Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալիայի Սուպերգավաթի շրջանակում «Յուվենտուսը», լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց «Ինտերին». միլանյան ակումբը հաղթական գնդակը խփեց 120+1-րդ րոպեին։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին. «Հիասքանչ խաղ էր և լավ փորձություն` հասկանալու համար, թե իրականում որտեղ ենք մենք գտնվում։ Ցավոք, երբեմն թվում է, թե ֆուտբոլը սատանան է հորինել։ Մենք անուշադիր և […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Էվերտոնի» պաշտպան Լուկա Դինին։ Կողմերի միջև պայամանգիրը կնքվել է մինչև 2026 թ հունիսի 30-ը, իսկ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը Դինի տրանսֆերի դիմաց «Էվերտոնին» վճարել է 30 մլն եվրո։ Հավելենք, որ ֆրանսիացի պաշտպանը «իրիսների» շարքերը համալրել էր 2018 թ. օգոստոսին, որի կազմում անցկացրել է 127 հանդիպում` դառնալով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նյուքասլի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բարնլիի» հարձակվող Քրիս Վուդի տրանսֆերային իրավունքները։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ կաչաղակները նորզելանդացի հարձակվողի տրանսֆերի դիմաց «Բարնլիին» վճարել են 30 մլն եվրո։ Հավելենք, որ 30-ամյա հարձակվողը «Բարնլիի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 165 հանդիպում` […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Կրասնոդարի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել գերմանացի անվանի մասնագետ Դանիել Ֆարկեն, ով այդ պաշտոնում փոխարինել է Վիկտոր Գոնչարենկոյին։ «Ցլերը» 45-ամյա մասնագետկ հետ պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ Դանիել Ֆարկեն ժամանակին մարզել է նաև «Լիպշտադտ 08»-ը (2009-2015 թթ.), «Բորուսւա Դորտմունդ II»-ը (2015-2017 թթ.), ինչպես նաև […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» ծանր պայքարում լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին. «Դժվար խաղ էր։ Երկու մրցակիցներն էլ լավ էին գործում. մենք ստիպված էինք շատ պայքարել։ Մենք լավ սկսեցինք հանդիպումը, շեշտը դրել էինք հակագրոհների վրա։ Այն բանից […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» համառ պայքարում 2:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»` լքելով մրցաշարը։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Ես հիասթափված եմ։ Հանդիպման առաջին 20 րոպեների ընթացքում մեր խաղում բարդույթներ առաջացան։ Այդ 20 րոպեների ընթացքում մտածում էինք գրանցած վերջին արդյունքների և կայացած հանդիպումների մասին։ Այդուհանդերձ, երբ ազատվեցինք այդ բարդույթներից, […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» թրիլլերային խաղում 3:2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»` նվաճելով մրցաշարի եզրափակիչի ուղեգիր։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Պեդրո Մարտինը, «արքայական» ակումբը «Բարսելոնայի» դեմ կայացած խաղերում տոնել է 100-րդ հաղթանակը. «Ռեալը» մրցակցի դարպասն ուղարկել է 415 գոլ։ Կողմերի միջև սա եղել է 248-րդ պաշտոնական հանդիպումը, և այդ ընթացքում կատալոնական ակումբը տոնել է 96 […]
Ավելին
Իտալիայի Սուպերգավաթի շրջանակում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Առաջ անցնելով` նշենք, որ հանդիպումը բավական դրամատիկ ավարտ ունեցավ, իսկ «Ինտերը» 120+1-րդ րոպեին հաղթանակ կորզեց։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով. նախ 25-րդ րոպեին արքի ընկավ Վեսթոն Մաքենին և առաջ մղեց «Յուվենտուսին», ապա 35-րդ րոպեին միլանյան ակումբի կազմից Լաուտարո Մարտինեսը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածն […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում խփվեց ընդամենը մեկ գոլ. 18-րդ րոպեին «ազնվականներին» հաղթանակ պարգևեց Անտոնիո Ռյուդիգերը։ Այսպիսով, «Չելսին» երկու խաղերի արդյունքում 3:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին» և նվաճեց Լիգայի գավաթի եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Լիվերպուլ» – «Արսենալ» դիմակայության հաղթողի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023