2021/22 մրցաշրջանը քայլ առ քայլ մոտենում է տրամաբանական ավարտին. եվրոպական առաջնությունները մեկը մյուսի հետևից մոտենում են վերջնագծին, ինչին զուգահեռ ոչ միայն հայտնի են դառնում չեմպիոնները, այլև Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի մասնակիցները։ Անցնող հանգստյան օրերի ընթացքում ևս երեք ակումբներ նվաճեցին ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլի ուղեգիր։ «Սելթիկը» (Շոտլանդիա) և «Բրյուգեն» (Բելգիա), դառնալով իրենց երկրների […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Առաջին խաղակեսում «քաղաքաբնակներն» ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացան գրավել տանտերերի դարպասը։ Դեռ ավելին` Դևիդ Մոյեսի սաները, ունենալով ընդամենը երկու իրական գոլային պահ, դրանք վերածեցին դարպասի գրավման. 24-րդ րոպեին ու 45-րդ րոպեներին աչքի ընկավ Ջարեդ […]
Ավելին
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի 2021/22 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Չելսին» ու «Լիվերպուլը»։ Առաջին կեսն անցավ բավական դինամիկ և համառ պայքարում. երկու ակումբներն էլ ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն չկարողացան բացել խաղի հաշիվը։ Հատկապես հիշատակման են արժանի Լուիշ Դիասի («Լիվերպուլ») և Մարկոս Ալոնսոյի («Չելսի») դրվագները, երբ նրանց հարվածներից հետո […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Էրլինգ Հալանդի և Խուլիան Ալվարեսի տրանսֆերներից հետո մեծ է հավանականությունը, որ բրազիլացի հարձակվողը կկորցնի տեղը «քաղաքաբնակների» մեկնարկային կազմում։ Ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել «Արսենալը», որը լրջորեն հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «զինագործները» Ժեզուսին ձեռք բերելու […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը կարիեան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Get German Football News-ը, հղում կատարելով Bild-ին, հայտնում է, որ «քաղաքաբնակների» և նորվեգացի ֆուտբոլիստի միջև կնքվելիք պայմանագրում լինելու է նաև հրաժարագնի կետ, որը կազմելու է 150 մլն եվրո։ Այդուհանդերձ, այդ կետն ուժի է մտնելու միայն Հալանդի ու ակումբի միջև պայմանագրի […]
Ավելին
Հունիսի 1-ին` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Եվրոպայի և Հարավային Ամերիկայի գործող չեմպիոնները` Իտալիայի և Արգենտինայի հավաքականներն ու կխաղարկեն յուրահատուկ գավաթ։ Այդ հանդիպումն ստացել Ֆինալիսիմա անվանումը։ Արդեն հրապարակվել է Արգենտինայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը. Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա»), Խուան Մուսո («Ատալանտա»), Խերոնիմո Ռուլի («Վիլյառեալ»), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ») Պաշտպաններ – Նահուել Մոլինա, Նեուեն […]
Ավելին
Այսօր` մայիսի 14-ին` Երևանի ժամանակով 19:45-ից սկսած` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա Անգլիայի գավաթի 2021/22 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Չելսին» ու «Լիվերպուլը»։ Երկու ակումբներն էլ պայքարն սկսել են մրցաշարի 1/32 եզրափակիչից։ «Չելսին» մինչև եզրափակիչ հասնելը հաղթել է «Չեսթերֆիլդին» (5:1), «Պլիմութին» (2:1), «Լութոն Թաունին» (3:2), «Միդլսբրոյին» (2:0) ու «Քրիսթալ Փելասին» (2:0), իսկ «Լիվերպուլը»` «Շրուսբերի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում հրապարակվել են 2021/22 մրցաշրջանի «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդները։ Մրցանակին հավակնելու են 8 ֆուտբոլիստներ` Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), Կոնոր Գալահերը («Քրիսթալ Փելաս»), Տայրիք Միտչելը («Քրիսթալ Փելաս»), Մեյսոն Մաունթը («Չելսի»), Արոն Ռամսդեյլը («Արսենալ»), Դեկլան Ռայսը («Վեսթ Հեմ») և Բուկայո Սական («Արսենալ»)։ Հավելենք, որ հաղթողը որոշվելու է քվեարկության միջոցով, որը կավարտվի […]
Ավելին
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Սուպերլիգայի գաղափարի մասին. «Ըստ իս` այդ հարցն Իսպանիայում քաղաքական աստառ է ստացել։ Մամուլը վերահսկվում է տարբեր մարդկանց կողմից, ովքեր սատարում են Սուպերլիգայի գաղափարը։ Այստեղ այնպես չէ, ինչպես Մեծ Բրիտանիայում, որտեղ, ինչպես ես եմ տեսել ու լսել, բոլորը դեմ են արտահայտվում Սուպերլիգային։ Կարծում եմ` նման գաղափարները կործանում են ֆուտբոլը, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում հրապարակվել են 2021/22 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդները։ Մրցանակին հավակնելու են 8 ֆուտբոլիստներ` Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ»), Ժոաո Կանսելուն («Մանչեսթեր Սիթի»), Ջարեդ Բոուենը («Վեսթ Հեմ»), Բուկայո Սական («Արսենալ»), Հին Մին Սոն («Տոտենհեմ») և Ջեյմս Վորդ-Պրոուսը («Սաութհեմպտոն»)։ Հավելենք, որ հաղթողը որոշվելու է քվեարկության միջոցով, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023