Մադրիդի «Ռեալը» հրապարակել է այն 19 խաղացողների անունները, որոնք հայտավորված են լինելու «Խետաֆեի» դեմ հանդիպմանը։ Հայտացուցակում չեն հայտնվել Խամես Ռոդրիգեսը, Լուկաս Վասկեսը, Մարսելոն, ինչպես նաև Սերխիո Ռամոսը։ Առաջին երեքը, չնայած ապաքինվել են վնասվածքներից, սակայն չեն ընդգրկվել հայտացուցակում, իսկ Ռամոսը որակազրկված է՝ դեղին քարտերի պատճառով։ Հիշեցնենք, որ «Խետաֆե» – «Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 19։00-ին։ […]
Ավելին
«Մոնրեալ Իմպակտի» գլխավոր մարզիչ Թիերի Անրին, հնարավոր է, գլխավորի «Բարսելոնան»՝ Էռնեստո Վալվերդեի հեռանալու դեպքում։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, Թիերի Անրիի օգտին կան մի շարք փաստեր։ Առաջին՝ ֆրանսիացին հիանալի հարաբերություններ ունի կատալոնացիների ներկայիս սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի հետ։ Երկրորդ՝ Անրին շատ ճանաչում է «Բարսելոնայի» մի շարք խաղացողների, որոնց հետ խաղացել է կատալոնական ակումբում․ Լեո Մեսսի, […]
Ավելին
Ըստ Marca-ի՝ կատալոնական «Բարսեոլնան» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Դանի Օլմոյին գնելու համար։ Սակայն, ինչպես տեղեկացնում է աղբյուրը, Օլմոն մերժել է «Բարսելոնայի» առաջին առաջարկը։ Ակումբը երիտասարդ եզրային կիսապաշտպանին ցանկանում է ձեռք բերել ամռանը, սակայն, հավանական է, որ Օլմոն «Բարսելոնա» կտեղափոխվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Հիշեցնենք, որ 21-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» սան է և […]
Ավելին
«Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը հայր է դարձել։ Այս մասն իմանում ենք նրա պաշտոնական Twitter-ից։ Դեկտեմբերի 28-ին լույս աշխարհ է եկել նրա որդին։ «Անմոռանալի օր մեր կյանքում: Բարի գալուստ այս աշխարհ և մեր ընտանիք, Բեն տեր Շտեգեն: Մենք սիրում ենք քեզ»,- գրել է տեր Շտեգենը Twitter-ում:
Ավելին
Եվրոպական ֆուտբոլում ավարտվեց աշնանային հատվածը, և մի շարք թոփ առաջնություններ ներկա պահին հանգստանում են, շարունակվում է միայն անգլիական Պրեմիեր լիգան։ Հակիրճ կերպով հասկանանք, թե ինչ կատարվեց աշնանային հատվածում և ինչ սպասել գարնանային հատվածում։ ԱՊԼ Անգլիական ֆուտբոլն, ինչպես միշտ, չի հանգստանում՝ խաղալով նաև տոն օրերին։ ԱՊԼ-ի շրջանակում «Լիվերպուլը» ցուցադրելով անհավանական ֆուտբոլ՝ գրեթե լուծել է չեմպիոնության հարցերը։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսին։ 23-ամյա կիսապաշտպանի ձեռբքերումը լինելու է «արքայական» ակումբի առաջնային նպատակը 2020/21 մրցաշրջանից առաջ։ «Ռեալի» ղեկավարությունը տեղյակ է, որ չնայած խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև մի շարք այլ գրանդ ակումբներ, սակայն խաղացողը ցանկանում է տեղափոխվել հենց «Սանտիագո Բերնաբեու»։ Ակումբի ղեկավարությունը ակտիվորեն հետևում է […]
Ավելին
«Բարսելոնան» մտադիր է բրազիլացի դարպասապահ Նետոյին օգտագործել Իսպանիայի սուպերգավաթի հանդիպումներում։ Նշվում է, որ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն բարձր է գնահատում, թե ինչպես է Նետոն վերաբերվում իր աշխատանքին և ցանկանում է բրազիլացուն օգտագործել սուպերգավաթային հանդիպումների շրջանակում։ Հիշեցնենք, որ Իսպանիայի սուպերգավաթն այս մրցաշրջանում առաջին անգամ կանցկացվի Սուդյան Արաբիայում՝ հունվարի 8-12-ն ընկած ժամանակահատվածում
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալ Մադրիդի» եզրային հարձակվող Էդեն Ազարը բաց կթողնի Իսխանիայի սուպերգավաթի հանդիպումները, որոնք կայանելու են հունվարի 8-12-ը։ Ըստ աղբյուրի՝ բելգիացիու ապաքինումն ընթանոմ է նորմալ հունով, սակայն դանդաղ։ Նշվում է, որ վինգերը խաղադաշտ կկարողանա վերադառնալ հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին։ Զինեդին Զիդանը չի պատրաստվում Ազարի հարցում ռիսկի դիմել, քանի որ ֆրանսիացի մասնագետը ցանկանում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլոս Ալենյան վարձակալական հիմունքներով կարիերան կշարունակի «Բետիսում»։ Ըստ աղբյուրի՝ վարձակալությունը նախատեսված է լինելու 6 ամսվով, իսկ անդալուսական ակումբը հետագայում խաղացաղին գնելու իրավունք չի ունենալու։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ կիսապաշտպանը խաղային պրակտիկա ձեռք բերի և վերադառնա ակումբ։ Նշենք, որ 21-ամյա կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում դաշտ է դուրս եկել ընդամենը […]
Ավելին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ակումբի պաշտոնական կայքի հետ զրոյցում պատմել է իր տուգանայինների իրացման գաղտնիքը․ «Ես սկսեցի ավելի շատ ուսումնասիրել տուգանայինների իրացումները, որպեսզի հասկանամ՝ դարպասապահը ի՞նչ քայլեր է կատարում հարվածի իրացումից առաջ, որպեսզի հասկանամ, թե ինչպե՞ս է նա կառուցում պատը, դեպի ո՞ր կողմ է նա շարժվում և այլ։ Տուգանայինների իրացման գաղտնիք չկա, պարզապես կախված է […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023