Ղազախստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Աստանան» հյուրընկալվելիս 1։5 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օկժետպեսի» նկատմամբ։ Հանդիպմանը գրեթե ամբողջությամբ մասնակցել է Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, ով այդ խաղում դարձել է դուբլի հեղնակ՝ սկիզբ դնելով «Աստանայի» հավաքականին։ 10 և 28-րդ րոպեներին Տիկոն խփել է իր թիմի առաջին երկու գոլերը, 34-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով, […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Գաել Անդոնյանը նոր ակումբ ունի։ Ինչպես տեղեկանում ենք ֆրանսիական տարբեր աղբյուրնրեից, 25-ամյա կենտրոնական պաշտպանը պայմանագիր է կնքել Ֆրանսիայի Նացիոնալ 2 առաջնության C խումբը ներկայացնող «Օբանյե» ակումբի հետ։ Նացիոնալ 2-ը նշանակությամբ 4-րդ դիվիզիոնն է Ֆրանսիայում։ Անդոնյանի վերջին ակումբը եղել է նույն դիվիզիոնը ներկայացնող «Մարտիկը», որը պատկանում է Երևանի «Արարատի» սեփականատեր Վարդան […]
Ավելին
Դանիական 1-ին դիվիզիոնը ներկայացնող «Հոբրոն», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը, հոկտեմբերի 24-ին 9-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջել է «Էսբերգին»։ Հանդիպման 85-րդ րոպեին տանտերերի միակ գոլը խփել է հենց Բաբայանը՝ հաշիվը դարձնելով 1։2։ Հավելենք, որ 24-ամյա հայազգի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 4 հանդիպման և գոլի հեղինակ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում 5։2 հաշվով հաղթեց «Բենևենտոյին»։ Հռոմեական ակումբի կազմում ամբողջ հանդիպմանը մանսակցել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։ Հենոն նախ 35-րդ րոպեին հիանալի «կտրող» փոխանցում կատարեց Էդին Ջեկոյին, ով մոտ տարածությունից հաշիվը դարձրեց 2։1, ապա 77-րդ րոպեին հայազգի ֆուտբոլիստը հարձակման ձախ եզրից […]
Ավելին
Սլովակիայի Ֆորտունա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Ժիլինան» սեփական հարկի տակ մրցում է «Սպարտակ Տռնավայի» դեմ։ Հանդիպման 5-րդ րոպեին «Ժիլինային» հաշվի մեջ առաջ է մղել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։ Հավելենք, որ Բիչախչյանը ընթացիկ մրցաշրջանում Ֆորտունա լիգայի շրջանակում խփեց իր 7-րդ գոլը և ընթանում է լավագույն ռմբարկուների շարքում։
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Տամբովը», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանը և Վարազդատ Հարոյանը, հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Ռոտորի» դարպասը։ «Տամբովի» կազմում հանդիպման 46-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Ալեքսանդր Կարապետյանը, ով 58-րդ րոպեին էլ դրել է իր թիմի հաղթանակի սկիզբը՝ դառնալով գոլի հեղինակ, սակայն, ընդամենը 10 […]
Ավելին
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի 4-րդ տուրի շրջանակում Տալլինում հյուրըկալվեց Էստոնիայի հավաքականին։ Մեր տղաները ինչպես Վրաստանի դեմ, այնպես էլ այս խաղում բավականին արագ բացեցին հաշիվը։ 8-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Կամո Հովհաննիսյանը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը։ Մեր ուրախությունը երկար չտևեց, քանի որ 14-րդ րոպեին […]
Ավելին
Հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի շրջանակում Հայաստանի հավաքականը Տալլինում կհյուրընկալվի Էստոնիայի հավաքականին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22։45 րոպեին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առնցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
«Արսենալի» և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մեզութ Օզիլը Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում գրառում է կատարել՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական հատվածում տիրող իրավիճակին․ «Ինձ համար կարևոր է, որ ամբողջ աշխարհում իմանան այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի շրջանը իրավականորեն և միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն այն ներկա պահին անօրինական կերպով օկուպացված է։ 2008 թվականի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՈՒԵՖԱ-ն հաստատել է հոկտեմբերի 14-ին կայանալիք Ազգերի լիգայի C դիվիզիոնի Էստոնիա – Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Հանդիպումը սպասարկելու են պորտուգալացի մրցավարները՝ Լուիշ Գոդինյոյի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Ռուի Տեյշեյրան և Հյուգո Ռիբեյրոն։ Խաղի չորրորդ պաշտոնյան է լինելու Անդրե Նարկիսոն։ 
Ավելին
1 170 171 172 173 174 190

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023