Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Շախտյոր Դոնեցկի» դեմ։ Սիմոնե Ինձզագիի թիմը երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` հաղթելով 2:0 հաշվով։ «Ներաձուրիների» կազմից դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 10 միավոր և գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը` գործնականում վճռելով 1/8 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում սեփական հարկի տակ կմրցի «Շախտյոր Դոնեցկի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vmedia» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Interfootball-ի «Լեգենդներ» հաղորդաշարն այսուհետ կհրապարակվի մեր Youtube-ի ալիքում։ «Լեգենդներ»-ի 17-րդ թողարկումը նվիրված է «Յուվենտուսի» երբեմնի ավագ և առաջատար Ալեսանդրո Դել Պիերոյին։ Հաղորդումը սիրով պատրաստեց Մոգը` Հայկ Զաքարյանը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ատալանտան» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Յանգ Բոյսի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց Բերգամոյից ժամանակ հյուրերի առավելությամբ, ովքեր էլ արդեն 10-րդ րոպեին Դուվան Սապատայի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Խփած գոլից հետո էլ Ջանպիերո Գասպերինիի սաները վերահսկում էին հանդիպման ընթացքը, սակայն, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, 39-րդ րոպեին «Յանգ Բոյսի» ֆուտբոլիստներն անկյունայինի խաղարկումից […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ջենոային»։ Այդ հանդիպման հերոսը «գայլերի» 18-ամյա հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանն էր, ով, դուրս գալով փոխարինման, երկրորդ խաղակեսի վերջնամասում դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևեց «Ռոմային»։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նշեց հետևյալը. «Ես Ֆելիքիսին խոստացել եմ գնել խաղակոշիկներ, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ջենոային»։ Հանդիպման հերոսներից մեկը դարձավ Հենրիխ Մխիթարյանը, ով «գայլերի» առաջին գոլի դրվագում հիանալի անցումից հետո գոլային փոխանցում կատարեց Ֆելիքս Աֆենա-Գյանին։ Խաղից հետո 32-ամյա ֆուտբոլիստը փոքրիկ հարցազրույց է տվել «Ռոմայի» պաշտոնական կայքին։ – Ժոզե Մոուրինիոն իր հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ դուք հանդիպման լավագույն ֆուտբոլիստն եք։ – […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Ջենոան» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Ռոմային»։ «Ջենոայի» ղեկին նորամուտը նշեց ակումբի նոր գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն, ով խաղից հետո կիսվել է տպավորություններով. – Կարծում եմ` թիմը բնավորություն ցույց տվեց։ Բազմաթիվ վնասվածք ունեցողներ ունենք, ինչն էլ մեզ խանգարեց։ Տղաներն իրապես ներդրեցին ողջ ուժերը։ Նրանք վատ չէին տեղաշարժվում և […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ջենոային»։ Հանդիպման հերոսը դարձավ «Ռոմայի» 18-ամյա հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը, ով փոխարինման դուրս գալուց հետո իր անվան դիմաց դուբլ գրանցեց` ապահովելով «գայլերի» հաղթանակը։ Հատկապես տպավորիչ ստացվեց գանացի հարձակվողի երկրորդ գոլը, երբ 90+4-րդ րոպեին հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Նշենք, որ առաջին գոլի դրվագում Աֆենա-Գյանին գոլային փոխանցում […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի» դեմ։ «Ռոման» հաղթեց 2:0 հաշվով. իր անվան դիմաց դուբլ գրանցեց փոխարինման դուրս եկած 18-ամյա հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը։ Հատկանշական է, որ գանացի հարձակվողին առաջին գոլի դրվագում հիանալի անցումից հետո գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը։ Նշենք, որ հայազգի կիսապաշտպանը մասնակցեց ողջ հանդիպմանը։ Այսպիսով, «Ռոման» ծանր պայքարում 2:0 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցում է «Ջենոայի» դեմ։ Հանդիպման 82-րդ րոպեին «Ռոմայի» կազմից հիանալի անցում ձեռնարկեց Հենրիխ Մխիթարյանը ու գոլային փոխանցում կատարեց Ֆելիքս Աֆենա-Գյանին, ով էլ դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 265 266 267 268 269 512

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026