Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցում է «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպման 13-րդ րոպեին Կարիմ Բենզեման բացեց խաղի հաշիվը՝ դառնալով բավական գեղեցիկ գոլի հեղինակ։ Ֆրանսիացի հարձակվողը Լուկաս Վասկեսի աջ եզրից կատարած փոխանցումը եզրափակեց կրնկով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպման առաջին խաղակեսն անցավ մերսիսայդյան ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստները մի քանի գոլային պահեր ստեղծեցին, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Տրենտ Ալեքսնդր-Առնոլդն ու Մոհամեդ Սալահը։ Խաղակեսի վերջնամասում գործեց ֆուտբոլի չգրված օրենքներից մեկը․ չես խփում դու, խփում են […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում կկայանա հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ։ Ճիշտ է՝ հանդիպման մեկնարկում Պեպ Գվարդիոլայի սաներն ունեին տարածքային և խաղային առավելություն, սակայն «Լիդսի» գրոհները երբեմն-երբեմն ավելի սուր էին ստացվում, բայց դրանք էլ չէին ավարտվում հարվածով։ 42-րդ րոպեին, ի վերջո, հանդիպման հաշիվը բացվեց․ յորքշիրյան ակումբը բավական գեղեցիկ գրոհ անցկացրեց, որն էլ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կմրցի «Բոլոնիայի» դեմ։ «Գայլերի» Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը։ Մոտ մեկամսյա դադարից հետո հռոմեական ակումբի հայտացուցակ է վերադարձել Հենրիխ Մխիթարյանը, ով մարտի 12-ից ապաքինվում էր վնասվածքից։ Հայազգի կիսապաշտպանը վերջին անգամ որևէ հանդիպման մանսկացել է հենց այդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Bild -ի թղթակից Քրիստիան Ֆալկը, «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը հայտնվել է «Բարսելոնայի» և «Տոտենհեմի» ուշադրության կենտրոնում։ 32-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ազատ գործակալի կարգավիճակով, հեռանալու է մյունխենյան ակումբից․ այդ մասին հաստատել է «Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը։ Ակումբի ղեկավարությունն անձամբ նոր պայմանագիր չի առաջարկելու Բոատենգին։ Sportbuzzer․de-ն էլ գրում է, որ Ժերոմ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ Եվրո-2020 -ն ընդունող մի շարք քաղաքներում հանդիպումները կանցակցվեն հանդիսականների մասնակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, այդ քաղաքներն են Բուդապեշտը, Սանկտ Պետերբուրգը, Բուխարեստը, Բաքուն, Լոնդոնը, Ամստերդամը, Կոպենհագենը և Գլազգոն։ Սպասվում է, որ մարզադաշտերի տարողունակությունը տատանվելու է 25-100%-ով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միայն Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում ենք տեսնելու լեփ-լեցուն մարզադաշտ, որը հնարավոր կլինի […]
Ավելին
Ապրիլի 10-ին Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում կայանալու է հերթական Էլ կլասիկոն ․ «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում կմրցի «Բարսելոնայի» դեմ։ Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիի մասին․ «Ես չեմ ցանկանում, որ սա լինի Մեսսիի վերջին Կլասիկոն։ Թող նա մնա «Բարսելոնայում»․ այնտեղ […]
Ավելին
Ապրիլի 10-ին Լա լիգայի 30-րդ տուրում կկայանա հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Բարսելոնայի» դեմ։ Նախապես որոշված էր, որ հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է Անտոնիո Մատեու Լաոսը, սակայն նա մկանային վնասվածք է ստացել և չի կարողանալու սպասարկել հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Լաոսին կփոխարինի Խեսուս Խիլ Մանսանոն։ […]
Ավելին
Ապրիլի 10-ին Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում կկայանա հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Բարսելոնայի» դեմ։ Կողմերն արդեն հրապարակել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու այս հանդիպմանը։ «Արքայական» ակումբի հայտացուցակից դուրս են մնացել Սերխիո Ռամոսը, Դանի Կարվախալը, Էդեն Ազարը և Ռաֆայել Վարանը։ Առաջին երեքն ապաքինվում են վնասվածքից, իսկ ֆրանսիացի […]
Ավելին
1 1,238 1,239 1,240 1,241 1,242 1,990

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023