Սիթին շարունակում է միավորներ բաժանել🎥

Սիթին շարունակում է միավորներ բաժանել🎥

24/10/2020 - 18:25

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Վեսթ Հեմը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»։

Պեպ Գվարդիոլայի սաները շարունակում են անկայուն ելույթները և հերթական կարևոր 2 միավորը կորցրեին այս խաղում։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ կողմերը կիսեցին միավորը։

Նախ 18-րդ րոպեին «մրճահարներին» առաջ մղեց Մայքլ Անտոնիոն, իսկ 51-րդ րոպեին պատասխան գոլը խփեց փոխարինման դուրս եկած Ֆիլ Ֆոդենը։

Խաղի մնացած ժամանակահատվածում «քաղաքաբնակներն» ունեին լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացան հաղթանակ կորզել։

Այսպսիով, «Սիթին» անցկացրած 5 խաղից հետո վաստակել է ընդամենը 8 միավոր՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը։ «Վեսթ Հեմը» նույնպես ունի 8 միավոր և 10-րդն է, սակայն մեկ հանդիպում ավել ունի իր ակտիվում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023