Այսօր` հունիսի 4-ին, տեղի է ունեցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանն ամփոփող հատուկ գալա միջոցառում, որի ընթացքում հայտնի դարձավ նաև առաջնության խորհրդանշական հավաքականը։ Հավաքականում ընդգրկվել է նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով ավարտված առաջնությունում, անցկացրած 28 խաղում, դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Իգոր Ակինֆև […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com կայքը ներկայացրել է «Ռեալ Մադրիդի» պատմության վատագույն տրանսֆերները. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Ծանր ընթացք ստացած խաղում` «արքայական» ակումբը կարողացավ 1 միավոր վաստակել. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմի կազմից միակ գոլը խփեց Կարիմ Բենզեման` աչքի ընկնելով 11-մետրանոցից։ Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողը «սերուցքայինների» կազմում վերջին հանդիպումն էր անցկացնում։ Հունիսի 4-ին «Ռեալը» պաշտոնապես […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, Կարիմ Բենզեման ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից։ Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որը չի երկարաձգվելու. ֆրանսիացի հարձակվողը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ «Սերուցքայինները» հայտնում են նաև, որ հունիսի 6-ին հատուկ միջոցառման ժամանակ ակումբը հրաժեշտ կտա Բենզեմային։ Հավելենք, որ Կարիմ Բենզեման «Ռեալի» կազմում հանդես […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» վինգեր Մարկո Ասենսիոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի ՊՍԺ-ի շարքերը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբն ու իսպանացի հարձակվողը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ Ասենսիոյի տարեկան աշխատավարձը լինելու է 10 մլն եվրո։ Նշվում է, որ […]
Ավելին
«Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում հեռանալու է ակումբից։ Սլովակ պաշտպանն, ամենայն հավանակայությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում, որի հետ, ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների, մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել, իսկ նրա տարեկան աշխատավարձը կլինի 9 մլն եվրո։ Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, 28-ամյա պաշտպանին փոխարինելու […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդը» պայմանագրի խզման հարցում համաձայնության է հասել Էդեն Ազարի հետ. բելգիացի հարձակվողը սույն թվականի հուլիսի 1-ից հետո կդառնա ազատ գործակալ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «արքայական» ակումբն այս գործարքի շնորհիվ խնայել է 7 մլն եվրո։ Հատկանշական է, որ այդ գումարը 32-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասն է, որից վերջինս հրաժարվել […]
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 16-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց «Շարլոթին»։ Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լուկաս Սելարայանը, ով 43-րդ րոպեին հիասքանչ գոլային փոխանցում կատարեց իր թիմակից Կուչոյին, ով էլ հաշիվը դարձրեց 3:0։ Նշենք, որ իր թիմի չորրորդ գոլի դրվագում էլ Սելարայանը կատարեց, այսպես կոչված, նախագոլային փոխանցում, որը ՄԼՍ-ը նույնպես համարում […]
Ավելին
Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ Գերմանիայի գավաթի 2022/23 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Լայպցիգին» ու «Այնտրախտը»։ Հանդիպման մեծ մասում «ցլերն» ունեին խաղային առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Մարկո Ռոզեի թիմի կազմից աչքի ընկան Քրիստոֆեր Նկունկուն ու Դոմինիկ Սոբոսլային։ Այսպիսով, «Լայպցիգը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Գերմանիայի գավաթակիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ավարտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 30-րդ տուրում, «Լոկոմոտիվը» 3:1 հաշվով հաղթեց «Տորպեդոյին»։ «Երկաթուղայինների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նաիր Տիկնիզյանը, ով 50-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվն ու սկիզբ դրեց մոսկովյան ակումբի հաղթանակին։ Հավելենք, որ հայազգի ֆուտբոլիստը ճանաչվել է այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Նշենք, որ 24-ամյա պաշտպանը ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում` […]
Ավելին
1 519 520 521 522 523 2,025

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023