Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» մամուլի ծառայությունն, ակումբը գնել է «Վուլվերհեմպտոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղակայված ակումբը գործարքի դիմաց «գայլերին» վճարելու է 55 մլն եվրո։ 26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը […]
Ավելին
«Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին կարիերան կշարունակի «Նյուքասլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «կաչաղակները» «ռոսոներիներին» վճարելու են 70 մլն եվրո, որը նաև տարբեր հավելավճարներ է ներառելու։ «Միլանը» Տոնալիի հաջորդ վաճառքից ունենալու է նաև 10% մասնաբաժին։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2029 […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ բազմաթիվ անվանի ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է SportItalia-ն, 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ֆավորիտն «Այաքսն» է։ Աղբյուրի փոխանցմամբ` հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Սասուոլոն», «Ինտերն» ու «Ֆիորենտինան»։ Որոշ աղբյուրներ գրում են նաև, որ Սպերցյանին իրենց շարքերում ցանկանում են տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Բորուսիա Մյոնխենգլադբախը»։ Հաղորդվում է, որ […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ակնարկել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ պայմանագիր կնքելու մասին։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լապորտան գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին հարցից հետո, որպես գոհունակության նշան, բութ մատն է ցույց տվել։ Բացի դրանից, 60-ամյա ֆունկցիոները Barça Vision նախագծի նախագծի շնորհանդեսի ընթացքում խոսել է ակումբի տրանսֆորային ծրագրերի մասին. «Շուկայի արձագանքը լավն […]
Ավելին
«Յուվենտուսի» վինգեր Անխել Դի Մարիան ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Բենֆիկա»։ Ինչպես տեղեկացնում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Այժմ արգենտինացի ֆուտբոլիստի և «արծիվների» ներկայացուցիչները քննարկում են կնքվելիք պայմանագրի ու մյուս փաստաթղթերի վերջին դետալները։ Ռոմանոն հաստատում է, որ 35-ամյա ֆուտբոլիստի «Բենֆիկա» տեղափոխությունը միայն ժամանակի հարց է և գրեթե կասկած չի հարուցում։ Սպասվում է, […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն ազատ գործակալի կարգավիճակում կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Գերմանացի ֆուտբոլիստն ու «բլաուգրանան» պայմանագիրը կնքելու են մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Աղբյուրի փոխանցմամբ` Լա լիգան կատալոնական ակումբին թույլ է տվել […]
Ավելին
«Չելսիի» հարձակցող Կայ Հավերցը կարիերան կշարունակի «Արսենալի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Զինագործները» գերմանացի ֆուտբոլիստի գործարքի դիմաց «ազնվականներին» վճարելու են 65 մլն ֆունտ (75 մլն եվրո), որը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։ Գերմանացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Նշվում […]
Ավելին
«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «քաղաքաբնակները» վճարելու են 25 մլն ֆունտ։ Եթե Կովաչիչը մանկունյական ակումբի կազմում նվաճի տիտղոսներ, ապա «Սիթին» «թոշակառուներին» հավելավճարի տեսքով կվճարի ևս 5 մլն ֆունտ։ Սպասվում է, որ կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» հետ` դառնալով Կարիմ Բենզեմայի թիմակիցը։ Հայտնի է դարձել նաև, որ «ազնվականների» ևս երեք ֆուտբոլիստներ կարիերան շարունակելու են Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբների կազմում։ Ըստ ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` խոսքը Հակիմ Զիեշի, Կալիդու Կուլիբալիի և Էդուար Մենդիի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ` […]
Ավելին
Իսպանացի անվանի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը մոտ է մարզչական աշխատանքի վերադառնալուն։ Ինչպես տեղեկացնում է El Partidazo de COPE-ն, 63-ամյա մասնագետը բանակցություններ է վարում «Սելտայի» հետ, որը ցանկանում է նրան գլխավոր մարզիչ նշանակել ակումբի հիմնադրման 100-ամյակի առթիվ։ Հաղորդվում է, որ ակումբն ու Բենիտեսը բավական մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Նշենք, որ իսպանացի մասնագետն այդ պաշտոնում փոխարինելու է […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023