Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Ֆուլհեմին»: «Կարմիր սատանաները» հաղթեցին 3:0 հաշվով: 14-րդ րոպեին Պոգբան բացել է հաշիվը, րոպեներ անց՝ 23-ին Մարսիալը կրկնապատկել է այն: Խաղի 65-րդ րոպեին տանտերերը տուգանային հրապարակում խախտել են կանոնները Մատայի նկատմամբ. նշանակված 11 մետրանոցը հստակ է իրացրել Պոգբան՝ դառնալով դուբլի հեղինակ: Սուլշերի անպարտելիության շարքը շարունակվում է: ՄՅՈւ-ն […]
Ավելին
«Լևանտեի» առանցքային խաղացողներից մեկին՝ Անտոնիո Գարսիային, ձերբակալել են։ Նա կասկածվում է դրամաշորթության, փողերի լվացման, փաստաթղթեր կեղծելու, տեղի հանցավոր խմբավորումներից մեկի անդամը լինելու և սպանության սպառնալիք հնչեցնելու մեջ,- հայտնում է Goal.com-ը։ Բացի 29-ամյա ֆուտբոլիստից, նույն քրեական գործով կասկածվում է ևս 6 անձ։ Այս մրցաշրջանում Տոնիոն մասնակցել է 17 խաղի: Նրա պայմանագիրը «Լևանտեի» հետ լրանում է 2023 […]
Ավելին
Երկարատեւ դադարից հետո ներկայացնում ենք տեսանյութ ներկա դրությամբ 10 ամենահզոր ֆուտբոլիստների մասին։ Ովքեր են ժամանակակից ֆուտբոլի գլխավոր ֆլագմանները, հիմա այս տղաներին կանգնեցնել ուղղակի հնարավոր չէ։ Մանրամասն վերլուծություն գրեթե բոլոր գրանդ ակումբների վերաբերյալ։ Այս մրցաշրջանի պատմություն կերտողները։ Ազարը, Մեսսին, Ռոնալդուն ու մյուսները։
Ավելին
«Նանտի» նախկին գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը նույնպես սգացել է Էմիլիանո Սալայի մահը, որը պաշտոնապես հաստատվել է: Սալան ֆրանսիական ակումբ է տեղափոխվել այն ժամանակ, երբ հայազգի մասնագետը թիմի մարզիչն էր: Տեր-Զաքարյանն իր զորակցությունն է հայտնել զոհված ֆուտբոլիստի ընտանիքին. «Ողբերգություն է. իմ բոլոր մտքերն իր ընտանիքի և սիրելիների հետ են։ Էմիլիանոն պարզ և ազնիվ մարդ էր»,- մարզչի […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու «Ռեալին» չի համարում վերջին տասնամյակի լավագույն թիմը։ « «Ռեալը» հաղթել է Չեմպիոնների լիգան 3 անգամ, այն մրցաշարի ֆավորիտն է, սակայն վերջին տասնամյակի լավագույնը չէ: Հաշվենք նվաճած տիտղոսները ազգային առաջնություններում և գավաթներում․ Վերջին ասնամյակում «Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Բավարիան» ազգային առաջնություններում հաղթել են 6-7 անգամ, իսկ «Ռեալը» […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հունվար ամսվա լավագույն մարզիչ: 2019-ի առաջին ամսվա ընթացքում ՄՅՈւ-ն 4 խաղերից 3-ում հաղթել է, գրանցել մեկ ոչ-ոքի: Ամսվա լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Շոն Դայչը («Բարնլի») և Ռալֆ Հազենհյութլը («Սաութհեմփթոն»):
Ավելին
Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը համալրել է «Լոռին»,- հայտնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը: Իշխանյանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: 29-ամյա Իշխանյանը հանդես է եկել «Միկայում», «Ալաշկերտում», «Իմպուլսում» եւ «Գանձասար-Կապանում»: Ընդհանուր առմամբ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 142 հանդիպում, խփել 7 գոլ եւ կատարել 4 արդյունավետ փոխանցում: […]
Ավելին
Ավիավթարի հետևանքով մահացած Էմիլիանո Սալայի հիշատակը հարգել է «Նանտը»: Ֆրանսիական ակումբը շրջանառությունից հանել է 9 համարը, որով թիմում հանդես էր գալիս արգենտինացին: Այս մասին հայտնում է «Նանտի» թվիթերյան էջը: Այսօր՝ փետրվարի 8-ին պաշտոնապես հաստատվել է Սալայի մահը. գտնվել է նրա մարմինը: Սալան «Նանտում» էր հանդես գալիս 2015 թվականին, իսկ տրանսֆերը այս ձմռանը ձեռք էր բերել […]
Ավելին
Արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի մահը պաշտոնապես հաստավել է: Այսօր՝ փետրվարի 8-ին պարզ է դարձել, որ վթարված ինքնաթիռի մասերի մոտ հայտնաբերված մարմինը Սալայինն է,- տեղեկացնում է Դորսեթի ոստիկանությունը: Ֆուտբոլային ամբողջ աշխարհը սքում է 28-ամյա ֆուտբոլիստի մահը: Գրառումներ են կատարել մեծ թվով ֆուտբոլիստներ, ակումբներ: Հիշեցնենք, որ Քարդիֆ ուղևորվող ինքնաթիռը, որում Սալան էր, ռադարներից կորել էր հունվարի 21-ին: […]
Ավելին
Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բետիսը» հյուրընկալել էր «Վալենսիային»: Խաղն ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով՝ 2:2: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Լորենը բացել է հաշիվը: 54-րդ րոպեին Խոակինը անկյունայինից ուղիղ հարվածով գոլի հեղինակ է դարձել. հանդիպման մրցավարին դարպասի գրավումն արձանագրելու հարցում օգնել է VAR համակարգը: 70-րդ րոպեին Չերիշևը կրճատել է հաշվի տարբերությունը: «Չղջիկները» պարտությունից փրկվել են 90+2-րդ […]
Ավելին
1 1,816 1,817 1,818 1,819 1,820 1,823

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023