«Ատալանտան» համաձայնեցրել է «Միլանի» պաշտպան Դիեգո Լակսալտի տրանսֆերը: Ակումբը վարձակալում է ֆուտբոլիստին, հետագայում 12 մլն եվրոյով գնելու պարտավորությամբ: «Ատալանտան» Լակսալտի հետ համաձայնեցրել է 5 տարով պայմանագիր, ըստ որի՝ ուրուգվայցու տարեկան աշխատավարձը կկազմի 1,5 մլն եվրո: Նախքինում ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Ջենոայում»:
Ավելին
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը ակումբից կարող է ստանալ 36 մլն ֆունտ, եթե տեղափոխվի «Ինտեր»: Ակումբները քննարկում են ֆուտբոլիստին մեկ տարով վարձակալելու հարցը: «Ինտերը» հույս ունի, որ չիլիացու գործարքը կիրականացվի մինչև մոտակա հանգստյան օրերը: Բացի այդ ենթադրվում է, որ պայմանագրում կընդգրկվի գնման իրավունքի կետը: Միլանցիները չիլիացուն գնելու դեպքում կկարողանան վերջինիս […]
Ավելին
«Նապոլին» մտադիր է հրավիրել «Տոտենհեմի» նախքին հարձակվող Ֆերնանդո Լյորենտեին, ով գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: Football Italia-ն Sky Sport Italia-ի հղումով հայտնում է, որ նեապոլցիները տրամադրվել են 34-ամյա իսպանացուն ձեռք բերել այ բանից հետո, երբ չստացվեց իրականացնել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը: Արգենտինացի հարձակվողը բացառել էր «Նապոլի» տեղափոխվելու տարբերակը՝ չնայած նրան, որ միլանյան ակումբը […]
Ավելին
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է թիմում տեսնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալին: Ինչպես հայտնում է Tuttosport-ը, իտալացի մասնագետը ակումբի ղեկավարությանը խնդրել է ներդնել բոլոր միջոցները և ինչքան հնարավոր է շուտ ձեռք բերել չիլիացի կիսապաշտպանին: Ենթադրվում է, որ «Բարսելոնային» անհրաժեշտ է վաճառել Վիդալին, որպեսզի կարողանա իրականացնել «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերը: Վիդալը Կոնտեի ղեկավարության տակ խաղացել […]
Ավելին
«Չելսիի» պաշտպան Դավիդե Ձապակոստան վերադառնում է Ա սերիա: 27-ամյա ֆուտբոլիստին վարձակալում է «Ռոման»: Ինչպես տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը, Ձապակոստան արդեն ժամանել է Հռոմ, որպեսզի բուժզննություն անցնի և պայմանագիր ստորագրի ակումբի հետ: Իտալիայի հավաքականի պաշտպանը 2017 թվականին «Տորինոյից» տեղափոխվել էր «Չելսի»: Անցած մրցաշրջանում նա մասնակցել է ԱՊԼ-ի ընդամենը 4 հանդիպման:
Ավելին
«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին պաշտոնապես դարձել է «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ: «Մանուշակները» հաստատել են, որ 36-ամյա ֆրանսիացու հետ կնքվել է պայմանագիր, Ռիբերին «Բավարիայից» հեռանացել է ազատ խաղացողի կարգավիճակով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիբերիի պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարով, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 4 միլիոն եվրո: Վաղը՝ օգոստոսի 22-ին կկայանա Ռիբերիի շնորհանդեսը:
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» իտալացի պաշտպան Մաթեո Դարմիանը ցանկանում է հեռանալ ակումբից և արդեն հարցում է ուղարկել ակումբի ղեկավարությանն իր տրանսֆերի համար: Ֆուտբոլիստը մտադիր է վերադառնալ Իտալիա, պնդում է լրագրող Նիկոլո Սկիրան: 29-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Ֆիորենտինան» և «Ինտերը»: Անցած մրցաշրջանում Դարմիանը մասնակցել է ԱՊԼ-ի ընդամենը 6 հանդիպումների:
Ավելին
Հարձակվող Լուկա Յովիչը կարող է հեռանալ «Ռեալից»: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, սերբ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Միլանը»: Իտալական ակումբը պլանավորում է քննարկել տրանսֆերը մադրիդցիների հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յովիչը, ով այս ամռանն է տեղափոխվել «Ռեալ», միջմրցաշրջանում ցուցադրած իր խաղով չի գոհացրել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
Ավելին
«Չելսիի» պաշտպան Դավիդե Ձապակոստան կվերադառնա Իտալիա: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուիկա դի Մարցիոն, ֆուտբոլիստը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Վաղը լոնդոնցիների պաշտպանը կժամանի Հռոմ, որպեսզի բուժզննություն անցնի: «Ռոման» վարձակալում է Ձապակոստային առանց գնման իրավունքի:
Ավելին
Կիսապաշտպան Բլես Մատյուիդին մտադիր է մնալ «Յուվենտուսում», չնայած նրան, որ նա չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի ծրագրերի մեջ: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, թուրինցիները մտադիր են վաճառել 32-ամյա ֆրանսիացուն, սակայն վերջինս հրաժարվել է տեղափոխվել «Մոնակո»: Մատյուիդիի «Յուվենտուսի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Ավելի վաղ հայտնի էր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023