«Լոռի» ՖԱ-ն տեղեկացնում է, որ Ջոնել Դեսիրեի վարձակալությունը ակումբում ավարտվել է, և ֆուտբոլիստի բոլոր իրավունքները կրկին պատկանում են Հայիթին ներկայացնող «Միրեբալայիս» ակումբին: «Երկարատև և ծանր բանակցությունները, ցավոք, արդյունք չտվեցին,  և «Լոռին» չկարողացավ ընդհանուր հայտարարի գալ Դեսիրեի ակումբի հետ՝ ֆուտբոլիստին Վանաձորում պահելու հարցում»,- գրված է հայտարարությունում: Ջոնել Դեսիրեն «Լոռիի» կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 17 […]
Ավելին
Հայկական 3 թիմեր՝ «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը» և «Փյունիկը» հանդես կգան Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում: «Արարատ-Արմենիան» ՉԼ-ի առաջին փուլից դուրս մնալուց հետո խաղալու է ԵԼ-ի 2-րդ փուլում, որտեղ մրցակիցը Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմփսն» է: 23.07. «Արարատ-Արմենիա» – «Լինքոլն Ռեդ Իմփս»30.07. «Լինքոլն Ռեդ Իմփս» – «Արարատ-Արմենիա» «Ալաշկերտը» Հյուսիսային Մակեդոնիայի «Մակեդոնիա» թիմի արգելքը հաղթահարելուց հետո մրցելու է ռումինական […]
Ավելին
«Պարի Սեն Ժերմենը» որոշել է այնուամենայնիվ բաց թողնել թիմի հարձակվող Նեյմարից: Ինչպես հայտնում է Sport.es-ը, ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել «Բարսելոնայի» հետ բրազիլացու տեղափոխության հարցերը հստակեցնելու համար: Հիշեցնենք, որ Նեյմարը չէր մասնակցել թիմի հավաքին, ինչի համար փարիզյան ակումբի ղեկավարությունը մտադիր է մեծ տույժ սահմանել: Անձամբ ֆուտբոլիստը ևս հեռանալու ցանկություն էր հայտնել: Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ […]
Ավելին
Հայաստանի հավաքականի թեկնածու Գաել Անդոնյանը նոր թիմ ունի: Հայ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի ֆրանսիական «Այաչոյում», տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից: Գաելը ժամանակին հանդես է եկել «Մարսելում», «Վերիայում», «Դիժոնում»
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր Հյուսիսային Մակեդոնիայի «Մակեդոնիային»: Մեր թիմը հաղթեց 3:0 հաշվով: Հանդիպման 21-րդ րոպեին Նենադովիչը բացել է հանդիպման հաշիվը: 68-րդ րոպեին Գալվաոն կրկնապատկել է հաշիվը, իսկ 6 րոպե անց Տարոն Ոսկանյանը հաշիվը դարձրել է խոշոր: Այսպիսով, Աբրահամ Խաշմանյանի թիմը դիմակայությունը հաղթում է 6:1 հաշվով և դուրս է գալիս […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում «Ալաշկերտը» հյուրընկալվում է Հյուսիսային Մակեդոնիայի «Մակեդոնիային»: Երևանյան թիմի մեկնարկային կազմը հետևյալն է. Չանչարևիչ, Իշխանյան, Ոսկանյան, Մկոյան, Դաղբաշյան, Կոելյո, Գրիգորյան, Սեկուլիչ, Հայրապետյան, Նենադովիչ, Տանկով Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 18:30-ին է. ուղիղ հեռարձակումը՝ ԱՅՍՏԵՂ կամ ԱՅՍՏԵՂ: *հեռարձակումը դիտելու համար հարկավոր է փակել հղման գովազդները:
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխությունը «Ինտեր» կարող է չկայանալ: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, անգլիական կողմը բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց մտադիր է ստանալ 83 մլն եվրո: «Ինտերն» էլ իր հերթին պատրաստ չէ վճարել 65 մլն եվրոյից ավել: Եթե ՄՅՈւ-ն չնվազեցնի գումարի չափը, ապա իտալացիները կհրաժարվեն տրանսֆերից: Հայտնի է, որ «Ինտերը» որպես պահեստային […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը «Ռեալ» կարող է չկայանալ: Ինչպես հայտնում է ESPN-ը, մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին ասել է, որ 26-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանին այս ամռանը ձեռք բերելը շատ դժվար կլինի: Չորեքշաբթի երեկոյան Մոնրեալում գտնվող «Ռեալի» բազայում կայացած խորհրդի նիստի ժամանակ Զիդանը խնդրել է Պերեսին և ակումբի գլխավոր տնօրեն […]
Ավելին
«Այաքսի» գլխավոր տնօրեն Էդվին վան դեր Սարը հաջողություն է մաղթել պաշտպան Մատեյս դե Լիգտին «Յուվենտուսում»: «Կարմարա-սպիտակավուններից սպիտակա-սևերի մոտ: Ինձ ծանոթ է այդ ճանապարհը: Ամենալավը քեզ մրցաշարում, Մատեյս: «Յուվենտուս»՝ պահպանիր նրան:»,- գրել է վան դեր Սարը Twitter-ում: Իր կարիերայի ընթացքում վան դեր Սարը 1999 թվականին «Այաքսից» տեղափոխվել է «Յուվենտուս» և 2 մրցաշրջան անցկացրել այնտեղ:
Ավելին
«Միլանը» դիտարկում է «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին ձեռք բերելու տարբերակը: Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, ԱՄՆ-ում շրջագայությունից վերադառնալուց ետո իտալական ակումբը մտադիր է հանդիպում կազմակերպել 33-ամյա խորվաթի հետ: Տրանսֆերի հաջող կայանալու գրավականներից մեկը կարող է հանդիսանալ Մոդրիչի և «Միլանի» ղեկավարներից մեկի՝ Զվոնիմիր Բոբանի լավ հարաբերություները: Վերջինս նաև ֆուտբոլիստի հայրենակիցն է: Նշվում է նաև, որ […]
Ավելին
1 1,785 1,786 1,787 1,788 1,789 1,895

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023