«Աստոն Վիլլայի» կենտրոնական կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկան, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնան»։ Հայտնի է, որ Չուկվուեմեկայի և «Վիլլայի» պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ երկարաձգման շուրջ կողմերը դեռևս չեն կարողանում հասնել համաձայնության, այդ պատճառով էլ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը պատրաստ է […]
Ավելին
«Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալան ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռոմա»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «գայլերը» գործարքի հարցում վերջնական համաձայնության են հասել արգենտինացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` 28-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Սպասվում է, որ Դիբալայի տարեկան աշխատավարձը լինելու […]
Ավելին
Այսօր` Հուլիսի 18-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Երևանի ժամանակով 16:00-ից սկսած` կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։ Հայտնի են դարձել այն հավանական մրցակիցները, որոնց «Արարատ-Արմենիան» կարող է հանդիպել մրցաշարի այդ փուլում, եթե հաղթահարի էստոնական «Պայիդեի» արգելքը. «Լիեպայա» (Լատվիա)/«Յանգ Բոյս» (Շվեյցարիա) «Վիտորիա Գիմարայնշ» (Պորտուգալիա)/ «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) «Անդերլեխտ» (Բելգիա) «Սուդուվա» (Լիտվա)/«Վիբորգ» (Դանիա) Հավելենք, որ […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Կալամբուս Քրյուն»` սեփական հարկի տակ, մրցեց «Ցինցինատիի» դեմ` հաղթելով 2:0 հաշվով։ Իր թիմի հաղթանակին մեծապես նպաստեց հայազգի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Նախ 16-րդ րոպեին 30-ամյա կիսապաշտպանն օգնեց աչքի ընկնել Կուչոյին, իսկ 86-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու դրեց հանդիպման վերջակետը։ Այս հաղթանակից հետո […]
Ավելին
«Քյոլնը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու հուլիսի 17-ին ընկերական հանդիպում անցկացրեց Գերմանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Կիկերս Օֆենբախի» դեմ` հաղթելով 2:0 հաշվով։ «Այծերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Սարգիս Ադամյանը, ով փոխարինման մտավ 65-րդ րոպեին ու 87-րդ րոպեին դրեց հանդիպման վերջակետը։ Նշենք, որ հայազգի հարձակվողն առաջին գոլը խփեց «Քյոլնի» կազմում։ Հավելենք, որ նախքան 2022/23 մրցաշրջանի […]
Ավելին
«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լեխտը կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հուլիսի 17-ին «Բավարիան» ու «Յուվենտուսը» գործնականում ողջ օրը բանակցություններ են վարել` գործարքի հարցում հասնելով վերջնական համաձայնության։ Մյունխենյան ակումբը 22-ամյա տրանսֆերի դիմաց «բյանկոներիներին» կվճարի 80 մլն եվրո, որը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։ Նշվում է, որ հոլանդացի պաշտպանը «Բավարիայի» հետ […]
Ավելին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` ցույց տալով, որ իր ուսին դաջել է Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի գավաթները։ Դրանից առաջ էլ «Յուրահատուկը» ևս մեկ գրառում էր կատարել` բացատրելով, թե ինչու է նման որոշում կայացրել։ «Հռոմեական հանրության ուրախությունը դրդեց ինձ գնալ այս քայլին։ Այդ ժամանակ ես մտածեցի ինչ-որ […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Կրասնոդարը»` սեփական հարկի տակ, մրցում է «Ֆակելի» դեմ։ Հանդիպման 40-րդ րոպեին «ցլերը» նպաստավոր դիրքում վաստակեցին տուգանային հարվածի իրավունք, որի իրացումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը, ով լուսատախտակին վառեց 2:1 հաշիվն ու առաջ մղեց իր թիմին։ Հանուն արդարության` նշենք, որ գոլային դրվագում Սպերցյանին օգնեց նաև անդրադարձը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Լեհական Էկստրակլասայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Պոգոն Շեցինը»` սեփական հարկի տակ, մրցեց առաջնության նորեկ «Վիձևի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 19-րդ րոպեին Բարթոլոմեյ Պավլովսկին առաջ մղեց հյուրերին։ Այդուհանդերձ, նախքան ընդմիջման գնալը` 45-րդ րոպեին, Լուկա Զահովիչը խփեց «Պոգոնի» պատասխան գնդակը։ Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։ 55-րդ րոպեին տանտերերի կազմում փոխարինման մտավ […]
Ավելին
Լեհական Էկստրակլասայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Պոգոնը»` Շեցինի «Քաղաքային» մարզադաշտում, մրցում է առաջնության նորեկ «Վիձևի» դեմ։ Հանդիպման 70-րդ րոպեին «Պոգոնի» կազմից հեռահար հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ Վահան Բիչախչյանը, ով հաշիվը դարձրեց 2:1` առաջ մղելով իր թիմին։ Հավելենք, որ 23-ամյա կիսապաշտպանը «Պոգոնի» կազմում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր սույն թվականի փետրվարի 18-ին, երբ Էկստրակլասայի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023