«Յուվենտուսի» դարպասապահ Մատիա Պերինը հավանաբար կհեռանա ակումբից: Football Italia-ն Sky Sport Italia-ի հղումով հայտնում է, որ 26-ամյա դարպասապահը մոտ է «Բենֆիկա» տեղափոխվելուն: Տրանսֆերը կարժենա 15 մլն եվրո: Պերինը «Յուվենտուս» էր տեղափոխվել մեկ տարի առաջ «Ջենոայից» և անցած մրցաշրջանն անցկացրել էր որպես Վոյչեխ Շչեսնիին փոխարինող: Անցած շաբաթ թուրինյան ակումբ վերադարձավ Ջանլուիջի Բուֆոնը: Պերինը ցանկանում էր մնալ […]
Ավելին
Կիսապաշտպան Ուսման Դեմբելեն մտադիր չէ լքել «Բարսելոնան» այս ամռանը: Sport.es-ը Bild-ի հղումով հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Բավարիան», սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում տեղափոխվել Մյունխեն: Ավելին՝ Դեմբելեի դիրքորոշումը չի փոխվի, եթե նույնիսկ կատալոնացիները «ՊՍԺ»-ից վերադարձնեն Նեյմարին: Ֆրանսիացին կրճատել է իր արձակուրդը և վերադարձել է «Բարսելոնա», որպեսզի մասնակցի թիմի մարզումներին:
Ավելին
«Արսենալը» սկսում է ուսումնամարզական հավաքը ԱՄՆ-ում: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը twitter-ի էջում գրել է. «Անհամբերությամբ սպասում ենք Միացյալ Նահանգների երկրպագուներին մեր խաղերին»: Հենոն հրապարակել է նաև այս լուսանկարը. «Արսենալը» Լոս Անջելեսում հուլիսի 16-ին մրցելու է «Կոլորադո Ռեպիդսի» հետ, 18-ին՝ «Բավարիայի», 20-ին «Ֆիորենտինայի» և 24-ին «Ռեալի» հետ:
Ավելին
Սերգեյ Լիտովչենկոն նշանակվել է Երևանի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 40-ամյա ուկրաինացի մասնագետը մարզել է Կիևի «Արսենալը» և կարողացել է «Արսենալին» Ուկրաինայի Առաջին խմբից դուրս բերել Բարձրագույն խումբ (2015-2018 թ.)։ Սերգեյ Լիտովչենկոյի վերջին ակումբը եղել է Բելառուսի Բարձրագույն խումբը ներկայացնող «Դնեպրը»։ «Լոկոմոտիվում» Լիտովչենկոյին կօգնեն Վիտալի Ռոզգոն և Տիգրան Գսպեյանը։
Ավելին
Նեյմարը ժամանակակից ֆուտբոլի ամենաոճային անձանցից մեկն է: Բրազիլացու սանրվածքը մի քանի օրերի ընթացքում էական փոփոխությունների է ենթարկվում: Բրազիլիայում Նեյմարը մասնակցել է բակային ցուցադրական ֆուտբոլի խաղի. նրան նկատել են դարձյալ շիկահեր դարձած.
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը խոսել է հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագայի մասին: «Տեսնենք, երբ կսկսվի մրցաշրջանը: Մենք չենք դիտարկել ոչ մի առաջարկ (Լուկակույի համար): Իմ բոլոր խոսակցություններն ես գաղտնի կպահեմ, դա իմ իրավունքն է: Կարող եմ խոստանալ, որ չեմ բացի մեր խասակցությունների պարունակությունը:»,- նորվեգացի մասնագետի խոսքերն է մեջբերում Telegraph-ը: Ավելի վաղ հայտնի էր […]
Ավելին
«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը գտնվել է կատալոնական ակումբի մարզաբազայում: Գրիզմանը լուսանկարվել է նաև կնոջ և դուստրերի հետ: Այսօր՝ հուլիսի 14-ին կայանալու է ֆրանսիացու շնորհանդեսը «Կամպ Նոու» ստադիոնում:
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հնարավոր է տեղափոխվի «Աթլետիկո»: Ինչպես հայտնում է Marca-ն, գործարքին ընթացք տալու համար որոշիչ է եղել ֆուտբոլիստի ցանկությունը: Կոլումբացի ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Նապոլին» էր, սակայն իտալացիները չկարողացան «Ռեալի» հետ համաձայնության հասնել:
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ առաջիկայում կվերադառնա ակումբի մարզաբազա: «Վերականգնումը լավ է անցնում, ես 100%-ով պատրաստ եմ. վերադառնում եմ Ֆրանսիա և սկսում եմ լիարժեք մարզումները թիմի հետ: Ծանր ժամանակահատված եմ ունեցել վնասվածքից հետո, սակայն պետք է ուշադիր և զգույշ լինեմ, որպեսզի արագ վերադառնամ խաղադաշտ»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն: Ավելի վաղ հայտնի էր […]
Ավելին
Հայաստանում անցկացվում է ֆուտբոլային բացառիկ մրցաշար՝ մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլը: Այսօրվանից սկսած՝ մինչև հուլիսի 27-ը ֆուտբոլային տոնը համակելու է ամբողջ քաղաքն ու Հանրապետությունը: Կարևոր բոլոր առումներով Բացի այն, որ Հայաստանը հիանալի հնարավորություն ունի հյուրընկալել մրցաշարը, ֆուտբոլային առումով ևս ամեն ինչ օգտակար է: Հանդիպումներ Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի տարիքակից ընտրանիների հետ, […]
Ավելին
1 1,789 1,790 1,791 1,792 1,793 1,896

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023