Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել 17-ամյա կիսապաշտպան Արիյոն Իբրահիմովիչի հետ։ Ըստ նոր համաձայնագրի` գերմանացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ Իբրահիմովիչը «Բավարիայի» սան է, որի Մ-19 թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։ Հավելենք, որ Արիյոն […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»` 14-րդ անգամ դառնալով մրցաշարի հաղթող։ Այդ հանդիպման հետ կապված` համացանցում լայն քննարկումների առիթ է դարձել «արքայական» ակումբի կիսապաշտպան Դանի Սեբալիոսի պահվածքը։ Բանն այն է, որ ինչպես հայտնում է Marca-ն, 26-ամյա ֆուտբոլիստը 0:3 հաշվի ժամանակ քաշել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի մազերը։ Հատկանշական է, որ հանդիպման գլխավոր մրցավար […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն ԱԱ-2022-ից հետո դահուկ քշելու ժամանակ կոտրել է ոտքը, ինչի հետևանքով շարքից դուրս է մնացել նվազագույնը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Այդուհանդերձ, ըստ Bayern & Gernany-ն, հղում կատարելով Bild-ին, հայտնում է, որ 36-ամյա դարպասապահի վնասվածքը սպասածից ավելի լուրջ է, և նա չի հասցնի նշված ժամկետում ապաքինվել։ […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հենրիխ Մխիթարյանի` «Ինտերում» մրցելույթներին։ Բոնուս` վայելեք նաև Մխիթարյանի «Ինտերի» կազմում բոլոր գոլերն ու ասիստները։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Արսենալը» ոչ մի կերպ չկարողացավ ավարտին հասցնել «Շախտյորի» եզրային հարձակվող Միխայիլ Մուդրիկի գործարքը. երիտասարդ վինգերն, ի վերջո, տեղափոխվեց «Չելսի»։ Ինչպես տեղեկացնում է Evening Standard-ը, «զինագործները» Մուդրիկի գործարքը ձախողելուց հետո այժմ ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինիային։ Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբի սպորտային տնօրեն Էդուն արդեն կապվել է բրազիլացի ֆուտբոլիստի գործակալ Դեկուի հետ, որպեսզի քննարկի հավանական […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ «Գայլերը» հանդիպման ընթացքում կարողացան օգտվել ստացած քանակական առավելություն` «մանուշակների» դարպասն ուղարկելու երկու անպատասխան գնդակ։ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը 24-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռավել էր Դոդոն։ Հանդիպման հերոս դարձավ «ջալոռոսիների» հարձակվող Պաուլո Դիբալան, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ Նշենք, որ երկու […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում մրցեց «Սալերնիտանայի» դեմ։ Այս խաղում պարզապես գոլային հրավառություն եղավ, քանի որ «Ատալանտան» մրցակցին ջախջախեց 8:2 հաշվով։ Ջան Պիերո Գասպերինիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ադեմոլա Լուկմանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժերեմի Բոգան, Ջորջիո Սկալվինին, Տյոն Կոպմեյներսը, Ռասմուս Հոյլունդը, Էդերսոնը և Նադիր Զորտեան։ Հյուրերի գոլերը խփեցին Բուլայե Դիան […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 19-րդ տուրում ՊՍԺ-ն «Ռոազոն Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ռենի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «Ռենը» հաղթեց 1:0 հաշվով։ Բրունո Ժենեզիոյի թիմին հաղթանակ պարգևեց 65-րդ րոպեին Համարի Տրաորեի խփած միակ գոլը։ Այս հաղթանակից հետո «Ռենը» վաստակեց 37 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։ ՊՍԺ-ն, 47 միավորով, շարունակում է գլխավորել […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը»։ Առաջ ընկնելով` նշենք, որ «բլաուգրանան» հիասքանչ հանդիպում անցկացրեց և 3:1 հաշվով հաղթեց «արքայական» ակումբին։ Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Գավին, Ռոբերտ Լևանդովսկին ու Պեդրին։ «Ռեալի» կազմից միակ գոլը խփեց Կարիմ Բենզեման։ Այսպիսով, «Բարսելոնան» 14-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանայի Սուպերգավաթի եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» մրցում է «Ռեալ Մադրիդի» դեմ։ 34-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից աչքի ընկավ Գավին` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 674 675 676 677 678 2,057

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023