Կադիսը խոշոր անակնկալ մատուցեց Մադրիդում՝ հավասարվելով առաջատարներին🎥

Կադիսը խոշոր անակնկալ մատուցեց Մադրիդում՝ հավասարվելով առաջատարներին🎥

17/10/2020 - 22:35

Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում առաջնության գործող չեմպիոն «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց նորեկ «Կադիսի» դեմ։

Անդալուսական ակումբը բավականին խոշոր ակումբ մատուցեց՝ հյուրընկալվելիս հաղթելով 0։1 հաշվով։ Որքան էլ տարօրինակ է, սակայն հանդիպման ընթացքում «Կադիսի» ֆուտբոլիստների գրոհներն ավելի սուր և վտանգավոր էին, որոնցից մեկն էլ ավարտվեց գոլով․ հաղթական գնդակը 16-րդ րոպեին խփեց հյուրերի հարձակվող Էնտոնի Լոսանոն։

Այսպիսով, «Կադիսն» անցկացրած 6 խաղից հետո վաստակեց 10 միավոր և հավասարվեց առաջատար «Ռեալին», որը, սակայն, մեկ խաղ պակաս է անցկացրել։ 6 խաղից հետո 10 միավոր ունի նաև «Գրանադան»։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023