«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեի ծնողները, ովքեր Կատալոնիայի մայրաքաղաքում բնակվում են իրենց որդու նախկին կնոջ` Շակիրայի հարևանությամբ, անհանգստացած են վերջինիս աղմկոտ երեկույթներից։ Ինչպես հայտնում է La Vanguardia-ն, կոլումբացի երգչուհու առանձնատանը հաճախ են երեկույթներ լինում։ Աղբյուրի փոխանցմամբ` Պիկեի ծնողները նույնիսկ մտածում են այլ թաղամաս տեղափոխվելու մասին, սակայն համբերատար են վերաբերվում Շակիրայի վարքագծի հանդեպ, քանի որ վերջինս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, «Լայպցիգի» պաշտպան Վիլի Օրբանը փետրվարի 8-ին դառնալու է ոսկրածուծի դոնոր։ Հայտնի է, որ հունգարացի պաշտպանը 2017 թ. գրանցված է դոնորների հատուկ բազայում և պարբերաբար օգնում է դրա կարիքն ունեցող մարդկանց։ Փետրվարի 5-ից 30-ամյա պաշտպանը չի մարզվել «ցլերի» կազմում, քանի որ ծանուցում է ստացել, որ հնարավորություն ունի օգնել ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն կարիերան կշարունակի թուրքական «Գալաթասարայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «առյուծները» «գայլերին» կվճարեն 20 մլն եվրո, որը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է նաև հրաժարագնի կետ. […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 6-ին` վաղ առավոտյան`Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, աղետալի երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով արդեն հայտնի է, որ զոհվել է ավելի քան 4000 մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 7.8 մագնիտուտ։ Թուրքական Սուպերլիգայի 23-րդ տուրում փետրվարի 5-ին «Հաթայսփորը» 1:0 հաշվով հաղթեց «Կասիմփաշային»։ Հանդիպման հաղթական գոլը 90+7-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո […]
Ավելին
«Ռեալ Մադրիդում» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հնարավոր է, մարզչական փոփոխություն տեղի ունենա։ Ինչպես հաղորդում է Relevo-ն, «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբի ղեկավարության մոտ սկսել է կորցնել հավատը։ Աղբյուրի փոխանցմամբ` իտալացի մասնագետի վստահությունն էականորեն նվազել է Իսպայիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնային» պարտվելուց (1:3) և Լա լիգայի շրջանակում կատալոնական ակումբից 8 միավորով հետ մնալուց հետո։ Հաղորդվում է, […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 1-ից Մարոկկոյում մեկնարկել և ընթանում է աշխարհի ակումբային առաջնությունը, որին մասնակցում է նաև Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության հաղթող «Ռեալ Մադրիդը»։ «Արքայական» ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու մրցաշարին. Դարպասապահներ – Անդրեյ Լունին, Լուիս Լոպես, Լուկաս Կանիսարես Պաշտպաններ – Դանի Կարվախալ, Խեսուս Վալիեխո, Դավիդ Ալաբա, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ «Միլանը» 0:1 հաշվով պարտվեց «Ինտերին»։ Հանդիպումից հետո «ռոսոներիների» նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակին քննադատել է միլանյան ակումբին. ««Միլանն» այլևս թիմ չէ, ինչը, հատկապես, երևաց երկրորդ խաղակեսում։ «Ինտերը» խաղում էր ոչ թե լուրջ մրցակցի, այլ մարզումային թիմի դեմ։ «Միլանը» վազում էր միայն մրցակցի հետևից և զիջում էր ամեն ինչով։ Պրեսինգի ոչ մի […]
Ավելին
Փետրվարի 6-ին` վաղ առավոտյան, Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.8 մագնիտուտ։ Ըստ նախնական տեղեկությունների` երկրաշարժի հետևանքով զովել է 1000-ից ավելի մարդ։ Մի շարք ֆուտբոլային գրանդ ակումբներ ցավակցական ուղերձներ են հղել. «Ռեալ Մադրիդ» ««Ռեալ Մադրիդ» ակումբի նախագահն ու տնօրենների խորհուրդը ցանկանում են իրենց խորին կարեկցանքն ու […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին. «Կարող եմ ասել, որ հիմնականում լավ հանդիպում անցկացրինք։ Ֆուտբոլիստներն ահռելի աշխատանք կատարեցին։ Մենք հիանալի խաղացինք մի թիմի դեմ, որը ցածր բլոկով էր պաշտպանվում, ինչը մեզ համար մեծ դժվարություններ էր ստեղծում։ Այժմ «Ռեալի» […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել է բազմաթիվ ֆինանսական խարդախություններ ու խախտումներ թույլ տալու համար։ Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է համապատասխան հանձնաժողովի կողմից անցկացված հետաքննության արդյունքներն, ըստ որի, 2009/10 – 2017/18 մրցաշրջանների ընթացքում «Մանչեսթեր Սիթին» թույլ է տվել ավելի քան 100 ֆինանսական խախտումներ։ Հետաքննությունը տևել է 4 տարուց ավելի, որն սկսվել էր 2018 […]
Ավելին
1 581 582 583 584 585 1,982

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023