Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հայաստանի հավաքականի վերջին երկու հաղթանակներին։ Հիշեցնենք, որ մեր ընտրանին օրեր առաջ Եվրո-2024-ի որակավորման փուլում նախ հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց Ուելսին, ապա սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ Լատվիայի նկատմամբ։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան կրկին անորոշ է։ Հայտնի է, որ 24-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի ղեկավարությայնն արդեն տեղեկացրել է, որ չի պատրաստվում օգտվել գործող պայմանագրում առկա հատուկ կետից և այն 2024 թ. հունիսին չի երկարաձգելու ևս մեկ տարով։ Այժմ «Պարի Սեն-Ժերմենը» մտադիր է ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Մբապեին, որպեսզի վերջինս հաջորդ տարի ակումբից […]
Ավելին
Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Թիմոտի Վեան կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «բյանկոներիները» «շներին» վճարելու են 12 մլն եվրո։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կլինի 2 մլն եվրո։ Հունիսի 29-ին ամերիկացի […]
Ավելին
Այսօր` հունիսի 27-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկությունը։ Պայքարը կսկսվի որակավորման նախնական փուլից, որին մասնակցում են Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած` ՈՒԵՖԱ-ի ամենացածր վարկանիշ ունեցող 4 ակումբները։ Որակավորման նախնական փուլը փոքրիկ մրցաշար է, որն անցկացվում է փլեյ-օֆֆ ձևաչափով, իսկ դիմակայությունները բաղկացած են մեկական խաղից։ Որակավորման նախնական փուլում պարտված բոլոր 3 ակումբները պայքարը շարունակելու են Կոնֆերենցիաների լիգայի […]
Ավելին
«Բորուսիա Մյոնխենգլադբախի» հարձակվող Մարկուս Թյուրամն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Ինտեր»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Ֆրանսիացի հարձակվողը «ներաձուրիների» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ 25-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 6-6,5 մլն եվրո։ Նշվում է, որ Թյուրամի հետ պայմանագիր […]
Ավելին
Թուրքական ֆուտբոլի գլխավոր տաղանդ Արդա Գյուլերը («Ֆեներբախչե») հայտնվել է բազմաթիվ գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, 18-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում ցանկանում է տեսնել նաև «Ռեալ Մադրիդը»։ Գործարքի կայացման հիմնական խոչընդոտներից մեկն այն է, որ «արքայական» ակումբը վստահ չէ, որ կկարողանա ուժեղ մրցակցության պայմաններում մշտական խաղաժամանակ ապահովել պատանի ֆուտբոլիստի համար։ Գյուլերի ծառայություններով հետաքրքրված է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է PSG Community-ն, «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` փարիզյան ակումբի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ Թանին «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ բանակցություններից հետո համաձայնել է վաճառել Մբապեին։ Սպասվում է, որ գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 250 մլն եվրո։ 200 մլն եվրոն «արքայական» ակումբը կվճարի միանվագ, իսկ մյուս […]
Ավելին
«Յուվենտուսի» վինգեր Անխել Դի Մարիան ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Բենֆիկա»։ Ինչպես տեղեկացնում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Այժմ արգենտինացի ֆուտբոլիստի և «արծիվների» ներկայացուցիչները քննարկում են կնքվելիք պայմանագրի ու մյուս փաստաթղթերի վերջին դետալները։ Ռոմանոն հաստատում է, որ 35-ամյա ֆուտբոլիստի «Բենֆիկա» տեղափոխությունը միայն ժամանակի հարց է և գրեթե կասկած չի հարուցում։ Սպասվում է, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» մամուլի ծառայությունն, ակումբը պայմանագիր է կնքել «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Այդ ընթացքում ֆրանսիացի ֆուտբոլիստը վաստակելու է 100 մլն եվրո աշխատավարձ (տարեկան` 25 մլն)։ Ակնկալվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը տարբեր եկամուտներ կունենա նաև կոմերցիոն գործարքներից ու իմիջային […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին ազատ գործակալի կարգավիճակում կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ը ներկայայցող «Ինտեր Մայամիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացի ֆուտբոլիստի որոշումը վերջնական է, քանի որ «Բարսելոնան» ներկա պահին չի կարող բավարարել նրա ֆինանսական պահանջները։ Բացի դրանից, «բլաուգրանան» խնդիրներ ունի Լա լիգայի ֆինանսական մի շարք օրենքների հետ, որոնք շրջանցել չի կարող։ Խաղից դուրս […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025