Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Արարատը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կմրցի Հունգարիան ներկայացնող «Ֆեհերվարի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Կողմերը հանդիպումը կմեկնարկեն հետևյալ կազմերով.
Ավելին
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, չնայած «Գանձասար» ՖԱ ՀԿ-ն չունի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը հանդես գալու ազգային արտոնագիր և ուշացումով է ներկայացրել մասնակցության հավաստագիրը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջնորդությամբ դիմել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին՝ առաջարկելով ընդառաջել «Գանձասար» ՖԱ ՀԿ-ին Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հարցում: Հաշվի առնելով ՀՖՖ-ի առաջնահերթություններից մեկը համարվող մարզային ֆուտբոլի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանարամասները չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ Ղազարյանը հենց «Փյունիկի» սան է, որի կազմում հանդես է եկել 2006-2011 թթ. և ակումբի մարզաշապիկով անցկացրել է 158 հանդիպում` դառնալով 52 գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրո-2020-ն արդեն մի քանի օր է ավարտվել։ Եզրափակիչ խաղում Իտալիայի հավաքականը գերդրամատիկ պայքարում 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց Անգլիային` դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Սառը գլխով վերլուծել ենք մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որն էլ այժմ ներկայացնում ենք ձեր դատին։ Աշխարհում չկա մեկ այլ ազգային թիմ, որը այսքան շատ պարտված լինի հետխաղյա 11-մետրանոցներով։ Անգլիայի երկրպագուների համար այդ դառը զգացողությունը ծանոթ է։ […]
Ավելին
Գերմանացի հանրահայտ մրցավար Ֆելիքս Բրիխը որոշել է ավարտել միջազգային կարիերան. «Ես որոշել եմ տարեվերջին ավարտել միջազգային կարիերաս և այլևս չաշխատել մյուս մրցաշարերում։ Անհամբերությամբ սպասում եմ Բունդեսլիգայի նոր մրցաշրջանին»,- 45-ամյա մրցավարի խոսքերը մեջբերում է Bild-ը։ Հավելենք, որ Ֆելիքս Բրիխը Չեմպիոնների լիգայի շրջանակում երբևէ բոլորից շատ հանդիպում սպասարկած մրցավարն է։ Նրա գլխավորությամբ անցել է 64 հանդիպում։ Այդ […]
Ավելին
Հայկական ակումբների համար եվրագավաթային հանդիպումները դեռևս լավ են ընթանում։ Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ալաշկերտը» միայն լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով կոտրեց Ուելսը ներկայացնող «Կոննաս-Կի Նոմադսի» դիմադրությունը, դիմակայությունում հաղթեց ընդհանուր 3:2 հաշվով և նվաճեց մրցաշարի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր, որի շրջանակում կմրցի մոլդովական «Շերիֆի» դեմ։ Այսօր` հուլիսի 15-ին, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում իրենց պատասխան հանդիպումները կանցկացնեն […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ -ն պայմանագիր է կնքել «Միլանի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ։ Արդեն հայտնի է, թե 22-ամյա դարպասապահը որ համարի մարզաշապիկի ներքո է խաղալու։ Իտալացի ֆուտբոլիստը բավական տարօրինակ ընտրություն է կատարել` վերցնելով «50» համարը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» 1:0 հաշվով հաղթեց Ուելսը ներկայացնող «Կոննաս-Կի Նոմադսին» և նվաճեց որակավորման երկրորդ փուլի ուղեգիր։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «Կոննաս-Կի Նոմադսի» գլխավոր մարզիչ Էնդի Մորիսոնը. «Խաղն ընթանում էր մեր սցենարով, թեև գիտեինք, որ լավ թիմի դեմ ենք դիմակայում։ Մենք պահում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով, որը նախատեսված է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ 22-ամյա դարպասապահը նոր ակումբի շարքերը համալրել է անվճար, քանի որ դարձել էր ազատ գործակալ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնարուման փարիզյան ակումբի կազմում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Ալաշկերտը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Ուելսը ներկայացնող «Կոննաս-Կի Նոմադսի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա խաղի ողջ ընթացքում «Ալաշկերտն» ուներ բացահայտ առավելություն, սակայն որոշ դրվագներում հյուրերի դարպասապահ Օլիվեր Բյորնը հրաշքներ […]
Ավելին
1 1,049 1,050 1,051 1,052 1,053 1,891

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023