Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը պայամանագիր է կնքել Սերխիո Ագուերոյի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` 32-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի հետ մինչև 2023 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիաի 1-ից։ Ագուերոն նոր ակումբ է տեղափոխվել անվճար, քանի որ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրն ավարտվել էր և դարձել էր ազատ գործակալ։ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բաց նամակով դիմել է ակումբի երկրպագուներին` բացատրելով իր հրաժարական տալու որոշումը. «Ես հեռանում եմ, սակայն չեմ ասում հաջողություն, քանի որ չեմ հոգնել մարզաչական գործունեությունից։ 2018 թվականին ես հեռացա 2.5 տարվա աշխատանքից հետո, քանի որ զգում էի, որ նման մեծ հաջողություններից հետո ակումբին բարձր դիրքում մնալում համար ինչ-որ նոր […]
Ավելին
Մայիսի 29-ին «Չելսին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 1։0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» տիրանալով բաղձալի գավաթին։ Ողջ մրցաշրջանի ընթացքում լոնդոնյան ակումբի հերոսներից մեկը, միանշանակ, դարպասապահ Էդուարդ Մենդին էր, ով մինչ նման նվաճմասնելն անհավանական ճանապարհ է անցել՝ տեսնելով ամեն տեսակի դժվարություն։ «Սիթիի» դեմ խաղի եզրափակիչ սուլիչից հետո Էդուարը գլուխը դրեց խոտածածկին ու սկսեց արտասվել․ 29 տարեկանում հազիվ բարձրանալ […]
Ավելին
Interfootball-ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում առաջիկա օրերին պարբերաբար կանցկացնի տարբեր հարցումներ` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Յուրաքանչյուր դիրքի համար, ըստ մրցաշրջանում ցուցադրած արդյունքների, կառաջարկվի 8-10 ֆուտբոլիստ, իսկ հարցումը կտևի առավելագույնը 24 ժամ։ Մայիսի 30-ին հարցում տեղադրվեց մրցաշրջանի լավագույն դարպասապահին պարզելու համար։ Քվեարկության արդյունքներով հաղթող դարձավ «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին, ով ստացել է ձայների 35%-ը։ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի՝ Զագրեբում կայացած առաջին մարզմանը մասնակցում էին 22 ֆուտբոլիստներ:  Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Աղբյուրի փոխանցմամբ` Վարազդատ Հարոյանը նույնպես միացել էր թիմին, սակայն իր թիմի՝ «Աստանայի» կազմում ստացած վնասվածքի պատճառով բաց թողեց մարզումը: Հարոյանի մասնակցությունը Խորվաթիայի դեմ հանդիպմանն այս պահին հարցականի տակ է: Ամեն ինչ պարզ կդառնա մայիսի 31-ին՝ բուժզննումից հետո: Հաշվի առնելով […]
Ավելին
Ինչպես գիտեք, վերջերս «Ռեալ Մադրիդը» գլխավորող Զինեդին Զիդանը հեռացավ զբաղեցիրած պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ֆրանսիացի մասնագետը չի ծրագրում դադար վերցնել և պատրաստ է լսել նոր առաջարկներ։ Աղբյուրի փոխանցմամբ` նա ցանկանում է նոր մարտահրավերներ ընդունել։ Ինչ վերաբերում է «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ հարաբերություններին, ապա դրանք շատ ջերմ են մնացել։ Նշվում է, որ «Ռեալի» […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի` հավանական պաշտոնանկության մասին լուրերը. «Շատ բաների մասին են գրում։ Ես չեմ շփվել ո՛չ ակումբի ներկայացուցիչների և ո՛չ էլ Կումանի հետ և տեղյակ էլ չեմ, թե ինչ է կատարվում։ Ես լսում և տեսնում եմ այն, ինչ դուք։ Չգիտեմ` ճի՞շտ է արդյոք, որ Կումանը հեռանում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Il Romanista-ն, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է մնալ հռոմեական ակումբում։ Աղբյուրի փոխանցմամբ` «գայլերը» նրան առաջարկել են պայմանագիր «2+1» սկզբունքով։ Նշվում է, որ Մխիթարյանը գոհ է մնացել ստացած առաջարկից, սակայն նրա գործակալ Մինո Ռայոլան հորդորել է չշտապել ընդունել այն, քանի որ, բացառված չէ, որ ավելի շահավետ առաջարկ կստանա։ Հայազգի ֆուտբոլիստը վերջերս առաջարկներ […]
Ավելին
Մայիսի 29-ին կայացավ ՉԼ 2020/21 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում «Չելսին» 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»` տիրանալով բաղձալի գավաթին։ Լոնդոնյան ակումբի կազմում Չեմպիոնների լիգայի շրջանակում հերթական «չոր» հանդիպումն է անցկացրել սենեգալցի դարպասապահ Էդուարդ Մենդին։ Մենդին մրցաշարի շրջանակում 9-րդ անգամ դարպասը պահել է անառիկ։ Ինչպես տեղեկացնում է Gracanote Live-ը, 29-ամյա դարպասապահը կրկնել է մեկ մրցաշրջանի ընթացքում անցկացրած […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն հայտնել է իր վնասվածքի լրջությունը, որը նա ստացել է մայիսի 29-ին կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչի շրջանակում «Չելսիի» դեմ կայացած խաղում (0:1)․ «Ողջույն ընկերներ, ես հենց նոր վերադարձա հիվանդանոցից։ Ինձ մոտ ախտորոշվել է քթոսկրի և ձախ աչքի ակնակապիճի կոտրվածք։ Այմժ ինձ լավ եմ զգում։ Իհարկե, դեռ հիասթափված եմ երեկվա արդյունքից, […]
Ավելին
1 1,095 1,096 1,097 1,098 1,099 1,890

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023