«Մանչեսթեր Յունայթեդը» ջանք չի խնայում «Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայերին ձեռք բերելու համար: Ավելի վաղ «Լեսթերը» մերժել էր մանչեսթերյան ակումբի՝ 78 միլիոն եվրո գումարով առաջարկը: Daily Star-ը հայտնում է, որ «աղվեսների» պաշտպանի համար «կարմիր սատանաներ» առաջարկելու են 100 միլիոն եվրո: Հարկ է նշել, որ եթե գործարքը իրականանա, Մագուայերը կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը (կատարված գործարքով): 26-ամյա […]
Ավելին
Բրազիլիայում ավարտվում է Copa America-2019-ը: Մրցաշարի նախավերջին խաղը 3-րդ տեղի համար էր՝ Արգենտինա – Չիլի. արգենտինացիները հաղթեցին 2:1 հաշվով: Հանդիպման 12-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո Ագուերոն բացել է հաշիվը: 10 րոպե անց Լո Չելսոյի հաշվենկատ փոխանցումից հետո էլ հաշիվը կրկնապատկել է Դիբալան: 37-րդ րոպեին թեթև բախում է եղել Մեսսիի և Գարի Մեդելի միջև. մրցավարը առանց […]
Ավելին
Այսօր՝ հուլիսի 6-ին ՀՖՖ գրասենյակում, տեղի ունեցավ ՀՀ Բարձրագույն և Առաջին Խմբերի առաջնությունների, ինչպես նաև գավաթի խաղարկության վիճակահանությունը: Սկզբից որոշվեցին ՀՀ Առաջին և Բարձրագույն խմբի մասնակից ակումբների համարները, որոնց հիման վրա հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը. Առաջին խումբ 1.«Մասիս»2.«Բանանց-2»3.«Սևան»4.«Շիրակ-2»5.«Փյունիկ-2»6.«Լեռնային Արցախ»7.«Արարատ-Արմենիա-2»8.«Լոկոմոտիվ»9.«Արարատ-2»10.«Արագած»11.ԲԿՄԱ12.«ՖԱ Վան»13.«ՖԱ Տորպեդո»14.«Մակարավանք»15.«Ալաշկերտ-2»16.«Վեստ Արմենիա»17.«Անի»18.«Դիլիջան ՖԱ» Բարձրագույն խումբ 1. «Արարատ»2. «Շիրակ»3.«Փյունիկ»4.«Ալաշկերտ»5.«Գանձասար-Կապան»6.«Նոա»7.«Արարատ-Արմենիա»8.«Լոռի ՖԱ»9. «Բանանց»10.«ՖԱ Երևան» Այնուհետև կայացավ ՀՀ Գավաթի 1/16 և 1/8 փուլի […]
Ավելին
«Կամպ Նոու» ստադիոնում կայացել է «Բարսելոնայի» նորեկ Ֆրենկի դե Յոնգի շնորհանդեսը: Ավելի վաղ հոլանդացին բարեհաջող բուժզնննում էր անցել: ? Camp Nou? @DeJongFrenkie21?❤️ pic.twitter.com/vzRytsC9vx — FC Barcelona (@FCBarcelona) July 5, 2019 Frenkie de Jong introduces himself to the Barcelona fans in style ?pic.twitter.com/wB5j8u8wj1 — Goal (@goal) July 5, 2019
Ավելին
Երևանի «Արարատի» հայտնում է, որ թիմի կազմը համալրել է ուկրաինացի կիսապաշտպան Դենիս Դեդեչկոն? Նա ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: Դեդեչկոն, ով հանդես է եկել նաև Ուկրաինայի հավաքականում, հարուստ ֆուտբոլային կարիերա է ունեցել: Խաղացել է ուկրաինական «Վորսկլա», «Ալեքսանդրիա», «Մարիուպոլ, ռուսական «ՍԿԱ Խաբարովսկ», «Խիմկի» ակումբներում:
Ավելին
Կայացել է Հարավային Ամերիկայի գավաթի (Copa America) խաղարկության առաջին կիսաեզրափակիչը: Բրազիլիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Արգենտինայի ընտրանուն: Հանդիպման 19=րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը բացել է հաշիվը, իսկ 71-րդ րոպեին Ֆիրմինոն կրկնապատկել է այն: «Պենտակամպիոնները» դուրս են գալիս տնային մրցաշարի եզրափակիչ. բրազիլացիները գավաթը վիճարկելու են Չիլի – Պերու զույգի հաղթողի հետ:
Ավելին
Պորտուի հիվանդանոցում գտնվող Իկեր Կասիլյասը, ով երեկ ինֆարկտ էր ստացել, կայուն վիճակում է: Իսպանացին հիվանդանոցից լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Ամեն բան վերահսկողության տակ է: Շատ էի վախեցել: Շնորհակալություն բոլորին սիրո և նամակների համար»: Խոսվում է այն մասին, որ Կասիլյասը կավարտի կարիերան:
Ավելին
Օրերս հայտնի կդառնա Չեմպիոնների լիգայի ավարտված շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը: ՈւԵՖԱ-ն ներկայացրել է հավակնորդներին. լավագույնի կոչմանը հավակնում են «Բարսելոնայի» և «Այաքսի» մեկական ֆուտբոլիստներ՝ Մեսսին, Սուարեսը և Վան դե Բեկն ու Դե Յոնգը: Մեսսին դուբլ է ձևակերպել «Լիվերպուլի» հետ խաղում, Սուարեսը խփել մեկ գոլ, իսկ Դոնի վան դե Բեկը դարձել է «Տոտենհեմի» հետ հանդիպման միակ գոլի հեղինակը, […]
Ավելին
ՉԼ-ի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալել է «Լիվերպուլին»: Հանդիպման 26-րդ րոպեին Ալբայի փոխանցումից հետո Լուիս Սուարեսը բացել է հաշիվը՝ գոլ խփելով իր նախկին թիմին: Հատկանշական է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 10 խաղերում ուրուգվայցին առաջին գոլն է խփում: Հանդիպման ուղիղ հեռարձակումն՝ այստեղ:
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Տոտենհեմը» հյուրընկալել էր «Այաքսին»: Հանդիպման 15-րդ րոպեին հյուրերը բացել են հաշիվը. գոլի հեղինակ է դարձել Դոնի վան դե Բեկը: Դրվագը վիճարկելի էր. VAR համակարգի մրցավարների հուշումից հետո Մատեո Լաոսը խաղից դուրս վիճակ չարձանագրեց:
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023