Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»։ Հանդիպման միակ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը` հաղթանակ պարգևելով «գայլերին»։ Խաղից հետո հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է հայտնել հայազգի ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ` Twitter-ի իր միկրոբլոգում գրելով հետևյալը. «Հենրիխ Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է հունիսին, սակայն այժմ «Ռոման» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»։ Հանդիպման միակ գոլը խփեց «գայլերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղից հետո կիսվել է իր տպավորություններով. «Անչափ կարևոր հաղթանակ տոնեցինք։ Առաջին խաղակեսում խփեցինք խիստ անհրաժեշտ գոլ, իսկ երկրորդ կեսում ստիպված էինք պահել հաշիվը, ինչը նորմալ է։ Պետք է շնորհակալություն հայտնեմ թիմակիցներիս այն ամենի համար, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Ես շատ գոհ եմ։ Մենք հավատում ենք մեր աշխատանքին, ջանքերին ու անձնազոհությանը։ Մենք աշխատում ենք և շարժվում առաջ, ինչը տալիս է իր արդյունքը։ Կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել, սակայն […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Լորյանի» դեմ։ Փարիզյան ակումբը պարզապես քարը քարի վրա չթողեց մրցակցին` ջախջախելով 5:1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Կիլիան Մբապեն, ով իր անվան դիմաց երկու գոլ և երեք գոլային փոխանցում գրանցեց։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ նաև Նեյմարը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լեո […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, որտեղ «Յուվենտուսը» մրցեց «Ինտերի» դեմ։ հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 45+4-րդ րոպեին Հական Չալհանօղլուն, դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, հաղթանակ պարգևեց «Ինտերին»։ Նշենք, որ թուրք ֆուտբոլիստը երկու անգամ է իրացրել 11-մետրանոցը։ Առաջին հարվածից հետո «Յուվենտուսին» փրկեց դարպասապահ Վոյցեխ Շյեսնին, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Մասիմիլիանո […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում կատալոնական ակումբն ուներ տարածքային ու խաղային առավելություն, սակայն միայն 72-րդ րոպեին կարողացավ խփել այս խաղի միակ ու հաղթական գնդակը, որն իր անվան դիմաց գրանցեց Պեդրին` հեռահար հարվածով դառնալով պարզապես շքեղ գոլի հեղինակ։ Այսպիսով, Խավիի թիմը հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 57 […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցում է «Լորյանի» դեմ։ 73-րդ րոպեին փարիզյան ակումբի կազմից աչքի ընկավ Լեո Մեսսին` հաշիվը դարձնելով 4:1։ Նշենք, որ արգենտինացի հարձակվողը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր սույն թվականի փետրվարի 6-ին, երբ գրավեց «Լիլի» դարպասը։ Բացի դրանից, Մեսսին «Պարկ դե Պրենս» մարզադաշտում 2022 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս, Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ, 1:0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»։ Հանդիպումից հետո «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ում պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։ «Մխիթարյանը հիանալի մրցաշրջան է անցկացնում։ Ես, Տիագու Պինտուն (խմբ.` «Ռոմայի» սպորտային տնօրենը) և ակումբի սեփականատերը […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Ռոման» Ջենոայի «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 27-րդ րոպեին հռոմեական ակումբին հաղթանակ պագրևեց Հենրիխ Մխիթարյանը։ Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինիոյի թիմը վաստակեց 54 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ «Սամպդորիան», 29 միավորով, 16-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Սևիլիայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroArena» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
1 1,102 1,103 1,104 1,105 1,106 2,252

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025