Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այսօր` փետրվարի 2-ին, կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվեց E խմբում և կմրցի Չեռնոգորիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի ու Ռումինիայի դեմ։ Հավելենք, որ որակավորման փուլի խաղացանկը կհաստատվի ավելի ուշ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց Մատեո Դարմիանի խփած միակ գոլը։ Նշենք, որ միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։ Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 1:0 հաշվով` նվաճելով Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Սպարտակի» և «Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին. «Սպերցյանը լավ ֆուտբոլիստ է, նա «Կրասնոդարի» առաջատարն է, սակայն, ըստ իս, դեռևս շուտ է ակումբային գրանցումը փոխելու համար։ Նա դեռևս պետք է իրեն ավելի լավ դրսևորի Ռուսաստանի առաջնությունում և օգուտ տա «Կրասնոդարին»։ Եթե Սպեցյանը հեռանա, ապա գոնե […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել «Արսենալի» նախկին հարձակվող Յայա Սանոգոյի հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը 2021 թ. հուլիսից ուներ ազատ գործակալի կարգավիճակ։ Նրա վերջին ակումբը եղել է անգլիական «Հադերսֆիլդը», որի կազմում հանդես է եկել 2021 թ. փետրվարից մինչև հուլիս` անցկացնելով 9 հանդիպում։ Սանոգոն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» Միլանը «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կմրցի «Էմպոլիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Պոգոն Շեցինն» ընկերական խաղում 4:2 հաշվով հաղթեց ադրբեջանական «Քարաբախին»։ Լեհական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը, ով 26-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Շեցին քաղաքը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Պոնտուս Ալմկվիստը, Լեո Բորժեսն ու Դավիդ Ռեզայանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հենրիխ Մխիթարյանի` «Ինտերում» մրցելույթներին։ Բոնուս` վայելեք նաև Մխիթարյանի «Ինտերի» կազմում բոլոր գոլերն ու ասիստները։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Պետրակովը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է 65-ամյա մասնագետի անցած մարզչական ուղին. «Բուդիվելնիկ» Իվանկով – 1991-1993 «Տորպեդո» Զապարոժիե (մարզչի օգնական) – 1993-1994 ԲԿՄԱ-2 Կիև (մարզչի օգնական) – 1996-1998 ԲԿՄԱ-2 Կիև – 1998-1999 «Սպարտակ» Սումի – 2000 «Վիննիցա» – 2001 «Վիննիցա» (մարզչի օգնական) – 2001 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Պետրակովը։ 65-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Ուկրաինայի հավաքականը, որը մարզել է 2021-2023 թթ.։ Պետրակովը մարզել է նաև Ուկրաինայի գրեթե բոլոր տարիքային` Մ-17, 18,19, 20 հավաքականները։ Նրա գլխավորությամբ Ուկրաինայի Մ-20 տարեկանների հավաքականը 2019 թ. դարձել է աշխարհի չեմպիոն։ Հավելենք, որ Հայաստանի […]
Ավելին
Interfootball-ին մոտ կանգնած աղբյուրներից հաջողվել է պարզել, որ «Արարատը» շուտով վարձակալելու է բոլիվիացի 20-ամյա պաշտպան Դանիել Մեդինային։ Մեդինան հանդես է գալիս պաշտպանության աջ եզրում, իսկ երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում է Բոլիվիայի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող «Օլվեյս Ռեդի» ակումբին։ Interfootball-ին հայտնի է դարձել նաև, որ գործարքն այժմ վերջնական փուլում է. կողմերը պատրաստում են փաստաթղթերը, որոնք ստորագրվելուց […]
Ավելին
1 181 182 183 184 185 351

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026