Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը»` Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում, մրցեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Ցավոք, Եղիշե Մելիքյանի թիմը ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին` պարտվելով 0:5 հաշվով։ Սերբական ակումբի կազմից փայելց 23-ամյա գանացի հարձակվող Օսման Բուկարին, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Քինգս Կանգվան ու Շտեֆան Միտրովիչը։ Հավելենք, որ այս դիմակայության […]
Ավելին
Հնդկաստանի Չենայ քաղաքում հուլիսի 28-ից մեկնարկել և ընթանում է շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան, որին մասնակցում են նաև Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները։ Հատկապես հիանալի է հանդես գալիս Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը հաղթանակներ է տոնել մեկնարկային բոլոր 6 տուրերում էլ։ 6-րդ տուրում մեր ընտրանին համառ պայքարում 2.5-1.5 հաշվով հաղթեց Հնդկաստան-2 հավաքականին։ Հայաստանի հավաքականից հաղթանակներ տոնեցին Սամվել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում նորվեգական «Բուդե Գլիմտը» սեփական հարկի տակ մրցեց «Ժալգիրիսի» (Լիտվա) դեմ։ Հանդիպման ողջ ընթացաում Կյետիլ Կնուտսենի սաներն ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ «Բուդե Գլիմգտի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Հուգո Վելտեսենը, Ամալ Պելեգրինոն, Լարս Սալվեսենը, Մարիուս Հոյբրատենն ու Ռունար Էսպրեյորդը։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում` Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում, կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Infobae-ն, Արգենտինան, Ուրուգվայը, Չիլին և Պարագվայն ԱԱ-2030-ն անցկացնելու համատեղ հայտ են ներկայացրել։ Օգոստոսի 2-ին` Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում` «Սենտենարիո» մարզադաշտի ֆուտբոլային թանգարանում, պաշտոնապես հայտարարվեց դրա մասին և հայտն ուղարկվեց ՖԻՖԱ-ին։ Արգենտինան, Ուրուգվայը, Չիլին ու Պարագվայը Մունդիալ-30-ն անցկացնելու համար մրցելու են Իսպանիայի ու Պորտուգալիայի համատեղ հայտի դեմ։ Նշվում է, որ հաղթողի վերջնական ընտրությունը, ամենայն […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը կարիերան կշարունակի ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս-Անջելես Գալաքսիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 22-ամյա ֆուտբոլիստն ամերիկյան ակումբի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Կողմերն այժմ պատրաստում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` գործարքն ավարտին հասցնելու համար։ Նշվում է, որ «բլաուգրանան» թույլ է տվել իր ֆուտբոլիստին հեռանալ, սակայն գործարքի ֆինանսական […]
Ավելին
«Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին խոսել է 2022/23 մրցաշրջանում ակումբի ամբիցիաների մասին. «Մենք շատ ուժեղ թիմ ունենք և պատրաստ ենք պայքարել տիտղոսների համար։ Ես միշտ մտածում եմ յուրաքանչյուր խաղում հաղթելու, գոլ խփելու մասին, և Խավիի նման մարզիչի հետ մենք կարող ենք անել դա։ Ես տեսնում եմ, թե ինչ ենք անում մարզումների ժամանակ, ինչպես ենք աշխատում նախամրցաշրջանային […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բրյուգեի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Շարլ դե Կետելարեին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «ռոսոներիները» «Բրյուգեին» վճարել են 32 մլն եվրո։ Նշենք, որ բելգիացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «90» համարի մարզաշապիկով։ Հավելենք, որ Շարլ դե Կետելարեն «Բրյուգեի» սան […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Վիկտորիա Պլզենը» (Չեխիա) հյուրընկալվելիս մրցեց մոլդովական «Շերիֆի» դեմ։ Հանդիպման մեկնարկն անցնում էր փոխնիփոխ գրոհների ներքո. երկու ակումբներն էլ ստեղծեցին մի շարք վտանգավոր պահեր, սակայն չկարողացան բացել հաշիվը։ 36-րդ րոպեին չեխական ակումբի կիսապաշտպան Յան Սիկորան սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո գլխավոր մրցավար Դանի Մակելին դրվագը քննարկեց VAR […]
Ավելին
Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլը. «Բենֆիկան»` Լիսաբոնի «Էշտադիու դա Լուժ» մարզադաշտում, մրցեց դանիական «Միտդյուլանի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «արծիվներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ պորտուգալական ակումբի 21-ամյա հարձակվող Գուսնալու Ռամուշը, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էնցո Ֆերնանդեսը։ «Միտդյուլանի» միակ գոլը խփեց Պիոնե Սիստոն։ […]
Ավելին
1 817 818 819 820 821 2,064

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023