«ՊՍԺ»-ի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոն պատմել է «Բարսելոնայի» հետ Նեյմարի տրանսֆերի համար ընթացող բանակցությունների ընթացքի մասին: «Ներկա պահին ոչինչ համաձայնեցված չէ: Ամեն ինչ կախված է «Բարսելոնայից»: Տրանսֆերային պատուհանի փակվելուն մնացել է 3 օր: Մենք բաց ենք բանակցությունների համար: «ՊՍԺ»-ի և Նեյմարի դիրքորոշումները բոլորին հայտնի են: Եթե մենք ստանանք շահավետ առաջարկություն, ապա նա կարող է գնալ: […]
Ավելին
Լրագրող Գիլեմ Բալագեն պատմել է «Բարսելոնայի» և «ՊՍԺ»-ի միջև Նեյմարի տրանսֆերի համար ընթացող բանակցությունների մանրամասների մասին: Ակումբները համաձայնության էին եկել, որ Նեյմարի տրանսֆերն արժե 200 մլն եվրո, սակայն կատալոնացիները չէն կարող վճարել ամբողջ գումարը և ցանկանում էին գործարքին միացնել իրենց 3 ֆուտբոլիստներին: Սակայն Իվան Ռակիտիչը, Ուսման Դեմբելեն և Ժան Կլեր Տոդիբոն հրաժարվել են հեռանալ «Բարսելոնայից»: […]
Ավելին
«ՊՍԺ»-ն ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը Կիլիան Մբապեի և Էդինսոն Կավանիի վնասվածքների և Նեյմարի հնարավոր տրանսֆերի պատճառով: Ինչպես հայտնում է Soccerlink-ը, «մայրաքաղաքայինները» ցանկանում են վարձակալել «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին, ով այս ամռանն է «Այնտրախտից» տեղափոխվել մադրիդյան ակումբ: 21-ամյա հարձակվողի գործակալ Ֆալի Ռամադանին լավ հարաբերությունների մեջ է «ՊՍԺ»-ի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոյի հետ: Ավելի վաղ […]
Ավելին
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Աղբյուրի տվյալներով՝ ակումբները համաձայնեցրել են գործարքի պայմանները: Նեյմարը ևս կատալոնական ակումբի հետ համաձայնեցրել է անհատական պայմանագրի դետալները: Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվել էր փարիզյան ակումբ 2017 թվականին: «Մայրաքաղաքայինները» բրազիլացու համար վճարել էին 222 մլն եվրո:
Ավելին
«Նապոլիի» պաշտպան Էլսեիդ Հյուսայի գործակալ Մարիո Ջուֆրեդին հաստատել է, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Վալենսիա»: «Ընթանում են բանակցություններ, մենք չորեքշաբթի առավոտից կապի մեջ ենք «Վալենսիայի» հետ:»,- ասել է գործակալը: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, իսպանական ակումբը ցանկանում է գնման իրավունքով վարձակալել 25-ամյա ալբանացուն: Սակայն եթե Հյուսայը որոշ քանակությամբ հանդիպումներ անցկացնի, ապա «Վալենսիան» ստիպված […]
Ավելին
«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը մոտ է «ՊՍԺ» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է El Chiringuito-ն, փարիզյան ակումը 32-ամյա կոտարիկացի դարպասապահի համար կվճարի 13 մլն եվրո և վերջինիս հետ կստորագրի 4 տարով պայմանագիր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքի մաս կարող է դառնալ «մայրաքաղաքայինների» դարպասապահ Ալֆոնս Արեոլան:
Ավելին
«Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգոն կարող է իր կարիերան շարունակել «Աթլետիկոյում»: 28-ամյա իսպանացու տրանսֆերը գնահատվում է 60 մլն եվրո: Ինչպես հայտնում է Marca-ն, որպեսի մադրիդցիները կարողանան իրականացնել վերջինիս տրանսֆերը, նրանց պետք է վաճառել Անխել Կորեային, որով հետաքրքրվում է «Միլանը»: «Աթլետիկոյի» ղեկավարությունը հույս ունի, որ Ռոդրիգոյի գործակալ Ժորժե Մենդեշը կնպաստի բանակցությունների ընթացքի արագացմանը:
Ավելին
«Բարսելոնան» պատրաստ է կիսապաշտպան Ուսման Դեմբելեին միացնել «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերային գործարքին: Ինչպես հայտնում է Le Parisien-ը, 22-ամյա կիսապաշտպանը չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից, սակայն նրան փորձում է համոզել «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: Ամռան սկզբին 45-ամյա գերմանացի մասնագետը արդեն մեկ անգամ փորձել էր համոզել Դեմբելեին տեղափոխվել «մայրաքաղաքայինների» կազմ, սակայն նրա մոտ ոչինչ չէր ստացվել: […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոն հերքել է այն լուրերը, որ իր հաճախորդը կարող է փոխել ակումբը: «Դեմբելեն կմնա «Բարսելոնայում», ես վստահ եմ 100%-ով: Անհնար է, որ նա հեռանա: Դեմբելեն ցանկանում է հաղթել «Բարսելոնայում»:»,- Սիսոկոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնացիները «ՊՍԺ»-ի հետ համաձայնեցրել են Նեյմարի տրանսֆերը: «Բարսելոնան» […]
Ավելին
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը կարող է մոտ ժամանկներս տեղափոխվել «Բարսելոնա»: Ինչպես հայտնում է El Chiringuito TV-ն, կատալոնական ակումբը մտադիր է բրազիլացու տրանսֆերն իրականացնել հինգշաբթի: Ավելի վաղ «Բարսելոնայի» սպորտային գծով տոնօրեն Խավիեր Բորդասը հայտարարել էր, որ կատալոնական ակումբը Փարիզում կայացած բանակցություններից հետո մոտ է բրազիլացուն ձեռք բերելուն: «Բարսելոնան» կարող է գործարքին միացնել կիսապաշտպան Ուսման Դեմբելեին:
Ավելին
1 693 694 695 696 697 732

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023