություն և ավելի շատ էին հարվածում, կարելի է ասել, մանկունյական ակուկբի համար այն ձախողված էր։ Դրան գումարվեց նաև բաց թողած երկու գնդակը, որոնք 15-րդ ու 29-րդ րոպեներին իրենց անվան դիմաց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ատալանտան» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցում է «Մանչեսթեր Յունայթեդի»։ Առաջին կեսից հետո բավական անակնկալ արդյունք է վառվում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի լուսատախտակին, քանի որ Բերգամոն ներկայացնող ակումբը հաղթում է 2:0 հաշվով։ «Ատալանտայի» կազմից մեկական անգամ աչքի են ընկել Մարիո Պաշալիչն ու Մերիհ Դեմիրալը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Լեսթերը» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Մոսկվայի «Սպարտակի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ հետաքրքիր և գերգոլառատ հանդիպում է ստացվել, որն ավարտվել է «Լեսթերի» հաղթանակով` 4:3 հաշվով։ Հանդիպման 44-րդ րոպեի դրությամբ մոսկովյան ակումբը հաղթում էր 2:0 հաշվով, սակայն «աղվեսները» հետագայում բեկեցին խաղի ընթացքն ու 4 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ […]
Ավելին
Եվրոպական մի շարք ֆուտբոլային ասոցիացիաների և ՖԻՖԱ-ի միջև հարաբերություններն էականորեն լարվել են։ Բանն այն է, որ ՖԻՖԱ-ն ցանկանում է օրինագիծ մշակել, ըստ որի, ֆուտբոլի աշխարհի առաջնությունները 2026 թ. սկսած անցկացվելու են յուրաքանչյուր 2 տարին մեկ։ Այդ ամենով պայմանավորված` եվրոպական մի շարք երկրներ սպառնում են դուրս գալ ՖԻՖԱ-ից, եթե այդ գաղափարը կյանքի կոչվի։ Ինչպես տեղեկացնում է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նյուքասլի» պաշտոնական կայքը, ակումբը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսին։ «Կաչաղակների» տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը երկկողմ համաձայնությամբ խղզել են գործող պայմանագիրը։ Բացի դրանից, «Նյուքասլը» նշել է, որ առաջիկա օրերին կհայտարարի նոր գլխավոր մարզչի անունը։ Այսպիսով, Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամի կողմից «Նյուքասլը» ձեռք բերռլուց հետո Բրյուսն ակումբի ղեկին […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։ Հանդիպման գլխավոր մրցավար Դանիել Զիբերտի եզրափակիչ սուլիչից հետո Դիեգո Սիմեոնեն միանգամից շտապել է դեպի հանդերձարան` չսպասելով սեղմել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ձեռքը։ Խաղից հետո արգենտինացի մասնագետը խոսել է կատարվածի մասին. «Հանդիպումներից հետո ես սովորաբար չեմ սեղմում մրցակիցների մարզիչների ձեռքը։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Լիվերպուլը» B խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ «Լիվերպուլը» 8-րդ և 13-րդ րոպեներին Մոհամեդ Սալահի և Նաբի Կեյտայի գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացավ։ «Հնդկացիները» շատ արագ ուշքի եկան սառը ցնցուղից և նախքան ընդմիջման գնալը կարողացան ոչ միայն կրճատել, այլև հավասարեցնել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցում է «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպման 52-րդ սարսափելի կանոնների խախտում թույլ տվեց «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրզիմանը, ով բաց ոտքով հարվածեց Ռոբորտո Ֆիրմինոյի գլխին, ինչից հետո անմիջապես պատժվեց կարմիր քարտով ` հեռացվելով դաշտից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023