«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագան շարունալում է անորոշ մնալ։ Ինչպես տեղեկացնում է իտակացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ռոնալդուն իր կարիերայի շարունակության համար տարբերակներ է փնտրում։ Աղբյուրի փոխանցմամբ` պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալը` Ժորժե Մենդեշը, ներկա պահին կապի մեջ է «Մանչեսթեր Սիթիի» հետ։ «Քաղաքաբնակները» Ռոնալդուին դիտարկում են որպես Հարի Քեյնի այլընտրանքային տարբերակ, քանի որ «Տոտեմհեմը» ոչ մի կերպ չի […]
Ավելին
Օգոստոսի 24-ին «Բենֆիկան» Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց ՊՍՎ-ի դեմ. գրանցվեց 0:0 արդյունքը, ինչը թույլ տվեց պորտուգալական ակումբին նվաճել ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլի ուղեգիր։ «Բենֆիկայի» հաջողության շնորհիվ, Պորտուգալիան ՈՒԵՖԱ-ի վարկանշային աղյուսակում բարձրացավ 5-րդ հորիզոնական` շրջանցելով Ֆրանսիայի։ Այժմ Պորտուգալիան ունի 44,216, իսկ Ֆրանսիան` 43,498 միավոր։ Եթե Պորտուգալիան մրցաշրջանի ավարտին պահպանի իր դիրքը, ապա […]
Ավելին
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»։ Աղբյուրի փոխանցմամբ` «գայլերը» 26-ամյա պաշտպանի դիմաց պատրաստ են վճարել 15 մլն եվրո։ Ըստ Corrire dello Sport-ի տեղեկությունների` հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն արդեն զանգել է Լանգլեին և առաջարկել նրան միանալ իր թիմին։ Հատկանշական […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 1-ին տուրի վերջին խաղում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Ընդհանուր առմամբ հավասար պայքարում ընթացած խաղում «ռոսոներիները» հաղթեցին նվազագույն` 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը 8-րդ րոպեին խփեց Բրահիմ Դիասը։ Այսպիսով, Ստեֆանո Պիոլիի թիմը 2021/22 մրցաշրջանում վաստակեց առաջին 3 միավորը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Աշրաֆ Հակիմին ու Անտոնիո Կոնտեն հեռացան։ Հեռացավ նաև Ռոմելու Լուկակուն։ Ի՞նչ է կատարվում «Ինտերի» հետ։ Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ «Ինտերը» նվաճեց «Սկուդետտոն», թիմի սեփականատեր Չժան Ցզինդունը երկրպագուներին ուղղված նամակում հայտարարեց, որ «այս պատմական հաղթանակը, ոչ թե վերջն է, այլ «Ինտերի» հաղթական ճանապարհի սկիզբը»։ Նրա տղան, Սթիվենը, ով ակումբի տնօրենն է, ինը ամսվա ընդիմիջումից […]
Ավելին
Իտալական ակումբներից «Կիևոն», ֆինանսական խնդիրների պատճառով, դադարեցրել է գործունեությունը։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Վերոնան ներկայացնող ակումբը չի կարողացել ներկայացնել այն բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են եղել Դ սերիային մասնակցելու համար։ Դաշնային դատարանը «Կիևոյին», ֆինանսական օրենքները խախտելու պատճառով, զրկել է Բ սերիային մասնակցելու իրավունքից, ինչի հետևանքով ակումբը պետք է նոր մրցաշրջանը սկսեր նշանակությամբ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի մեկնարկային տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Ուդինեզեի» դիմադրությունը. գրանցվեց 2:2 հաշիվը։ Այդ հանդիպումը պահեստայինների նստարանից սկսեց թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Երբ դեռ խաղը չէր մեկնարկել, իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել` հաստատելով, որ Ռոնալդուն մնալու է պահեստայինների նստարանին։ «Ռոնալդուն խնդրել է, որպեսզի այդ խաղն սկսի պահեստայինների նստարանից` […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 1-ին տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։ Հռոմեական ակումբի կազմում այդ հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով դաշտում անցկացրել է 84 րոպե։ Հայազգի կիսապաշտպանը 26-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը` առաջ մղելով իր թիմին։ 32-ամյա ֆուտբոլիստը հեղինակավոր Whoscored կայքի կողմից ստացել է 7.95 գնահատականը, ինչը 3-րդ ցուցանիշն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 1-ին տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ Հանդիպումը, կարելի է ասել, մեկնարկել էր հանգիստ պայքարում, սակայն 17-րդ րոպեին «Ֆորենտինան» մնաց 10 ֆուտբոլիստներով, քանի որ, վերջին հույսի խախտման պատճառով, հեռացվեց դարպասպահ Բարթոլոմեյ Դրագովսկին։ Ստանալով քանակական առավելություն` «գայլերը» արդեն 26-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Թեմի Աբրահամի փոխանցումից հետո աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը։ […]
Ավելին
Մեկնարկեց նաև իտալական Ա սերիան։ 1-ին տուրի շրջանակում «Ինտերը» Միլանում մրցեց «Ջենոայի» դեմ։ «Ներաձուրիների» նոր գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագիի առաջին պաշտոնական խաղում ակումբը գերվստահ հաղթակ տոնեց` մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ։ «Կապտասևերի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Միլան Շկինյարը, Հական Չալհանօղլուն, Արթուրո Վիդալն ու Էդին Ջեկոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025