«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի որդին՝ Մաուրիցիո Պոչետինոն, նոր պայամանգիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ։ Նոր պայամանգրով հարձակվողը ակումբում կմնա մինչև 2022 թվականը։ Այդ մասին տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։ Հատկանշական է, որ 19-ամյա Պոչետինոն պայմանագիրը երկարաձգելուց հետո լուսանկար է հրապարակել սոցցանցերում իր հայրիկի՝ Մաուրիսո Պոչետինոյի հետ՝ գրելով, որ անհամբերությամբ սպասում է նոր մրցաշրջանին։ […]
Ավելին
Երեկ՝ հունիսի 27-ին, և այսօր՝ հունիսի 28-ին, կայացան Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի հանդիպումները։ Առաջին քառորդ եզրափակիչ հանդիպման շրջանակում «Նորվիչը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ «Կարմիր սատանաները» ողջ խաղի ընթացքում ունեին տոտալ առավելություն, սակայն այդպես էլ հիմնական ժամանակում չկարողան հաղթանակ կորզել։ Նախ 51-րդ րոպեին «Յունայթեդին» առաջ մղեց Օդիոն Իգալոն, սակայն 74-րդ «կաչաղակների» կազմից պատասխան […]
Ավելին
«Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարիզչ Յուրգեն Կլոպը 2013 թվականին կարող էր գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ փոխարինելով Սըր Ալեքս Ֆերգյուսոնին։ Այդ մասին պատմել է «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Ֆիլ Թոմսոնը․ «Ես Sky Sports-ի համար հարցազրույց էի վերցնում Կլոպից՝ հարցնելով նրան՝ ստեղծվա՞ծ են նա և «Լիվերպուլը» միմյանց համար, թե՞ ոչ։ Կլոպը նայեց ինձ և հարցրեց․ «ինչո՞ւ»։ Այնուհետև Կլոպը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Record-ը, «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մուրիսիո Պոչետինոն, հնարավոր է, «Բենֆիկայում» փոխարինի Բրունու Լաժեին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արծիվների» նախագահ Լուիշ Ֆելիպե Վիերան արդեն կապ է հաստատել արգենտինացի մարզչի հետ։ Հաղորդվում է, որ հանուն Պոչետինոյի՝ «Բենֆիկան» պարտաստ է մեծ գումարներ ծախսել։ Հիշեցնենք, որ նախորդ տարի նոյեմբերին Պոչետինոն լքեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ պաշտոնը և մինչ այժմ […]
Ավելին
«Բավարիայի» նախկին վինգեր Արյեն Ռոբենը, ով 2019 թվականի ամռանը հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին երեկ՝ մայիսի 27-ին, հայտարարեց, որ վերադառնում է մեծ ֆուտբոլ։ Ինչպես տեղեկացնում է հոլանդական Էրեդիվիզիան ներկայացնող «Գրոնինգենի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Արյեն Ռոբենի հետ, սակայն այլ մանրամասներ հայտնի չեն։ Նշվում է միայն, որ 36-ամյա ֆուտբոլիստը ակումբի հետ արդեն մի […]
Ավելին
Երեկ ավարտվեց Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանը։ Առաջնության վերջին՝ 34-րդ տուրի շրջանակում «Լայպցիգը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգ» նկատմամբ։ «Ցլերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Տիմո Վերները։ Վերներն այդկերպ ընթացիկ մրցաշրջանում արտագնա խաղերում խփած գնդակները հասցրեց 17-ի։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, այդ ցուցանիշով Տիմո Վերները կրկնել է 46 տարվա վաղեմության ռեկորդ, որը գրանցվել է 1973/74 մրցաշրջանում, […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է, որ իր ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք կբացեն «Լիվերպուլի» ֆուտբոլիստների համար։ «Միանշանակ մենք կանենք դա։ Մենք, անխոս, չեմպիոնական միջանցք կբացենք։ Մենք միշտ ջերմ ենք ընդունում «Լիվերպուլին», երբ նրանք ժամանում են մեր ստադիոն։ Մենք նրանց համար միջանցք կբացենք, քանի որ նրանք վաստակել են դա։ Այն ակումբը, որը երեք տարում ութ […]
Ավելին
Հանրահայտ Transfermakrt պորտալը ներկայացրել է այն 25 ակումբներին, որոնք 2000 թվականից սկսած ամենաշատն են ծախսել տրանսֆերներ իրականացնելու համար։ 25․ «Աստոն Վիլլա» – 696․94 մլն եվրո (176 ձեռքբերում) Ամենաթանկարժեք տրանսֆերները Վեսլի-> «Բրյուգե», 2019 թվական, 25 մլն եվրո Տայրոն Մինգս -> «Բորնմութ», 2019 թվական, 22,3 մլն եվրո Դարեն Բենտ -> «Սանդերլենդ», 2010 թվական, 21,5 մլն եվրո Դուգլաս […]
Ավելին
Հունիսի 25-ին «Լիվերպուլը» 30 տարվա դադարից հետո առաջին անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Այդ ժամանակ դեռևս Պրեմիեր լիգան չէր ստեղծվել և այս չեմպիոնությունը մերսիսայդյան ակումի համար աշխարհի ամենահարուստ առաջնությունում դարձավ առաջինը։ Երբ 1990 թվականին «Լիերպուլը» լեգենդար Քենի Դալգլիշի գլխավորությամբ նվաճում էր Անգլիայի առաջին դիվիզիոնի չեմպիոնությունը, երիտասարդ Յուրգեն Կլոպը Գերմանիայում հանդես էր գալիս Ֆրանկֆուրտը ներկայացնող «Ռոթ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է հետաքրքրվել «Սասուոլոյի» վինգեր Ժերեմի Բոգայի ծառայություններով։ Այդ մասին տեղեկացնում է ESPN-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յունայթեդի» առաջնային տրանսֆերային նպատակը մնում է «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոյին ձեռք բերելը, սակայն Սանչոյի տրանսֆերային արժեքն անչափ բարձր է, այդ պատճառով էլ «կարմիր սատանաների» ղեկավարները սկսել են դիտարկել նաև այլընտրանքային տարբերակներ։ Հաղորդվում է, որ 23-ամյա իվուարցի ֆուտբոլիստին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025