ՈՒԵՖԱ -ն իր պաշտոնական կայքում հրապարակել է այն 3 ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնելու են 2020/21 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիտ» մրցանակին։ Մրցանակին հավակնելու են Նգոլո Կանտեն («Չելսի» և Ֆրանսիայի հավաքական), Ժորժինիոն («Չելսի» և Իտալիայի հավաքական), ինչպես նաև Կևին դե Բրոյնեն («Մանչեսթեր Սիթի» և Բելգիայի հավաքական)։ Մրցանակը հանձնվելու է սույն թվականի օգոստոսի 26-ին` Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Ռոման» հյուրընկալվելիս մրցում է թուրքական «Տրաբզպոնսպորի» դեմ։ Հանդիպման 55-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հիանալի փոխանցումից հետո «գայլերին» առաջ մղեց Լորենցո Պելեգրինին` բացելով խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Օգոստոսի 12-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումները, որոնց շրջանակում գրանցվել են հետևյալ արդյունքները. «Աստանա» 3:4 «ԿուՊՍ»* «Բույդե/Գլիմտ» 2:0 «Պրիշտինա» «Կարաբախ» 1:0 ԱԵԼ «Մոլդե» 1:1 (11 մ – 3:4) «Տրաբզմոնսպոր» «Ռուբին» 0:1 «Ռակուվ» «Ժիլինա» 5:0 «Տոբոլ» «Համարբյու» 5:1 «Չուկարիչկի» «Վիկտորիա Պլզեն» 3:1 (11 մ- 4:1) «Նյու-Սեյնթս» ՊԱՈԿ 2:0 «Բոհեմիանս» ՌՖՇ – 0:1 «Գենտ» […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում «Ժիլինան» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախել է ղազախական «Տոբոլին» և նվաճել որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։ «Ժիլինայի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցել է նաև Վահան Բիչախչյանը, ով հերթական փայլուն հանդիպումն է անցկացրել` դառնալով դուբլի հեղինակ։ Հայազգի ֆուտբոլիստը խփել է իր թիմի երրորդ ու հինգերորդ գոլերը, որոնք գրանցվել են համապատասխանաբար 64-րդ ու […]
Ավելին
Ինչպես տեղեկանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, օգոստոսի 2-ին Նիոնում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում պարզ է դարձել նաև, որ եթե «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում չհաղթահարի «Կայրաթի» արգելքը, ապա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցի «Լինֆիլդ» (Հյ.Իռլանդիա) – «Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի դեմ։ Հավելենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է հերթական տեսանյութը։ Այս անգամ կպատմենք ֆուտբոլի պատմության ամենասկանդալային հանդիպման մեկի մասին։ Չեմպիոնների լիգայի 2008/09 խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում մրցեցին «Չելսին» և «Բարսելոնան»։ Դիմակայության պատասխան հանդիպումը «ազնվականների» համար վերածվեց իսկական դժոխքի ։ Գլխավոր մրցավար Թոմ Հենինգ Էվրեբեն, բառի բուն իմաստով, «հրաշքներ» գործեց այդ խաղում` «Բարսելոնայի» դարպասին չնշանակելով նվազագույնը վեց 11-մետրանոց հարված։ Բացի դրանից, սխալ […]
Ավելին
«Յուվենտուսը», «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կապված Սուպերլիգայի հետ։ Հայտարարության մեջ շեշտը դրվում է Մադրիդի դատարանի կայացրած վճռի վրա, ըստ որի, ՈՒԵՖԱ-ն չի կարող որևէ պատժամիջոցներ կիրառել Սուպերլիգայի ակումբների նկատմամբ։ «Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Ռեալ Մադրիդը» գոհունակությամբ են ընդունել Մադրիդի դատարանի կայացրած վճիռը, որն ՈՒԵՖԱ-ին պարտադրել է դադարեցնել այն գործողությունները, որոնք ուղղված […]
Ավելին
Հուլիսի 29-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները։ Հայ ֆուտբոլիստների ակումբները նույնպես մասնակցում էին այդ փուլին և հաջողությամբ դուրս եկան որակավորման երրորդ փուլ։ Ամենածանր հանդիպումն անցկացրեց «Աստանան», որի կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը։ Նուր-Սուլթանը ներկայացնող ակումբը հյուրընկալվելիս մրցեց հունական «Արիսի» դեմ։ Կողմերի միջև կայացած առաջին խաղում «Աստանան» հաղթել էր 2:0 հաշվով, սակայն […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Արարատը» հյուրընկալվելիս Վրոցլավ քաղաքում մրցեց Լեհաստանը ներկայացնող «Շլյոնսկի» դեմ։ Հիշեցնենք, դիմակայության առաջին խաղում «Շլյոնսկը» հաղթել էր 4:2 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն նույպես անհաջող մեկնարկեց մեր թիմի համար, քանի որ արդեն 2-րդ րոպեին Ռոբերտ Պիխը, օգտվելով «Արարատի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովի թույլ տված սխալից, բացեց […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում «Արարատը» հյուրընկալվելիս կմրցի լեհական «Շլյոնսկի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում «Շլյոնսկը» ներկայացնող ակումբը հաղթել է 4:2 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն […]
Ավելին
1 34 35 36 37

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023