«Բարսելոնայի» նորեկ Ֆրենկի դե Յոնգն ընտրել է խաղաշապիկի համարը: Հոլանդացին կատալոնական թիմում հանդես է գալու 21 համարի ներքո, հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: 21 համարով հանդես էր գալիս Կարլես Ալենյան, ով փոխել է խաղային համարը՝ ընտրելով 19-ը: Հիշեցնենք, որ «կապտանռնագույնների» մեկ այլ նորեկ՝ Գրիզմանը խաղալու է 17 համարով:
Ավելին
«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը կատալոնական թիմի հետ առաջին մարզումն է անցկացրել: «Բարսայի» ֆուտբոլիստները գնդակն անցկացրել են ֆրանսիացու ոտքերի արանքով, ինչը զվարճացրել է Գրիզմանին և մյուսներին: Մարզման մեկնարկում էլ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները այսկերպ են դիմավորել նորեկին.
Ավելին
«Այաքսի» տնօրեն Մարկ Օվերմարսը խոսել է թիմի պաշտպան Մատեյս դե Լիգտի՝ «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին: «Ավարտը մոտ է: Հիմա խոսքը գնում է բանկային երաշխիքների մասին, քանի որ «Այաքսը» միշտ խիստ է այդ հարցերում: Ես հուսով եմ, որ այս ամենը շատ արագ տեղի կունենա և նրանք կկարողանան դա անել»,- Օվերմարսի խոսքերն է մեջբերում Voetbal International-ը: Ավելի […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի տեղափոխությունը «Բավարիա» տրանսֆերային այս պատուհանի ընթացքում քիչ հավանական է: Sky Sports-ը հայտնում է, որ եթե տրանսֆերը կայանա, 23-ամյա գերմանացին պետք է «Ման. Սիթիի» ղեկավարությանը հայտնի ակումբից հեռանալու իր որոշման մասին: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Սանեն չի պատրաստվում այս ամռանը տեղափոխվել մյունխենյան ակումբ: Բացի այդ, «Բավարիան» ստիպված կլիներ ֆուտբոլիստի […]
Ավելին
Ժոզե Մոուրինյուն պատմել է, որ այժմ գերմաներեն է սովորում: «Շատ եմ կարոտում ֆուտբոլը. ինձ չի բավականացնում ադրենալինը, դաշտը, իմ աշխատանքը: Հիմա ես ուսումնասիրում եմ գերմաներեն: Բունդեսլիգա՞. սովորում եմ գերմաներեն, որովհետև չգիտեմ այն: Խոսում եմ անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն և իտալերեն: Չեմ բացառում ոչ մի տարբերակ, այդ թվում Գերմանիան»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Ավելին
«Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը հնարավոր է շարունակի վարձակալությամբ հանդես գալ: Ինչպես հայտնում է Marca-ն, Կեյլոր Նավասը որոշել է մնալ մադրիդյան ակումբում՝ որպես 2-րդ համար, այդ պատճառով «սերուցքայինները» պետք է ուկրաինացու համար նոր ակումբ գտնեն, որտեղ նա կունենա մշտական խաղային պրակտիկա: Մադրիդցիներն ուզում են, որ Լունինը շարունակի իրեն դրսևորել Լա լիգայի այլ թիմում: Իսպանիայի առաջնության նախորդ […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ժամանել է ակումբի մարզաբազա: Ինչպես հայտնում է L’Equipe-ը, բրազիլացին առավոտյան ժամանել է ակումբի բազա, որպեսզի սկսի թիմի հետ մարզվել: Այսօր կկայանա հանդիպում ֆուտբոլիստի և ակումբի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոյի միջև, կքննարկվի ֆուտբոլիստի բացակայելու հարցը: Հուլիսի 8-ին փարիզյան ակումբը հայտարարել էր, որ բրազիլացին չի ներկայացել մարզումներին և նրան զրկել էր էթիկայի համար տրվող […]
Ավելին
«Արսենալը» Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Լոնդոնյան թիմի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում: Մխիթարյանը խաղաշապիկ է նվիրել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին: Nice meeting our Consul General & Representatives of the Armenian Community in LA. գրել է Մխիթարյանը:
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է շարունակել կարիերան «արքայական» ակումբում: Ինչպես հայտնում է Marca-ն, մադրիդյան ակումբում տպավորված են Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում նրա ցուցադրած ելույթներից: Մի քանի շաբաթ առաջ ֆուտբոլիստի՝ ակումբից հեռանալը կարելի էր համարել անխուսափելի, սակայն ըստ պարբերականի՝ իրավիճակը գլխիվայր շրջվել է: Այս հարցին վերջնական լուծում կտրվի, երբ թիմը վերադառնա ԱՄՆ-ից: Ավելի վաղ […]
Ավելին
Մինչև 19 տարեկանների Եվրո-2019-ի առաջին խաղում Հայաստանի Մ19 հավաքականը 1:4 հաշվով պարտվել է Իսպանիայի ընտրանուն: Հանդիպման գոլերի տեսանյութը՝ ստորև.
Ավելին
1 2,082 2,083 2,084 2,085 2,086 2,198

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025