«Ատալանտայի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբը «Սամպդորիայից» 12 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել 28-ամյա կենտրոնական հարձակվող Դուվան Սապտայի ամբողջական տրանսֆերը։ Կոլումբացի խաղացողը 2018 թվականի հունսից վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում։ «Ատալանտան» վարձակալության համար վճարել էր ևս 14 մլն եվրո։ Նշենք, որ կողմերի միջև պայմանագիրը նապատեսված է մինչև 2023 թվականը։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սելտայի» պաշտոնական կայքը, գալիսեական ակումբը մինչև մրցաշրջանի վերջը վարձակալել է «Սամպդորիայի» պաշտպան Ջեյսոն Մուրիլիոյին։ Մինչև վերջերս պաշտպանի ամբողջական իրավունքները պատկանում էին «Վալենսիային»։ «Սամպդորիան» 12 մլն եվրոյով գնել է խաղացողի տրանսֆերը և վարձակալությամբ բաց է թողել «Սելտային»։ Ընթացիկ մրցաշրջանում իտալական Ա սերիայի շրջանակում մասնակցել է 10 հանդիպման։
Ավելին
Երեկ՝ հունվարի 15-ին, «Յուվենտուսը» Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի խաղում Թուրինում 4։0 հաշվով ջախջախեց «Ուդինեզեին»։ Հանդիպումը բաց է թողել թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Ակումբը պաշտոնական հայտարարության մեջ նշել է, որ խաղացողը հիվանդացել է սինուսիտով, ինչը քթի հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է։ Խաղացողը այդ պատճառով չի կարողացել նույնիսկ ժամանել մարզադաշտ։
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2019 թվականի խորհրդանշական հավաքականը։ Խորհրդանշական հավաքականը ձևավորվել է երկրպագուների շրջանում անցկացված քվերակության արդյունքում, որին մասնակցել է շուրջ 2 մլն մարդ։ Ամենաշատ ներկայացուցիչն ունի «Լիվերպուլը»: Երկուական ներկայացուցիչ ունեն «Յուվենտուսը» ու «Բարսելոնան», մեկական ֆուտբոլիստով ներկայացված են «Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին»:
Ավելին
Իտալիայում ընթանում է գավաթի 1/8 եզրափակիչը։ Այսօր կայացավ ևս 3 հանդիպում։ Խաղային օրվա առաջին խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ՍՊԱԼ-ի նկատմամբ։ Ստեֆանո Պիոլիի թիմին հաղթանակ պարգևեցին Կշիշտոֆ Պյոնտեկի, Սամու Կաստիլյեխոյի, ինչպես նաև Թեո Էրնանդեսի խփած գնդակները։ Այսպիսով, «ռոսոներիները» դուրս եկան 1/4 եզրափակիչ, որի շրջանակում կմրցեն «Տորինոյի» դեմ։ «Ֆիորենտնան» նույնիսկ մնալով […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցում է «Ուդինեզեի» դեմ։ Հանդիպման 16-րդ րոպեին Գոնսալո Իգուայինն ու Պաուլո Դիբալան իդեալական գրոհ խաղարկելով՝ գնդակը միայնակ այնպես խաղարկելով, որ Իգուայնիը մեն-մենակ հայտնվեց հյուրերի դարպասապահի առջև։ Արդյունքում, 32-ամյա հարձակվողը բացեց հանդիպման հաշիվը։
Ավելին
«Նապոլին» ավարտին է հասցրել «Սելտայի» 25-ամյա հենակետային կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոդկայի տրանսֆերը։ Այս մասին տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։ Նեապոլիտանական ակումբը 20+4 մլն եվրո է վճարել խաղացողի տրանսֆերի դիմաց։ Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, իսկ Լոբոդկայի աշխատավարձը կկազմի 1․8 մլն եվրո։
Ավելին
Մեկնարկել է Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչը։ Միլանի «Ինտերը» «Սան Սիրո» մարզադաշտում 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ առաջնության բացահայտումներից «Կալյարիի» նկատմամբ։ «Ներաձուրիների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Բորխա Վալերոն և Անդրեա Ռանոկիան, իսկ սիցիլակական ակումբից՝ Քրիստիան Օլիվան։ Այսպիսով, Անտոնիո Կոնտեի սաները դուրս եկան մրցաշարի 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցեն «Ֆիորենտինա» – […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալական «Վերոնայի» պաշտոնական կայքը, ակումբը կես տարվա պայմանագիր է կնքել «Միլանի» 28-ամյա եզրային հարձակվող Ֆաբիո Բորինիի հետ։ Ըստ transfermarkt-ի` խաղացողը «Վերոնային» բաժին է հասել անվճար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի գործակալը աշխատում էր այն ուղղությամբ, որ խաղացողի պայմանագիրն ակումբի հետ խզվի, քանի որ Բորինին դժգոհ էր իր ներկա իրավիճակից։ 28-ամյա խաղացողը […]
Ավելին
«Ռոմայի» նախկին ավագ և առաջատար Ֆրանչեսկո Տոտտին 43 տարեկան հասակում դեռևս չի կորցրել նախկին վարպետությունը։ Իտալական ֆուտբոլի լեգենդար խաղացողը Lega Calcio 8-ի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ տուգանային հարվածի իրացումից հետո դարձել է անհավանական գոլի հեղինակ, որը ներկայացնում ենք ձեզ։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023