«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։ «Ազնվականները» գործարքի դիմաց «քաղաքաբնակներին» վճարելու են 45 մլն ֆունտ ստերլինգ, որին, հավելավճարների տեսքով, հետագայում ավելանալու է ևս 10 միլիոն ֆունտ։ 27-ամյա եզրային հարձակվողը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը կնքելու է «5+1» ձևաչափով։ Նշվում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբի նորեկ Էրլինգ Հալանդը հանդես կգա «9» համարի ներքո։ Նշենք, որ նորվեգացի գոլահարը «Բորուսիա Դորտմունդի» կազմում նույնպես խաղում էր «9» համարով։ Ավելի վաղ «քաղաքաբնակների» կազմում այդ համարի ներքո հանդես են եկել Գաբրիել Ժեզուսը, Նոլիտոն, Ալվարո Նեգրեդոն, Էմանուել Ադեբայորը, Վալերի Բոժինովը, Էնդի Քոուլնու և այլք։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում կայանում է Ռուսաստանի Սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում մրցում են «Զենիթն» ու Մոսկվայի «Սպարտակը»։ 29-րդ րոպեին «Զենիթի» հարձակվող Իվան Սերգևը պտտեցրած հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի», «Տոտենհեմի» ու «Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը նշել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն եղել է իր լավագույն խաղընկերը. «Լավագույն խաղընկերս Կրիշտիանու Ռոնալդուն է եղել։ Դուք նրան միայն հանդիպումների ժամանակ եք տեսնում, իսկ ես բախտ եմ ունեցել տեսնել նրան նաև ամենօրյա մարզումների ժամանակ։ Նա աներևակայելի է։ Ես այսպես կբնութագրեմ նրան. Ռոնալդուն հանդիպումների ժամանակ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր մեկնելու են Թաիլանդ և Ավստրալիա` մասնակցելու ակումբի շրջագայությանն ու ուսումնամարզական հավաքին։ Հայտավորվել են հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ – Դավիդ դե Խեա, Թոմ Հիթոն, Նաթան Բիշոպ, Մատեյ Կովարժ Պաշտպաններ – Էրիկ Բայի, Դիոգո Դալոտ, Իթան Լերդ, Վիկտոր Լինդելյոֆ, Հարի Մագուայեր, Տիրել Մալասիա, Լյուկ Շոու, Ալեքս Տելես, Աքսել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բրենթֆորդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բոլոնիայի» եզրային պաշտպան Արոն Հիկիին։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` «մեղուները» գործարքի դիմաց «Բոլոնիային» վճարել են 22 մլն եվրո, ինչի շնորհիվ այն դարձել է լոնդոնյան ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերը։ Մինչ այս պահը «Բրենթֆորդի» ամենաթանկարժեք տրանսֆերը […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մանկունյական ակումբը գործարքի հարցում մոտ է վերջնական համաձայնության հասնելուն։ Այդուհանդերձ, ինչպես հայտնում է ESPN-ը, այդ տրանսֆերը, հնարավոր է, ձախողվի։ Աղբյուրի փոխանցմամբ` «կարմիր սատանաներն» այժմ ամբողջությամբ կենտրոնացել են «Այաքսի» կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսին ձեռք բերելու ուղղությամբ։ […]
Ավելին
«Բրյուգեի» հարձակվող Շարլ դե Կետելարեն հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «ռոսոներիները» լրջորեն հետաքրքրված են 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ու նրան ձեռքբերելը միլանյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է։ Աղբյուրի փոխանցմամբ` անցնող օրերին «Միլանը» բանակցություններ է վարել Դե Կետելարեի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում կողմերը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Լուկա Յովիչի հետ։ «Մանուշակները» չեն բացահայտել կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները։ Այդուհանդերձ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 24-ամյա ֆուտբոլիստը ֆլորենտական ակումբի հետ կնքելու 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Ինչ վերաբերում է գործարքի ֆինանսական մանրամասներին, ապա, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի նախկին կիսապաշտխան Անխել դի Մարիայի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 1 տարով` մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ 34-ամյա ֆուտբոլիստը «բյանկոներիների» կազմում հանդես կգա «22» համարի ներքո։ Հիշեցնենք, որ արգենտինացի կիսապաշտպանը ՊՍԺ-ի գույները պաշտպանում էր 2015 թ. օգոստոսից, որի կազմում անցկացրել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023