Օրեր առաջ «Բարսելոնան» գլխավոր մարզչի պաշտոնից ազատեց Կիկե Սետիենին՝ նրա փոխարեն նշանակելով հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանին։ Սպասվում է, որ 57-ամյա մարզիչը ակումբի կազմում լուրջ փոփոխություններ կկատարի։ Մի շարք ֆուտբոլիստներ, ամենայն հավանականությամբ, կհեռանան ակումբից, որոնց փոխարեն կգան նոր դեմքեր։ Կումանը մտադիր է երիտասարդացնել կազմը, այդ պատճառով, հավանական է, որ հեռանան ավելի տարեց ֆուտբոլիստները։ Այդ ֆուտբոլիստների թվում […]
Ավելին
Օգոստոսի 19-ին Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Ռեալի» Մ-19 տարեկանների թիմը 3։0 հաշվով առավելության է հասել «Ինտերի» իր տարեկիցներ նկատմամբ։ «Ռեալի» երիտասարդական թիմի մարզիչ Ռաուլը խաղից հետո հերթական անգամ ցույց է տվել իր մարդկային հիանալի որակները։ 43-ամյա մասնագետը խաղից հետո ժամանակ է գտել և մոտեցել է «Ինտերի» երիտասարդ ֆուտբոլիստներից մեկին։ Ռաուլը ինչպես մխիթարել է […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ օգոստոսի 21-ին, Հունաստանի  Միկոնոս  կղզում ձերբակալվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերը։ Ֆուտբոլիստը տեղի բարերից մեկում խնջույքի է մասնակցել, որի ընթացքում վեճ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Ժամանաել է տեղի ոստիկանությունը, սակայն Մագուայերն ու ընկերները չեն հանձնվել, իսկ ֆուտբոլիստը հարբած վիճակում հարված է ոստիկաններից մեկին։ Այդ մասին տեղեկացնում է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել հոլանդական «Ֆեյնորդի» կիսապաշպտպան Սալահ-Էդինի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 17-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կիսապաշտպանության կենտրոնում։ Խաղացողը կնքել է կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը և նոր մրցաշրջանից առաջ միանալու է «զինագործներին»։ «Բարի գալուստ «Արսենալ», Սալահ»,- նշվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Ավելին
Երեկ՝ օգոստոսի 21-ին, կայացավ Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Ինտերը» 2։3 հաշվով պարտվեց «Սևիլիային»։ Այդ խաղից հետո կրկին տեղեկատվություն տարածվեց, որ «ներաձուրիների» ղեկավարությունը դիտարկում է Անտոնիո Կոնտեին աշխատանքից հեռացնելու տարբերակը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Անտոնիո Կոնտեն և «Ինտերի» ղեկավարները հաջորդ շաբաթ հանդիպում են ունենալու՝ քննարկելու մարզչի ապագան։ Եթե միլայնան […]
Ավելին
Երեկ՝ օգոստոսի 21-ին, Քյոլնում կայացավ Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Սևիլիան» 3։2 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ՝ ռեկորդային 6-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։ Հանդիպման առաջին խաղակեսը բավականին բուռն պայքարում անցավ, իսկ կողմերը փոխանակվեցին երկուական խփած գնդակներով։ 16-րդ րոպեին քիչ մնաց լուրջ բախում տեղի ունեար «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոինո Կոնտեի և անդալուսական […]
Ավելին
Երեկ՝ օգոստոսի 21-ին, Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Սևիլիան» 3։2 հաշվով հաղթեց «Ինտերին»՝ ռեկորդային 6-րդ անգամ նվաճելով Եվրոպա լիգայի գավաթը։ Հանդիպման 5-րդ րոպեին միլանյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Այդ գոլը բելգիացի հարձակվողի համար ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում դարձավ […]
Ավելին
Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում իսկական ներկայացում մեզ պարգևեցին «Սևիլիան» և «Ինտերը»։ Խաղի հաշիվը բացվեց շատ արագ։ Արդեն 2-րդ րոպեին «Սևիլիայի» ֆուտբոլիստները տուգանային հարվածի իրավունք էին վաստակել հարձակման ձախ եզրում, որի խաղարկումից հետո միլանյան ակումբը նետվեց հակագրոհի, ինչի արդյունքում Նիկոլո Բարելան հարվածային դիրք դուրս բերեց Ռոմելու Լուկակուին։ […]
Ավելին
Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում կայանում է Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ են մցրում «Սևիլիան» և «Ինտերը»։ Հանդիպման 74-րդ րոպեին «Սևիլիան» տուգանային հարվածի իրավունք էր ստացել։ Էվեր Բանեգայի փոխանցումից հետո «Ինտերի» ֆուտբոլիստներն անհաջող հեռացրին գնդակը, ինչից հետո անդալուսական ակումբի կենտրոնական պաշտպան Դիեգո Կառլոսը որոշեց շրջադարձ հարված կատարել, ինչի արդյունքում հաշիվը դարձրեց […]
Ավելին
Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում կայանում է Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ են մցրում «Սևիլիան» և «Ինտերը»։ Առաջին խաղակեսի ընթացքում կողմերը պարզապես ֆանտաստիկ հանդիպում են անցկացնում՝ ուրախացնելով մեզ խփած 4 գնդակով։ Խաղի հաշիվը 2։2 է։ «Ինտերը» խաղի մեկնարկում 11 մետրանոց հարված վաստակեց, որն անվրեպ իրացրեց Ռոմելու Լուկակուն։ Բաց թողած գոլից հետո […]
Ավելին
1 1,523 1,524 1,525 1,526 1,527 1,991

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023