Երևանի «Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզել է Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզչին կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթում հետագա կարիերայում: Նշենք, որ երեկ կայացած «Արարատ» – «Փյունիկ» (1:2) Խաշմանյանը բացակայում էր տեխնիկական գոտուց: Դեռևս պարզ չի, թե ինչպես է դասավորվելու մասնագետի ապագան:
Ավելին
Երեկ՝ ապրիլի 12-ին, ՀՖՖ պատվիրակությունը, որի կազմում էին գլխավոր քարտուղա Արմեն Մելիքբեկյանը, տեղեկալ, ֆեդերացիայի ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը և մամուլի բաժնի ղեկավար Հայկ Կարապետյանը, այցելել է Հայաստանի Հանրապետության մի շարք խաղադաշտեր: Լրագրողների ուղեկցությամբ առաջին կանգառը Սևանում էր: Տեղի արհեստական խոտածածկով դաշտը գրեթե պատրաստ էր: Ընթանում են հանդերձարանների ներքին կահավորման վերջնական աշխատանքները: Սպասվում է, որ […]
Ավելին
64-ամյա ռուս մասնագետ Ալեքսանդր Թարխանովը պաշտոնապես նշանակվեց «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ,- հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Ճանաչված մասնագետը նախկինում գլխավորել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն, Սամարայի «Կռիլյա Սովետովը», Գրոզնիի «Թերեքը», մերձմոսկովյան «Խիմկին»: 1994-96թթ. Ռուսաստանի ազգային հավաքականում նա եղել է Օլեգ Ռոմանցևի օգնականը: Թարխանովի վերջին ակումբը եղել է Եկատերինբուրգի «Ուրալը»: Ավելացնենք, որ Ալեքսանդր Թարխանովը նախկինում Հայաստանում աշխատելու […]
Ավելին
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Հայաստանի և Կիպրոսի Մ18 հավաքականների ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: 57-րդ րոպեին հայ ֆուտբոլիստները 3-րդ գոլն են ընդունել, բայց Գրենիկ Պետրոսյանի դուբլի (61-րդ և 67-րդ րոպեին) և 77-րդ րոպեին Արամ Քոլոզյանի գոլի շնորհիվ խուսափել են պարտությունից: Հայաստանի Մ18 հավաքականի կազմը 12. Արման Ներսիսյան, 15. Կարեն […]
Ավելին
«Փյունիկ» ՖԱ-ն և Անդրեյ Տալալաևը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ռուս մասնագետն ընտանեկան հանգամանքների պատճառով վերադարձել է Ռուսաստան,- հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018թ. հունիսից: 46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկը» Եվրոպա լիգայի 2018/19թթ. խաղարկությունում դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ: Անդրեյ Տալալաևը ճանաչվեց նաև 2018թ. Հայաստանի լավագույն մարզիչ: Ակումբը շնորհակալություն է […]
Ավելին
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. Հայտարարությունում գրված է. «Ուրեմն հայկական ֆուտբոլային կյանքն այս տարի շատ ակտիվ է լինելու ու ոչ միայն շնորհիվ այն բանի, որ օրերը տաքանալու հետ մեկտեղ մեկնարկում են ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման շինարարական աշխատանքներ մարզերում, կամ որ ամռանը Երևանը դառնում է ֆուտբոլային Եվրոպայի մայրաքաղաքը, քանզի այստեղ […]
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալել էր «Շիրակին». հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղի հաշիվը բացվել է 70-րդ րոպեին. «Շիրակին» առաջ է մղել Շաբանին: Ուղիղ 10-րոպե անց Պետրոս Ավետիսյանը հավասարեցրել է հաշիվը: Ընդամենը 2 րոպե անց Դավիթ Ղանդիլյանը դարձյալ առաջ է մղել Գյումրիի թիմին: «Արարատ-Արմենիան» 85-րդ րոպեին էլ անկյունայինից փոխանցումից […]
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի շրջանակում կայացել են 2 հանդիպումներ: «Փյունիկը» հյուրընկալել է «Լոռիին». «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում նոմինալ տանտերերը պարտվել են 1:2 հաշվով: Հանդիպման 29-րդ րոպեին Սանդի Ումարուն բացել է հաշիվը: 56-րդ րոպեին Ջոնել Դեսիրեն կրկնապատկել է հաշիվը: 75-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը դիպուկ է իրացրել 11 մետրանոցը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Տուրի մյուս խաղում […]
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալել էր «Բանանցին»: Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում նոմինալ տանտերերը պարտվեցին 1:2 հաշվով: Հանդիպման 55-րդ րոպեին անկյունայինից փոխանցումից հետո Կպոդոն բացել է հաշիվը: Հանդիպման 86-րդ րոպեին Ալեքսանդր Հովհաննիսյանը խփել է պատասխան գոլը: Հիմնական ժամանակին ավելացված վերջին՝ 3-րդ րոպեին Պապ Աբդու Կամարան գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել՝ հաղթանակ պարգևելով իր […]
Ավելին
Գերմանական 2-րդ Բունդեսլիգայի հերթական տուրում «Յան Ռեգենսբուրգը» 2:1 հաշվով հաղթել է «Բոխումին»: Հանդիպման 62-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի մկրատաձև ոճով գոլային փոխանցում է կատարել, որից հետո թիմակիցը գոլ է խփել:
Ավելին
1 241 242 243 244 245 254

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023