Զինեդին Զիդան․ «Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է»

Զինեդին Զիդան․ «Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է»

22/12/2019 - 17:47

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի, ինչպես նաև առաջիկա հանդիպման մասին․

«Հարգում եմ Պեպին ինչպես նախկին ֆուտբոլիստ, այնպես էլ մարզիչ, քանի որ նրան համարում եմ աշխարհի լավագույն մարզիչը։ Ինձ միանշանակ դուր է գալիս հանդիպել նրան և խաղալ նրա դեմ։

Ինչ վերաբերվում է Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղին, ապա դա հերթական փորձությունն է լինելու «Ռեալի» համար։ «Ատլետիկը» մրցաշրջանի սկզբից հիանալի է հանդես գալիս, սակայն, ինչպես միշտ, մենք կենտրոնացած ենք միայն մեզ վրա։

Կարծում եմ՝ մենք պատրաստ ենք լավ խաղ ցույց տալ։ Տարվա վերջին խաղն է լինելու և անհրաժեշտ է 100%-ով նվիրվել խաղին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում հանդիպելու է «Մանչեսթեր Սիթիի» դեմ, իսկ «Ռեալ» – «Ատլետիկ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23։55-ին։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023