Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում «Ռեալը» մադրիդյան հերթական դերբիի շրջանակում նվազագույն 1։0 հաշվով առավելության հասավ «Ատլետիկոյի» նկատմամբ։ Այս հաղթանակը Զինեդին Զիդանի համար դարձել է 129-րդը՝ գերազանցելով «արքայական» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոյի ցուցանիշը, ում գլխավորությամբ ակումբը տարել է 128 հաղթանակ։ Զիդանն այս պահին ամենաշատ հաղթանակներ տարած մարզիչների շարքում 3-րդն է։ Հաղթանակների թվով առաջատարը Միգել […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հավասար առաջին խաղակեսում կողմերը փորձում էին գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը։ Որոշ դրվագներում հյուրերն ավելի վտանգավոր էին գործում, սակայն առաջին խաղակեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից Զինեդին Զիդանի սաները նախաձեռնություն վերցրին իրենց ձեռքը և […]
Ավելին
Կատալոնական «Բարսելոնան» ձեռք է բերել «Պալմեյրասի» կիսապաշտպան Մաթեուս Ֆերնանդեշսին։ Ակումբը 21-ամյա կիսապաշտպանի համար կվճարի 7 մլն եվրո։ Եվս 3 մլն եվրո նախատեսված է բունսների տեսքով։ Ֆերնանդեսը «Բարսայի» կկնքի 5 տարվա պայմանագիր, իսկ հրաժարագինը կկազմի 300 մլն եվրո։ Խաղացողը կատալոնական ակումբի կազմը կհամալրի 2020 թվականի հուլիսի 1-ին։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ծրագրում է յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին պայմանագիրը թարմացնել ևս մեկ տարով։ Արգենտիացին ամռանը կդառնա 33 տարեկան, և պայմանագիրը երկարաձգելիս հաշվի է առնելու տվյալ պահի ֆիզիկական վիճակը։ Մեսսիի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչը 2021 թվականի հունիս։ Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն պատրաստ է նրան առաջարկել ցմահ պայմանագիր, […]
Ավելին
«Բեյցզին Գուոանի» կենտրոնական հարձակվող Սեդրիկ Բակամբուն այն բանից հետո, երբ իմացել է, որ «Բարսելոնան» մտափոխվել է և չի ցանկանում իրեն ձեռք բերել, Twitter-ի իր էջում կատակել էր՝ գրելով․ «Հե՜յ, transfermarkt, խնդրում եմ՝ իմ տրանսֆերային պատմության մեջ գրի՛ր «գրեթե Բարսելոնա», շնորհակալություն»: Դրանից հետո Transfermarkt-ը կատակել է խաղացողի հետ և որոշ ժամանակով պաշտոնական կայքում խաղացողի տրանսֆերային պատմության […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել պորտուգալական «Բրագայի» հարձակվող Ֆրանսիսկու Տրինկաոյին։ Գործարքն արժեցել է 31 մլն եվրո։ Խաղացողը կատալոնական ակումբին միանալու է եկող հուլիսին, իսկ մրցաշրջանի մնացած հատվածը շարունակելու է հանդես գալ «Բրագայի» կազմում։ 20-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականը, իսկ հրաժարագինը կազմելու է 500 մլն եվրո։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակելել է «Դալյան Իֆանի» եզրային կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոյին։ «Հնդկացիները» 26-ամյա բելգիացուն վարձակալել են մինչև մրցաշրջանի ավարտը։ Այլ մանրամասներ չեն նշվում։ Հիշեցնենք, որ բելգիացի խաղացողը մադրիդյան ակումբում հանդես գալու փորձ արդեն ունի։ 2015 թվականին մադրիդյան ակումբը «Մոնակոյին» խաղացողի տրանսֆերի համար վճարեց 24 մլն եվրո, սակայն 2018 թվականի […]
Ավելին
Այսօր՝ հունվարի 31-ին՝ Երևանի ժամանակով 16։00-ին կայացել է Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․ «Ռեալ Մադրիդ» – «Ռեալ Սոսիեդադ» «Ատլետիկ Բիլբաո» – «Բարսելոնա» «Գրանադա» – «Վալենսիա» «Միրանդես» – «Վիլլառեալ» Քառորդ եզրափակիչ հանդիպումները կկայանան փետրվարի 4-6-ը։
Ավելին
Մադրիդի «Ռեալը» նախապատրսվում է իսպանական Լա լիգայի հերթական խաղին՝ անցկացնելով վերջին մարզումները։ Իսպանական ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի վինգեր Էդեն Ազարը վերադարձել է մարզումային ընդհանուր խումբ։ Բելգիացի եզրայինը խաղադաշից բացակայում է արդեն 2 ամիս։ Նա վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի՝ ՊՍԺ-ի դեմ խաղում, որն ավարտվել էր 2։2 հաշվով։ Նշենք, որ «Ռեալը» հաջորդ հանիպումը կանցկացնի […]
Ավելին
ՊՍԺ-ի 32-ամյա հարձակվող Էդինսոն կավանին ընթացիկ ձմեռային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո»։ L’Équipe- փոխանցմամբ՝ ուրուգվայցի հարձակվողը կմնա փարիզյան ակումբում, որը մերժել է «Ատլետիկոյի» բոլոր առաջարկները։ Մադրիդյան ակումբը բանակցությունների սկբնական փուլում առաջարկում էր 10-15 մլն եվրո, սակայն հետագայում բարելավեց իր առաջարկը մինչև ֆիքսված 18 մլն եվրո։ «Ատլետիկոն» հուսով էր, որ վաճառելով Տոմա Լեմարին, կկարողանա ավելի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023