Ֆրանսիական Լիգա 1-ի 24-րդ տուրում ՊՍԺ-ն թրիլլերային խաղում 4:3 հաշվով հաղթեց «Լիլին»։ Փարիզյան ակումբը հաղթական գնդակը խփեց 90+5-րդ րոպեին, որն իր անվան դիմաց գրանցեց Լեո Մեսսին` գնդակը տուգանայինից կատարած հիանալի հարվածով ուղարկելով մրցակցի դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Լիգա 1-ի 24-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Լիլի» դեմ։ Փարիզյան ակումբի համար հանդիպումը բավական հաջող մեկնարկեց. Քրիստոֆ Գալտիեի թիմը 17-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2:0 հաշվով։ Նախ 11-րդ րոպեին հաշիվը բացեց Կիլիան Մբապեն, ապա 17-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրկնապատկեց Նեյմարը։ Հանդիպման ընթացքում հյուրերը բեկեցին խաղի ընթացքն ու երեք անգամ գրավեցին փարիզյան ակումբի դարպասը։ […]
Ավելին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին, հնարավոր է, շուտով տեսնենք ՊՍԺ-ի ղեկին։ Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն, փարիզյան ակումբի ղեկավարության մարտավարական գծով խորհրդական Լուիշ Կամպուշը կապվել է «Յուրահատուկի» հետ` քննարկելով հավանական համագործակցության մանրամասները։ Հատկանշական է, որ արդեն կան տեղեկություններ, որ եթե «Պարի Սեն-Ժերմենը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում չկարողանա հաղթահարել «Բավարիայի» արգելքն, ակումբը պաշտոնանկ է անելու ներկայիս […]
Ավելին
ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն սկսել են կասկածամտորեն վերաբերվել ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի ունակություններին։ Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն, փարիզյան ակումբի մի շարք ֆուտբոլիստներ թերահավատորեն են վերաբերվում, որ 56-ամյա մասնագետն ի զորու է փոխել ստեղծված բարդ իրավիճակը։ Խաղացողները Գալտիեի մեթոդները համարում են հնացած, իսկ իրեն` տակտիկապես սահմանափակ։ Բացի դրանից, ֆուտբոլիստները կասկածում են նաև, որ Գալտիեն որոշ խաղացողների […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել ֆրանսիական «Նանտի» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպումից հետո Sky Sport Italia-ի տաղավարում լրագրողները միտք են արտահայատել, ըստ որի, իրենք կարծել են, թե թուրինյան ակումբը Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորությամբ սկսելու է ավելի շատ հաշիվ պահել այն ժամանակ, երբ առաջինը հաջողության հասնի։ Այդ միտքը սաստիկ զայրացրել […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց ֆրանսիական «Նանտի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ թուրինյան ակումբն, ունենալով խաղային լուրջ առավելություն, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Բյանկոներիների» կազմից հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Դուշան Վլահովիչը, իսկ հյուրերի պատասխան գոլը 60-րդ րոպեին խփեց Լյուդովիկ Բլան։ […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է GFFN-ը, բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։ Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականների» համասեփականատեր Թոդ Բոուլին և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելայֆին օրեր առաջ հանդիպել են Փարիզում և քննարկել Նեյմարի` «Չելսի» հավանական տեղափոխության մանրամասները։ Նշվում է, որ «Չելսին» Նեյմարին ցանկացել է գնել դեռևս 2021 թ. ամռանը, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց «Բավարիային»։ Փարիզյան ակումբը 2023 թվականին կրել է արդեն 5 պարտություն` ավելի շատ, քան ողջ 2022 թվականին։ «Պարի Սեն-Ժերմենը» 2022 թ. անցկացրած 46 հանդիպումների շրջանակում կրել էր միայն 4 պարտություն։ Նշենք, որ տարեսկզբից ի վեր ՊՍԺ-ն, բացի «Բավարիայից», պարտվել է նաև «Լանսին» (Լիգա 1, 1:3), […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց «Բավարիային»։ Փարզիյան ակումբի կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև 16-ամյա կիսապաշտպան Ուորեն Զայիր-Էմերին։ Ինչպես տեղեկացնում է OptaJean-ը, Էմերին դարձել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլին մասնակցած երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բավարիայի» դեմ խաղում եղել է 16 տարեկան և 334 օրական։ Նշենք, որ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» Փարիզում հյուրընկալվելիս մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. մյունխենյան ակումբին հաղթանակ պարգևեց 53-րդ րոպեիմ Կինգսլի Կոմանի խփած գոլը։ Նշենք, որ մինչև 73-րդ րոպեն «Պարի Սեն-Ժերմենի» խաղում ոչինչ չէր ստացվում, սակայն Քրիստոֆ Գալտիեի թիմը խաղավերջում լուրջ ճնշում էր գործադրում մրցակցի դարպասի ուղղությամբ։ 83-րդ րոպեին ՊՍԺ-ին […]
Ավելին
1 77 78 79 80 81 280

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023