Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայքեդը» կմրցի «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Բրայթոնի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ խաղային առավելություն, ինչն էլ նպաստեց, որ մերսիսայդյան ակումբը հաղթեց 2:0 հաշվով։ «Լիվերպուլի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Լուիշ Դիաշն ու Մոհամեդ Սալահը։ Նշենք, որ Սալահը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում խփեց հոբելյանական` 20-րդ գոլը և շարունակում […]
Ավելին
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հյուրւնընկալվել էր «Խաղից դուրս» հաղորդաշարին։ Հաղորդման ընթացքում Վարդան Մինասյանն Էդուարդ Քալանթարյանի հետ քննարկել է բավական հետաքրքիր թեմաներ։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է ֆուտբոլի ղեկավար մարմինների որոշումների վրա քաղաքականության ազդեցության մասին հարցին. «ՈՒԵՖԱ-ի որոշումնե՞րը։ Մեր որոշումների վրա չեն ազդում քաղաքական գործիչները, սակայն քաղաքականությունը կյանքի մի մասն է, և մենք կարող ենք ազդել նրա վրա, քանի որ մեզ շատերն են աջակցում։ Ես կոչ եմ անում բազմաթիվ երկրների կառավարություններին ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում։ Պետությունների որոշ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Յուվենտուսը» հետաքրքրված է «Չելսիի» միանգամից 4 ֆուտբոլիստների ծառայություններով։ Խոսքը Ժորժինիոյի, Անտոնիո Ռյուդիգերի, Հակիմ Զիեշի և Քրիստիան Պուլիշիչի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ` Ժորժինիոյին ձեռք բերելը լինելու է «բյանկոներիների» գլխավոր նպատակն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, իսկ Պուլիշիչին ու Զիեշին ակումբը դիտարկում է որպես այլընտրանքային տարբերակ, եթե չհաջողվի գնել «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյին։ […]
Ավելին
France Football պարբերականը, որն ամեն տարի հանձում է ֆուտբոլային ամենահեղինակավոր անհատական մրցանակը` «Ոսկե գնդակը» պաշտոնապես փոփոխությունների է ենթարկել մրցանակի հաղթողին որոշելու չափանիշները։ Պարբերբարակնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այժմ մրցանակի հաղթողին պարզելու համար հաշվի են առնվելու ոչ թե հունվարից դեկտեմբեր, այլ օգոստոսից հուլիս ամիսների ընթացքում գրանցած արդյունքները։ Այսինքն, կարևորությունը տրվելու է մրցաշրջանի, այլ ոչ թե […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է L’Équipe-ը, ֆուտբոլային անհատական ամենահեղինակավոր մրցանակի` «Ոսկե գնդակի» հաղթողին որոշելու չափանիշները կփոխվեն։ Աղբյուրի փոխանցմամբ` France Football-ը մտադիր է մրցանակի հանձնման կանոնները փոխել և երկրպագուների համար դրանք ավելի հասկանալի, թափանցիկ և պարզ դարձնել։ Սպասվում է, որ «Ոսկե գնդակի» հաղթողին որոշելու համար հաշվի կառնվեն ոչ թե օրացույցային տարում, այլ մրցաշրջանի ընթացքում գրանցած արդյունքները, այդ պատճառով […]
Ավելին
ԱՄՆ-ում մեկնարկել է թենիսի Մասթերս-1000 շարքի Ինդիան Ուելսի խոշոր մրցաշարը։ Մրցաշարը կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով բաց է թողնում ATP դասակարգման աղյուսակի 2-րդ ռակետ, Մեծ սաղավարտի 20-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը։ Սերբ թենիսիստը չի կարոցացել ստանալ ԱՄՆ վիզա։ «Չնայած կազմակերպիչներն ինձ մեխանիկորեն ընդգրկեցին Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերի ցանցում, սակայն ես գիտեի, որ իմ մասնակցությունը քիչ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով, որպես փորձագետ, ներկայումս աշխատում է Sky Sports հեռուստաընկերությունում, մեկնաբանել է ՊՍԺ-ի` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդից» կրած 1:3 հաշվով պարտությունը. «ՊՍԺ-ն սեղմել է ինքնաոչնչացման կոճակը։ Բաց թողած բոլոր գոլերից էլ կարելի էր խուսափել»,- Ֆերդինադի խոսքերը մեջբերում է Marca-ն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում ՊՍՎ-ն Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում մրցեց «Կոպենհագենի» դեմ։ Դանիական ակումբը, կարելի է ասել, հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 6-րդ րոպեին Իսակ Յոհանենսոնի ջանքերով բացեց խաղի հաշիվը։ «Կոպենհագենի» ուրախությունը կարճ տևեց. 21-րդ րոպեին Կոդի Գապկոն խփեց պատասխան գնդակը։ Այդուհանդերձ, ընդամենը 2 րոպե անց` 23-րդ րոպեին, Յես Տորուպի թիմը կրկին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023